Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը, Էրդողանն ու Ալիևը դժգոհ են Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից. Սասունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելի կառավարության կողմից 2026 թվականի հունիսի 28-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը տարաբնույթ արձագանքների տեղիք է տվել։

Ահա մի քանի հիմնական իրողություններ՝ հստակեցման համար.

Տասնամյակների ժխտողականությունից և խուսանավումներից հետո՝ Իսրայելի կառավարությունը վերջապես հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությամբ: Այս երկարատև ուշացումն ամոթալի և անբարոյական էր, հատկապես մի ժողովրդի համար, որը ինքն էլ զոհ էր գնացել ցեղասպանությանը: Իրավիճակն ավելի վատթարացնելով, Իսրայելի կառավարությունը տարիներ շարունակ հանցակցել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը՝ հորդորելով հրեա-ամերիկյան խոշոր կազմակերպություններին խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության  ճանաչման փորձերը:

Ակնհայտ է, թե ինչու Իսրայելը նախկինում չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը և ինչու է այժմ ճանաչում։ Սա որևէ կապ չունի Հայոց ցեղասպանության փաստերի հետ։ Պետություններն իրենց քաղաքական որոշումները կայացնում են՝ ելնելով ազգային շահերից, այլ ոչ թե զգացմունքային կամ բարոյական նկատառումներից։ Իսրայելին դատապարտել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար՝ նշանակում է անտեսել այդ կարևոր քաղաքական իրականությունը։ Իսրայելը չէր ճանաչում Հայոց ցեղասպանությունը քանի դեռ չէր համարում, որ այդ քայլը բխում է իր շահերից, ինչպես և այն ճանաչած ավելի քան 30 այլ երկրները։

Հաջորդ թյուրըմբռնումը հենց հայերի շրջանում է, որոնք հարցնում են. «Ի՞նչ է մեզ տվել օտարերկրյա պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»։ Անիրատեսական է ակնկալել, որ որևէ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կստիպի Թուրքիային ընդունել այն, փոխհատուցում վճարել հայ ժողովրդի կորուստների համար և վերադարձնել Արևմտյան Հայաստանը…

Ցեղասպանության ճանաչումը խորհրդանշական քայլ է, որն ունի մի շարք իրատեսական օգուտներ.

1. Այն անդադար հիշեցնում է աշխարհին, որ ցեղասպանության սարսափելի հանցագործություն է կատարվել հայ ժողովրդի դեմ: Ավելի քան մեկ դար անց այն շարունակում է հետապնդել թուրք ժխտողականներին: Աշխարհի ցանկացած անկյունում, որտեղ էլ որ թուրք ղեկավարները գնում են, նրանք բախվում են իրենց նախնիների զանգվածային սպանությունների հետ:

2. Այն որոշակի բավարարվածություն է պատճառում զոհերի ժառանգներին՝ փաստելով, որ նրանց ողբերգությունը չի մոռացվել: Ժխտողականությունն էլ ավելի է խորացնում հասցված  ցավն ու վիրավորանքը:

3. Այն պատասխանում է Հիտլերի հանրահայտ հարցին. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Հիտլերի այս թյուր համոզմունքը դրդապատճառներից մեկն էր, որը նրան քաջալերեց ծրագրել Հոլոքոստը:

4. Չմոռանալով Ցեղասպանությունը՝ հայ ժողովուրդը վառ կպահի այն հույսը, որ մի օր՝ հեռավոր ապագայում, երբ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հանգամանքները փոխվեն, հնարավորություն կունենա վերականգնելու իր կորուստները։

5. Ամեն անգամ, երբ որևէ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, միջազգային լրատվամիջոցներում հազարավոր հրապարակումներ են հայտնվում, որոնք բարձրաձայնում են Թուրքիայի զանգվածային հանցագործությունների մասին: Թուրքիայի կառավարությունը տարիների ընթացքում միլիարդավոր դոլարներ է վատնել՝ փորձելով թաղել այս հարցը, սակայն՝ ապարդյուն:

6. Անկախ նրանից, թե ինչն է դրդել Իսրայելին կամ որևէ այլ երկրի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովուրդը պետք է առաջնորդվի բացառապես սեփական շահերով։

7. Հայաստանի ռազմավարական շահերից է բխում օգտվել Թուրքիայի, Իսրայելի և Ադրբեջանի միջև խորացող դիվանագիտական պառակտումից: Նման տարաձայնությունների հնարավոր ցուցիչ է անցյալ շաբաթ Իսրայելում Ադրբեջանի դեսպանի վերադարձը Բաքու:

Այժմ անդրադառնանք նրանց, որոնք Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքել են անտեսմամբ կամ բացահայտ ժխտմամբ։

Թուրքիա. 111 տարվա ժխտողականությունից հետո թուրքական կառավարությունը շարունակում է վատնել իր ժամանակն ու ռեսուրսները՝ հերքելով անհերքելին: Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ի պատասխան՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հանդես է եկել խուսափողական հայտարարությամբ, որտեղ Իսրայելին մեղադրում է Գազայում իրագործվող վայրագությունների մեջ, ինչը, սակայն, չի արդարացնում թուրքական կառավարությանը միլիոնավոր հայերի, ասորիների և հույների զանգվածային սպանությունների պատասխանատվությունից: Ավելին, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է ակնհայտ սուտը. «Մեր հազարամյակների պատմության մեջ չկա ցեղասպանություն, կոտորած, ճնշում և գաղութատիրություն»: Օսմանյան կայսրությունը և Թուրքիայի Հանրապետությունը գոյություն չեն ունեցել նույնիսկ 1000 տարի, և այդ ժամանակահատվածում իրականացրել են թե՛ կոտորածներ ու ճնշումներ, և թե՛ գաղութատիրություն և բազմաթիվ ցեղասպանություններ:

Էրդողանը նաև կեղծորեն հայտարարում է, որ պաղեստինցի ժողովրդի պաշտպանն է։ Տասնամյակներ շարունակ Թուրքիան սերտ ռազմական դաշինք է ունեցել Իսրայելի հետ, միլիարդավոր դոլարների ապրանքներ է վաճառել նրան և թույլատրել ադրբեջանական նավթի մեծածավալ փոխադրում Իսրայել՝ դրանով նպաստելով Գազայում ընթացող պատերազմին, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր պաղեստինցիներ։

Ադրբեջան. Չնայած Ադրբեջանն ինքն էլ զանգվածային հանցագործություններ է գործել հայերի դեմ, այժմ այն դառնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեղսակիցը՝ մասնակցելով դրա ժխտմանը: Ադրբեջանը նաև պաղեստինցիների բարեկամը չէ․ նա  միլիարդավոր դոլարներ է վճարում Իսրայելին զենք գնելու համար և հանդիսանում է Իսրայելի նավթի ամենամեծ մատակարարը:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անցյալ շաբաթ հայտարարություն տարածեց, որում «լուրջ մտահոգություն» էր հայտնում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ՝ կոչ անելով Իսրայելի կառավարությանը վերանայել այդ որոշումը: Բաքվի հայտարարության ամենաանհեթեթ հատվածն այն է, թե «Ադրբեջանը շարունակում է հաստատակամորեն հանձնառու լինել պատմական ճշմարտության պահպանմանը, միջազգային իրավունքի սկզբունքները հարգմանը և տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության խթանմանը»:

Ամոթալի է, որ Ադրբեջանի աշկենազի հրեական համայնքի գլխավոր ռաբբի Շնեուր Սեգալը նամակ է հղել՝ կոչ անելով Քնեսեթին չճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպե՞ս կարող է հոգևորականը մերժել ճշմարտությունը և դեմ լինել դրա ճանաչմանը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կառավարությունը ճնշում է գործադրում իր տեղական հրեական համայնքի վրա՝ ադրբեջանամետ և թուրքամետ քարոզչություն իրականացնելու համար:

Հյուսիսային Կիպրոս. Այս խամաճիկային «հանրապետությունը», որը ճանաչված է միայն իրեն օկուպացրած պետության՝ Թուրքիայի կողմից, որևէ հարցի շուրջ հայտարարություն անելու իրավունք չունի: Նրա կողմից Հայոց ցեղասպանության անհիմն ժխտումը պայմանավորված է բացառապես Անկարայում իր տերերին հաճոյանալու ցանկությամբ:

Նիկոլ Փաշինյան. Ցավոք, Հայաստանի վարչապետը կորցրել է իր հեղինակությունը, երբ խոսքը վերաբերում է Հայոց ցեղասպանության թեմայով դիրքորոշում հայտնելուն։ Վերջին տարիներին նա վիրավորական մեկնաբանություններ է արել այս հարցի շուրջ՝ կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանության իսկությունը։ Երբ նրան խնդրեցին մեկնաբանել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, նա անամոթաբար ասաց. «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»։ Խիստ հիասթափեցնող է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը փորձում է հանգստացնել իր ոխերիմ թշնամիներին՝ Ադրբեջանին և Թուրքիային՝ ձեռնպահ մնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին պատշաճ կերպով անդրադառնալուց։

Ժամանակը ցույց կտա, թե երբ և արդյոք Իսրայելի Քնեսեթը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը և կառավարության ընդունած որոշումն օրենսդրական ճանապարհով կվերածի պետական պաշտոնական ճանաչման:

Երևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելուՀայ ուշուիստները 37 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարումԱՄՆ Սենատը մեծամասնությամբ ընդունել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման օրինագիծըԵրգչուհի Բեյոնսեն ​​4 դատական հայց է ներկայացրել ԹուրքիայումԵրևանյան լճում իրականացվել են մաքրման աշխատանքներԻտալական Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխըՊայթյուն՝ Իրանում․ հաղորդվում է զոհերի ու վիրավորների մասին«Ռեալը» հայտարարել է Դիոմանդեի տրանսֆերի մասինՎանաձորում բшխվել են «Jeep Cherokee»-ն և «Toyota Camry»-նՄասկը մերժել է Կիևի խնդրանքը՝ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի դեմ հարվшծները կառավարելու համարԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենՍտեփանավանում ռուս կին է փորձել ինքնասպան լինելԱՄՆ վերաքննիչ դատարանը արգելափակել է Թրամփի 400 միլիոն դոլար արժողությամբ Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի նախագիծըՓրկարարները հայտանաբերել են մոլորված զբոսաշրջիկներինՍարյան փողոցի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով 55-ամյա տղամարդը այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»Սլովակիայի արևելքում արտակարգ դրություն է հայտարարվել շոգի ալիքների պատճառովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենաՀայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականըԱԱԾ-ն զեկույց է ներկայացրելԹրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններումԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Բելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պահածո «Կիլկի»Կրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել «Հակամարտությունը կարող է հեռու գնալ»ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան Ռուս-ուկրաինական hակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է գրանցվել․ Թրամփ Ճգնաժամն անխուսափելի է. Ի՞նչ կարող է նշանակել Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից Հայաստանի համարՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Եկատերինբուրգում գործող «Wildberries»-ի պահեստի վրա Լույս չի լինելու Բոյակի ճակատամարտի օր. պատմության այս օրը (7 օգոստոս)Սիլիկյան թաղամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է Օգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարում
Ամենադիտված