Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների վերաբերյալ.

«2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները համակարգային և զանգվածային խախտումներով կեղծած իշխանությունը, շարունակում է Հայաստանի Հանրապետության պետական և սահմանադրական կարգի հետևողական ապամոնտաժումը։

Նույնիսկ համատարած ընտրակեղծիքների պայմաններում չապահովելով սահմանադրական մեծամասնություն նոր ձևավորված Ազգային ժողովում, իշխանությունը 2026 թվականի հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում գործող Ազգային ժողովին ստիպեց արտահերթ և հապշտապ կարգով ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ, որոնք էապես փոխում են Հայաստանի ընտրական համակարգի հիմքերը։

Մասնավորապես, ընդունված փոփոխություններով սահմանվել է, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության միայն այն քաղաքացիները, որոնք օրենքով սահմանված ժամանակահատվածում փաստացի բնակվել են Հայաստանում՝ այսպիսով ընտրական իրավունքի իրացման համար սահմանելով նստակեցության (բնակության) ցենզ։

Մեր համոզմամբ, այս փոփոխությունները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Սահմանադրության 48-րդ հոդվածը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու իրավունքը՝ որպես հիմնարար քաղաքական իրավունք։ Ընդ որում, ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածը ոչ միայն իմպերատիվ ամրագրում է, որ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, այլև նույն հոդվածի 4-րդ մասում սպառիչ կերպով սահմանում է նաև այն անձանց շրջանակը, որոնք այդ իրավունքից զրկված են։ Այդ ցանկում բացակայում է Հայաստանի Հանրապետությունում որոշակի ժամանակահատված բնակվելու կամ փաստացի գտնվելու պահանջը։ Հետևաբար օրենքով ընտրական իրավունքի համար նոր՝ նստակեցության ցենզ սահմանելը, ըստ էության, Սահմանադրությամբ չնախատեսված լրացուցիչ սահմանափակում է։

Սահմանադրության 2-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է, ի թիվս այլնի, ազատ ընտրությունների և հանրաքվեների միջոցով։ Սահմանադրության 77-րդ հոդվածի համաձայն՝ հիմնարար իրավունքների սահմանափակումը պետք է նախատեսված լինի Սահմանադրությամբ, հետապնդի սահմանադրորեն թույլատրելի նպատակ և համապատասխանի համաչափության սկզբունքին։ Մինչդեռ Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրական իրավունքը չի պայմանավորում Հայաստանի տարածքում որոշակի ժամանակահատված բնակվելու հանգամանքով և օրենսդրին նման լրացուցիչ սահմանափակում դնելու լիազորություն չի վերապահում։

Հետևաբար, օրենքով ընտրական իրավունքի համար լրացուցիչ նախապայման սահմանելը դուրս է Սահմանադրությամբ թույլատրելի կարգավորման շրջանակներից և խախտում է համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի սահմանադրական սկզբունքները։

Մեր համոզմամբ, այս փոփոխությունների իրական նպատակը քաղաքական է։ Դրանք կոչված են արհեստականորեն նվազեցնելու հանրաքվեի դրված հարցի ընդունման համար անհրաժեշտ՝ մասնակցության իրավունք ունեցողների մեկ քառորդի կողմ քվեների շեմը, և դրանով իսկ դյուրացնելու Ադրբեջանի կողմից առաջ քաշվող Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության պահանջի կատարումը։

Եթե այս փոփոխությունները Սահմանադրական դատարանի կողմից չճանաչվեն հակասահմանադրական, ապա ապագայում բոլոր հանրաքվեները և համապետական ընտրությունները կանցկացվեն հակասահմանադրական իրավական հիմքի վրա, իսկ դրանց արդյունքում ձևավորվող իշխանությունների լեգիտիմությունը մշտապես կդրվի կասկածի տակ՝ ստեղծելով շարունակական սահմանադրական ճգնաժամ։

Արտաքին աջակցությամբ իշխանությունը պահպանելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը հանուն սեփական քաղաքական գոյատևման պատրաստ է քայքայել Հայաստանի Հանրապետության սահմանադրական և պետական ինստիտուտները՝ երկիրը պահելով մշտական ներքաղաքական և իրավական ճգնաժամի պայմաններում։

Այս իրավիճակում կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին անհետաձգելիորեն դիմել Սահմանադրական դատարան՝ պահանջելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Միաժամանակ համոզված ենք, որ Հայաստանի պետականության, սահմանադրական կարգի և ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել հասարակական-քաղաքական դիմադրության լայն ճակատ, որը կկարողանա օրինական և սահմանադրական ճանապարհով կասեցնել պետական ինստիտուտների քայքայման գործընթացը։

Հակառակ պարագայում, գործող ռեժիմը շարունակելու է իր աղետաբեր քաղաքականությունը՝ խորացնելով Հայաստանի Հանրապետության ներքին ճգնաժամը և թուլացնելով նրա պետական դիմադրողականությունը»։

Իրանում պատրաստվում են Ալի Խամենեի հուղարկավորության 40-րդ օրվան. արարողությունները կանցկացնի Մոջթաբա Խամենեին Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Ինչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներՀայտարարությունների ժամանակն ավարտվել է. Ռուսաստանը կարող է արմատապես կրճատել իր աջակցությունը ՀայաստանինԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԵվրոպական ոճի օգնություն. Իտալիան ցանկանում է Հայաստանը վերածել միգրանտների ռեզերվացիայի600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Նախընտրությունների փոփոխություն. Հայաստանը խոզի միս է գնում Ղազախստանից և պահածոյացված ապրանքներ է վաճառումՔաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենադիտված