Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սարգիսս շատ աշխույժ էր, չարաճճի։ Մեր շատախոսն էր, անթիվ հարցեր էր տալիս։ Բոլորն իրեն շատ էին սիրում, մեր շրջապատում այնպիսի մարդ չկա, ում սրտում Սաքս մի յուրահատուկ տեղ չունենա», «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգիսի մայրիկը՝ տիկին Անահիտը։

Սարգիսը ծնվել է Երևանում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին լավ է սովորել։ «Սաքս շատ սիրուն էր նկարում։ Դպրոցում կազմակերպվող բոլոր մրցույթներին մասնակցել է, արժանացել է պատվոգրերի ու շնորհակալագրերի։ Հաճախել է մարմնամարզության, հիփ-հոփի ու բրեյք դանսի։ Հայաստանի մասշտաբով մասնակցել է մի շարք մրցույթների, իրենց խումբն արժանացել է բազմաթիվ մրցանակների»։

Սարգիսը ցանկանում էր կրթությունը շարունակել դիզայնի ուղղությամբ։ «Բարձր դասարաններում իրեն նկարչությունը շատ հետաքրքիր էր։ Ունի բրոշյուրների տիպի ալբոմներ, որտեղ հետաքրքիր նկարներ է պատկերել։ Նույնիսկ մի նկար ունի, որ շատ ենք նմանեցնում պատերազմի պատկերներին։ Ինքնուրույն սովորել էր նաև թղթից արձանիկներ պատրաստել։ Իր ստեղծած արձանիկները մեծ խնամքով պահպանում եմ։ Քանդակագործություն, նկարչություն. այդ ուղղությամբ բավականին զարգացած էին իր կարողությունները։ Անպայման ուզում էր դիզայնի բաժնում սովորել։ Շատ էր ցանկանում իր ննջասենյակի կահույքը գծագրել, հավաքել։ Իր այդ ցանկությունն էլ կիսատ մնաց»։

Սարգիսը որոշում է ընդունվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։ Հանձնում է քննությունները, սակայն ինչ-ինչ պատճառներով Սարգիսին չի հաջողվում ընդունվել քոլեջ։ Դրա փոխարեն ընդունվում է Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի Ծրագրավորման ֆակուլտետ: Սովորում է երկուսուկես տարի, ուսումը կիսատ թողնում և 2019 թվականի հունվարի 30-ին մեկնում ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Ստեփանակերտի Ցոր զորամասում։ «Ապրիլ յան պատերազմից հետո տղայիս մեջ մի միտք էր մտել՝ պետք է շուտ գնամ, ծառայեմ, հետ գամ։ Անգամ ինձ համոզում էր. «Մա՛մ, գնամ, դիմում գրեմ, շուտ մեկնեմ ծառայության»։ Իրեն միշտ ասել եմ՝ քո ժամանակին կմեկնես բանակ։ Շատ սիրով էր ծառայում։ Հրետանավոր էր, սկզբում ականանետի նշանառու էր, հետո հաշվարկող դարձավ։ Պատերազմի ժամանակ նա չպետք է այլևս նշանառու լիներ, դա նշանակում է, որ առաջնագծից հեռու էր լինելու, բայց քանի որ իրենց անձնակազմը թվով քիչ էր, շատերը նորակոչիկներ էին և դեռ չէին հասցրել մասնագիտանալ նշանառուի գործում, Սարգիսս այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մինչև պատերազմի սկսվելն ամեն երեկո տղաս պարտադիր պետք է ինձ զանգեր։ Գիտեր, որ անհանգիստ եմ, գոնե երեկոյան իր ձայնը պետք է լսեմ։ Այդ օրերին իր համար քաղցր էի պատրաստել, որ ուղարկեի։ Այնքան մեծ դժվարությամբ էի համոզում, որ իրեն ինչ-որ բան ուղարկեմ։ Սաքիս նաև հարցրեցի՝ քեզ ի՞նչ է պետք, որ դա էլ ուղարկեմ։ «Մամ, տանից լվացքի փոշի կուղարկես։ Շորերս լվանամ, մեր տան հոտը զգամ»։ Իր կոկիկությամբ, մաքրությամբ միշտ է աչքի ընկել։ Պայուսակը դասավորեցի, որ պայմանավորվենք, կիրակի օրն այն իրեն ուղարկեմ։ Բայց կիրակի առավոտյան իրենից նամակ, իսկ հետո զանգ ստացա։ Երբ զանգահարում էր, անջատում էի, հետ զանգում։ Այս անգամ նա չսպասեց իմ զանգին, նորից զանգեց։ Ինձ ասաց. «Մա՛մ, դուրս ենք գնում, չանհանգստանաս, հիմա իրերս մի ուղարկի, մի քանի օրից կասեմ, թե երբ ուղարկես»։ Դեռ տեղյակ չէի, որ արդեն պատերազմ է սկսվել։ Հետո նաև ուրիշի հեռախոսից նամակ գրեց ինձ, որ չանհանգստանամ, ինձ հետ կապ կպահի։ Փորձում էր՝ եթե ոչ ամեն օր, ապա օրը մեջ կամ երկու օրը մեկ զանգահարել։ Իր հրամանատարի հետ ևս կապ էինք պահում։ Ինձ հավատացնում էր, որ ապահով տեղում է, պատերազմից հեռու։ «Մա՛մ, մենք շատ կապված ենք, եթե դու շատ անհանգստանաս, դա ինձ կարող է փոխանցվել, անընդհատ լարված կլինեմ»։ Եվ 44 օրվա ընթացքում մենք փորձեցինք իրար միայն դրական էմոցիաներ փոխանցել։ Առաջին օրվանից նա թեժ մարտերի մեջ է եղել։ Տղաները պատմում են՝ երբ կրակահերթեր էին սկսում, թաքստոցներում էինք լինում, Սաքը սկսում էր մեզ ինչ-որ պատմություններ պատմել, մեզ ծանր վիճակից դուրս բերել։ Ուզում էր նաև հոգեբանություն սովորել։ Ընկերներից մեկի հետ կիսվել էր. «Կցանկանամ հոգեբան լինել և անչափահաս դատապարտյալների հետ աշխատել։ Եթե նրանք սխալվել են, չի նշանակում, որ դա իրենց կյանքի վրա պետք է բիծ թողնի»։ Անսահման բարի էր, ընկերասեր, բոլորին ձեռք էր մեկնում դժվար պահերին։ Անգամ մեր՝ իրենից բավականին տարիքով մեծ բարեկամներին է խորհուրդներով օգնել։

Մինչև նոյեմբերի 1-ը տղաները տարբեր տեղերում են եղել։ Նոյեմբերի 1-ին տեղափոխվել են Կարմիր շուկա։ Հեռախոսով Սաքս մեզ իր տեղանքը երբեք չի ասել։ Նոյեմբերի 1-ին զանգահարեց՝ տեղափոխվում ենք։ Խնդրեցի, որ հուշի, թե ուր է տեղափոխվում։ Տեղանքի անունն այսպես հուշեց։ «Մա՛մ, ո՞րն է մեր դրոշի առաջին գույնը, ո՞ւր ենք մենք Կայարանի տարածքում հաճախ գնում, մա՛մ, տատիի ծննդավայրը ո՞րն է»։ Իմ մայրիկը Մարտունիից է։ Այդպես իմացա, որ նա Մարտունու Կարմիր շուկայում է։ Այդ օրերն իրենց համար ավելի լարված են եղել։ Հետո իմացանք, որ սննդի խնդիր են ունեցել, Արցախի ՄՈԲ-ը չի գնացել իրենց փոխարինելու։ Պատմություններն այնքան շատ են, երբեմն անգամ չես ցանկանում շատ բան իմանալ, որ ավելի մեծ ցավ չապրես»։

Սարգիսը զոհվել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետո։ «Ահավոր վիճակ է եղել։ Պատմում են՝ անթիվ անօդաչուներ են եղել, գիշերը երկինքն այնքան լուսավոր է եղել, ինչպես ցերեկը կլիներ։ Իրենց թաքստոցները բավականին փոքր են եղել։ Իրենց ականանետին և՛ մոտ, և՛ հեռու թաքստոցներ են ունեցել։ Տղաները պատմում են՝ լինում էր, որ գիշերները Սարգիսն այդ հեռու թաքստոցն էր գնում։ Այդ օրը հոգնած է եղել, որոշել է մոտ թաքստոցում մնալ։ Տղաները որքան էլ իրեն համոզել են, այդ հեռու թաքստոցը չի գնացել։ Հինգ հոգով՝ իրենց հրամանատարը և չորս զինվորը, զոհվել են»։ Սարգիսը շուտ է տուն «վերադարձել»։

Ապրելու ուժի մասին։ «Հոգեպես ծանր վիճակում էի։ Նա իմ միակ զավակն էր։ Բայց իմ հարազատների ջերմությունը և ուշադրությունն ինձ շատ օգնեց։ Ամեն պահի կողքիս են եղել։ Հորաքրոջ թոռնիկը՝ Դավիթը, այդ ժամանակ երկու տարեկան էր, անընդհատ ինձ հետ զրուցում էր։ Երեխա էր, բայց կարծես զգար ինչ-որ բան։ Նա ինձ ևս դուրս բերեց ծանր վիճակից։ Իսկ հետո ծնվեց Արեգս։ Նա լցրեց մեր կյանքը, մեր օրը, բայց, իհարկե, Սաքիս բացը միշտ ենք զգում»։

Հ. Գ. - Սարգիս Թոմբուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Թոխմախի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»
Ամենադիտված