Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի առաջին կիսամյակի տնտեսական իրավիճակը ՀՀ-ում մակրոտնտեսական տեսանկյունից կարող է առաջին հայացքից չթվալ ճգնաժամային, սակայն դետալային բացվածքը ցույց է տալիս, որ գնաճային գործընթացների արագացումը աստիճանաբար վերածվում է սոցիալ-տնտեսական լուրջ մարտահրավերի։

ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները փաստում են, որ 2026 թվականի հունիսին տարեկան ինֆլ յացիան արագացել է՝ հասնելով 5,1 տոկոսի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 3,9 տոկոսի փոխարեն։ Թվային առումով տարբերությունը կարող է մեծ չթվալ, սակայն տնտեսագիտության տեսանկյունից նույնիսկ մեկ տոկոսային կետի արագացումը կարող է էական ազդեցություն ունենալ բնակչության իրական եկամուտների, սպառողական վարքագծի, ներդրումային միջավայրի և ընդհանուր տնտեսական կայունության վրա։ Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ գնաճի հիմնական շարժիչ ուժը կրկին դարձել է առաջին անհրաժեշտության սննդամթերքը, ինչը նշանակում է, որ ամենամեծ հարվածը կրում են միջին և հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքները։

Գնաճի կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ներկայիս իրավիճակը պարզապես թվերի աճ չէ, այլ տնտեսության ներսում ձևավորվող ավելի խորքային անհավասարակշռությունների արտահայտություն։ Սննդամթերքի գները տարեկան կտրվածքով աճել են 8,5 տոկոսով՝ նախորդ տարվա 6,2 տոկոսի փոխարեն։ Սա նշանակում է, որ հենց այն ապրանքները, որոնցից քաղաքացին չի կարող հրաժարվել, թանկանում են ամենաարագ տեմպերով։ Միաժամանակ, ծառայությունների գների աճը դանդաղել է՝ կազմելով 2,4 տոկոս, իսկ ոչ սննդային ապրանքների գները, որոնք մեկ տարի առաջ գրեթե չէին բարձրանում, այժմ արդեն աճել են 2,3 տոկոսով։

Այս համադրությունը խոսում է այն մասին, որ գնաճի բնույթը փոխվում է։ Եթե նախորդ տարիներին որոշակի դեր ունեին ծառայությունների կամ արտաքին պահանջարկի ազդեցությունները, ապա այժմ առաջնային խնդիրը դարձել է սպառողական զամբյուղի ամենակարևոր հատվածի՝ սննդամթերքի գների շարունակական աճը։

Առանձնապես մտահոգիչ է, որ ամենաբարձր գնաճը գրանցվել է այնպիսի ապրանքների դեպքում, որոնք կազմում են գրեթե յուրաքանչյուր ընտանիքի ամենօրյա սննդակարգի հիմքը։ Օրինակ՝ ձվի գնի գրեթե 30 տոկոսանոց աճն անմիջապես արտացոլվում է յուրաքանչյուր ընտանիքի ամենօրյա ծախսերում։ Նույնը վերաբերում է կովի մսի ավելի քան 23 տոկոսանոց թանկացմանը, արևածաղկի յուղի, պաստերիզացված կաթի, թթվասերի, պանիրների, կաթնաշոռի, մակարոնեղենի, հացի և ալ յուրի գների աճին։ Այս բոլորն առաջին անհրաժեշտության ապրանքներ են, որոնց սպառումը դժվար է կրճատել առանց կենսամակարդակի վատթարացման։

Սննդամթերքի գնաճի առանձնահատկությունն այն է, որ այն առավել ծանր ազդեցություն է ունենում սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Բարձր եկամուտ ունեցող ընտանիքների ծախսերի կառուցվածքում սննդամթերքի բաժինը համեմատաբար փոքր է, մինչդեռ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների դեպքում սննդի վրա ծախսվում է ընտանեկան բյուջեի զգալի մասը։ Հետևաբար, նույնիսկ 8-10 տոկոսանոց գնաճը կարող է վերածվել կենսամակարդակի էական անկման։ Ավելին, պաշտոնական միջին գնաճի ցուցանիշը նույնիսկ չի արտացոլում հասարակության տարբեր շերտերի իրական իրավիճակը։ Շատ ընտանիքների համար իրական գնաճը կարող է զգալիորեն գերազանցել պաշտոնապես հրապարակվող միջին ցուցանիշը։

Հատկանշական է նաև, որ թանկացել են սպիտակուցային հիմնական սննդամթերքները՝ միսը, կաթնամթերքը, ձուն և թռչնամիսը։ Սա կարող է հանգեցնել ոչ միայն տնտեսական, այլ նաև առողջապահական խնդիրների։ Երբ ընտանիքներն սկսում են խնայել սննդի վրա, առաջին հերթին կրճատվում է որակյալ սպիտակուցների սպառումը, ինչը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար է անդրադառնում հատկապես երեխաների, տարեցների և խրոնիկական հիվանդություններ ունեցող քաղաքացիների առողջության վրա։ Այդ պատճառով գնաճը պետք է դիտարկել ոչ միայն որպես տնտեսական, այլև որպես սոցիալական և ժողովրդագրական մարտահրավեր։

Միաժամանակ, որոշ ապրանքների՝ բրնձի, ոսպի, լոբու և շաքարի գների նվազումն ընդհանուր պատկերն էականորեն չի փոխում։ Նախ՝ այդ նվազումները համեմատաբար փոքր են, և երկրորդ՝ դրանք չեն փոխհատուցում առաջին անհրաժեշտության բազմաթիվ այլ ապրանքների զգալի թանկացումը։ Տնտեսագիտական տեսանկյունից ավելի կարևոր է ընդհանուր սպառողական զամբյուղի արժեքի փոփոխությունը, իսկ այդ զամբյուղն ակնհայտորեն շարունակել է թանկանալ։

Ծառայությունների ոլորտում առավել աչքի ընկնող թանկացումները նույնպես վկայում են տնտեսության կառուցվածքային փոփոխությունների մասին։ Ամբողջական հանգստի կազմակերպման ծառայությունների գրեթե 16 տոկոսանոց և հյուրանոցային ծառայությունների ավելի քան 9 տոկոսանոց թանկացումը կարող է կապված լինել զբոսաշրջության ակտիվացման, պահանջարկի աճի և ոլորտի ծախսերի բարձրացման հետ։

Առողջապահական ծառայությունների 5,27,2 տոկոսանոց աճը հատկապես զգայուն է բնակչության համար, քանի որ բժշկական ծառայություններից հրաժարվելը շատ դեպքերում հնարավոր չէ։ Սա նշանակում է, որ առողջապահական ծախսերն ավելի մեծ բեռ են դառնում ընտանիքների համար։

Առանձնապես մտահոգիչ է վառելիքի շուկայի իրավիճակը։ Բենզինի ավելի քան 10 տոկոսանոց, դիզելային վառելիքի 19 տոկոսանոց և հեղուկ ածխաջրածնային գազի ավելի քան 76 տոկոսանոց թանկացումը կարող է ունենալ բազմապատկվող ազդեցություն ամբողջ տնտեսության վրա։ Վառելիքը յուրաքանչյուր արտադրանքի ինքնարժեքի կարևոր բաղադրիչ է։ Երբ թանկանում է վառելիքը, ավելանում են փոխադրումների, գյուղատնտեսական աշխատանքների, արդյունաբերության և ծառայությունների ծախսերը, ինչը հետագայում նոր գնաճային ճնշումներ է ստեղծում գրեթե բոլոր ապրանքների համար։ Այս երևույթը հայտնի է որպես ծախսային գնաճ, երբ գների բարձրացման հիմնական պատճառը ոչ թե պահանջարկի աճն է, այլ արտադրական ծախսերի ավելացումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»
Ամենադիտված