Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԱԾ շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետած 31-ամյա Րաֆֆի Մանդալյանի դեմ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանին։

Թեեւ Մանդալյանի կապերը իշխող ՔՊ-ի հետ ավելի սերտ են (այս մասին՝ առաջիկայում), քան՝ ընդդիմադիր ուժերի, այնուամենայնիվ, նախաքննական մարմինը փորձել է Մանդալյանի գործողությունները կապել ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնող անձանց հետ, սակայն այդպիսի կապ չի հայտնաբերել, թեև գործադրվել են բոլոր ջանքերը։

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ իր աղբյուրներից, որ դատարանին միջնորդություն է ներկայացվել Ալիկ Ալեքսանյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ։ Թե ինչ որոշում կկայացնի դատավորը, դեռ պարզ չէ։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանն այս պահին կալանավորված է մեկ այլ՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը դյուրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ։ Դեպքից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։

Իրավապահներին տված ցուցմունքում Մանդալյանը նշել է, որ իր քայլը պայմանավորված է եղել խորը զայրույթով և հիասթափությամբ։ Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է հայրենիքի անվտանգության վիճակը, իսկ հասարակության մեջ առկա անտարբերությունն ու լռությունն այդ հարցի շուրջ ավելի են խորացրել իր անհանգստությունը։

Մանդալյանի խոսքով՝ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակը եղել է, ինչպես ինքն է ձևակերպել, կոտրել հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքացիների մի հատվածը լրջորեն մտահոգված է երկրի ապագայով։

Ըստ նրա՝ ԱԱԾ վարչական շենք է գնացել կանխամտածված կերպով և ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով բացառել մարդկային վնասները, միաժամանակ ապահովելով իր ուղերձի հրապարակայնությունը։

Իր իսկ բացատրությամբ՝ այդ քայլին գնացել է «ինքնազոհության պատրաստ լինելով», միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը. «Բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։

Հատկանշական է, որ շշերը նետելուց հետո Մանդալյանը չի փորձել հեռանալ դեպքի վայրից։ Նա մնացել է փողոցում և սպասել իրավապահների ժամանմանը։

Դատարանում ևս նա բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ ներկաներին ուղղելով հետևյալ հարցը. «Հայրենիքը վտանգի տակ է, միթե դուք չեք անհանգստանում»։

Ավելին, Մանդալյանի հայրը ևս դիմել էր իրավապահներին՝ խնդրելով որդու նկատմամբ խիստ մոտեցում չցուցաբերել և ընդգծելով, որ ահաբեկչության որակումը չափազանց ծանր հետևանքներ կարող է ունենալ նրա համար։ Սակայն, ըստ էության, բողոքներն ու միայնակ մնացած հոր խնդրանքները մնացել են անարձագանք»։

«Չորրորդ Հանրապետության» շեմի՞ն. Հայաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետոՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Դադարել է գործել Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհը կամուրջը Ադրբեջանին հանձնելու պատճառով. պատմության այս օրը (10 օգոստոս)Լույս չի լինելու Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026» Իսրայելը թույլ չի տա միջnւկային զենքի առկայությունն Իրանում՝ անկախ գործարքից. Նեթանյահու Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպան մեծ պատերազմի շեմին է Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. AxiosԻրանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագծին Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումըՀռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Անշարժ գույքի գործակալներ. Աճել է ռուսների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումըՀունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա «Ավելի շուտ Հայաստանը կկռանա». Պետդումայի պատգամավորները հայտարարել են, որ ոչ ոք չի կարողանա Ռուսաստանին կզեցնելՖիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը
Ամենադիտված