Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Բաադոկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բաադոկը Մոնղոլիայի քոչվոր ժողովուրդների ավանդական ուտեստ է, որը աշխարհի ամենաանսովոր և «էքստրեմալ» ուտեստներից մեկն է։  Ի՞նչ է դա ներկայեցնում իրենից: Ըստ էության բաադոկը միս (սովորաբար այծի, հնարավոր է այլ վայրի կենդանու) պատրաստելու մեթոդ է, որի դեպքում կենդանու միսը օգտագործելով տաք քարեր պատրաստվում է անմիջապես իր սեփական կաշվի մեջ։

Կենդանին մորթվում է զգուշորեն հեռացնելով աղիքները, բայց կաշին թողնելով  անվնաս։ Ներսում տեղադրվում են միսն ու ճարպը, տաք քարերը, երբեմն սոխ, աղ և համեմունքներ, ապա բացվածքը կարվում կամ փակվում է և դրվում  կրակի կամ ածուխի վրա և եփվում մի քանի ժամ։ Նման կերպ ներսում գտնվող քարերը տաքացնում են միսը ներսից ստեղծելով «բնական վառարան»։ Նման կերպ պատրաստած միսը լինում է շատ հյութալի և նուրբ, ունենում է թեթևակի ծխաբույր, իսկ համը հիշեցնում է խորոված և խաշած մսի խառնուրդ:

Այս մեթոդը ծագել է քոչվորական ապրելակերպի պատճառով. մարդիկ չունեին կաթսաներ կամ վառարաններ: Եփելուց հետո քարերը երբեմն օգտագործվում են մերսման համար. կարծում են, որ դրանք «ներծծել են էներգիա»:

Բաադոկը Մոնղոլիայի քոչվոր ժողովուրդների ամենահին ուտեստներից մեկն է, և դրա պատմությունը ուղղակիորեն կապված է տափաստաններում ապրելակերպի հետ։ Այդ ուտեստը ծագել է դարեր առաջ այն մոնղոլ քոչվորների շրջանում, ովքեր մշտապես շարժման մեջ էին, չունեին մշտական ​​խոհանոցներ կամ սպասք և ուտելիքը պատրաստում էին տափաստանում օգտագործելով ձեռքի տակ եղածը: Այսպիսով բաադոկ ուտեստի հիմնական գաղափարն է միսը պատրաստել առանց սպասքի՝ անմիջապես կենդանու կաշվի մեջ։ Մոնղոլական տափաստաններում նաև փայտն է քիչ (կրակը արժեքավոր ռեսուրս է, չկան ավանդական վառարաններ, իսկ ուտեստը պետք է անգամ ճանապարհին արագ պատրաստել): Եվ մարդիկ մտածել են տաք քարերը որպես ջերմության աղբյուր օգտագործել կենդանու մորթին «փակ վառարանի» վերածելով: Սա չափազանց գործնական և հնարամտորեն պարզ պատրաստման մեթոդ է։ 

Բաադոկը առաջներում հաճախ պատրաստվում էր հաջող որսից հետո,  երկարատև միգրացիաների ժամանակ տղամարդկանց խմբերով՝ բնության մեջ: Ընդ որում դա չի եղել պարզապես ուտեստ, եղել է ծիսակատարության և սոցիալական փոխազդեցության մի մաս։ Ժամանակի ընթացքում բաադոկի բաղադրատոմսը ըստ էության մնացել է անփոփոխ՝ շատ ավանդական։ Սակայն ներկայումս բաադոկ ավելի քիչ է պատրաստվում (բարդ գործընթացի պատճառով), այն ավելի հաճախ պատրաստվում է զբոսաշրջիկների համար և համարվում է «էկզոտիկ» անգամ Մոնղոլիայում։ 

Հայաստանում ավանդական բաադոկի նման ուտեստներ չկան, սակայն կան նմանատիպ կոնցեպտով ուտեստներ, այն է միսը դանդաղորեն տապակել փակ տարածքում, օրինակ մսի պատրաստումը թոնիրում, քանի որ  օգտագործում է «փակ կրակ»: Հայաստանում հնարավոր է հանդիպել մոնղոլական բաադոկի, սակայն շատ հազվադեպ: Այն կարող են պատրաստել էնտուզիաստները կամ փորձարար խոհարարները թեմատիկ փառատոներում կամ զբոսաշրջային ցուցահանդեսներում: Այնուամենայնիվ ամենայն հավանականությամբ դա կլինի իմիտացիա, այլ ոչ թե դասական բաադոկ: Բաադոկը էկզոտիկա է Հայաստանի համար։ Բայց ոգով նրանն ամենամոտն է թոնիրում պատրաստված միսը, որը նույնպես հին, «դաշտային» և շատ համեղ մեթոդ է։

Возможно, это изображение овцебык, Арктика и текст

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններումԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պահածո «Կիլկի»Կրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել «Հակամարտությունը կարող է հեռու գնալ»ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Ճգնաժամն անխուսափելի է. Ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից Հայաստանի համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Լույս չի լինելու Բոյակի ճակատամարտի օր. պատմության այս օրը (7 օգոստոս)Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում
Ամենադիտված