Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը այսօր կգնա ԱԺ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հունիսի 16-ին, մեկնարկում է Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ՝ փաստացի վերջին հերթական նստաշրջանը, և հենց առաջին օրակարգային հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Ազգային ժողովի պաշտոնական օրակարգը և պարզեց, որ իշխանության համար առանցքային նշանակություն ունեցող այս քննարկմանը մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեև հիմնական զեկուցող է նշանակվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, սակայն բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, ավանդաբար, անցկացվում է վարչապետի մասնակցությամբ, քանի որ այն վերաբերում է կառավարության ամբողջ տարվա գործունեության ֆինանսական արդյունքներին։

Հատկանշական է, որ խորհրդարանական ընտրությունների ավարտից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստ էր հրավիրել, որի առանցքային թեմաներից մեկը հենց 2025 թվականի բյուջեի կատարողականն էր։ Իսկ այժմ նույն հաշվետվությունը ներկայացվում է Ազգային ժողով՝ քաղաքական գնահատականի արժանանալու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ազգային ժողով ներկայացված նախագծով առաջարկվում է հաստատել 2025 թվականի պետական բյուջեի կատարողականը հետևյալ ցուցանիշներով․

եկամուտներ՝ 2 տրիլիոն 886 միլիարդ 547 միլիոն դրամ,

ծախսեր՝ 3 տրիլիոն 305 միլիարդ 306 միլիոն դրամ,

բյուջեի դեֆիցիտ՝ 418 միլիարդ 759 միլիոն դրամ։

Փաստացի, կառավարությունը խորհրդարանից ցանկանում է ստանալ քաղաքական հավանություն մի բյուջեի համար, որն ավարտվել է ավելի քան 418 միլիարդ դրամի պակասուրդով։

Հաշվետվությունը Ազգային ժողով է ներկայացվել կառավարության ապրիլի 23-ի որոշմամբ և ուղեկցվում է նաև Կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությամբ։

Սակայն բյուջետային քննարկումները տեղի են ունենում մի իրավիճակում, երբ պետական պարտքի թեման կրկին հայտնվել է քաղաքական օրակարգում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ներկայացրած տվյալները և արձանագրեց, որ Հայաստանի արտաքին պարտքը շարունակում է աճել։

Նախարարի ներկայացմամբ՝ 2025 թվականի ավարտի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 14 միլիարդ 531 միլիոն դոլար։

Ավելին, վերջին տվյալներով՝ միայն 2026 թվականի ընթացքում արտաքին պարտքն արդեն աճել է շուրջ 11 միլիարդ դրամով։

Հենց այս թվերն են այսօր դառնալու խորհրդարանական հիմնական քննարկման առարկա։ Ընդդիմությունն արդեն ամիսներ շարունակ իշխանությանը մեղադրում է պետական պարտքի շարունակական աճի, բարձր դեֆիցիտի և բյուջետային միջոցների ոչ արդյունավետ կառավարման մեջ, մինչդեռ կառավարությունը պնդում է, որ պարտքային բեռի աճը ծառայել է ենթակառուցվածքային, անվտանգային և մարդկային կապիտալի զարգացման ծրագրերին»։

Կոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Ռուսաստանի տարածքում ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին «Չորրորդ Հանրապետության» շեմի՞ն. Հայաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետոՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Դադարել է գործել Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհը կամուրջը Ադրբեջանին հանձնելու պատճառով. պատմության այս օրը (10 օգոստոս)Լույս չի լինելու Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026» Իսրայելը թույլ չի տա միջnւկային զենքի առկայությունն Իրանում՝ անկախ գործարքից. Նեթանյահու Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպան մեծ պատերազմի շեմին է Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. AxiosԻրանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագծին Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումըՀռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Անշարժ գույքի գործակալներ. Աճել է ռուսների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումըՀունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա «Ավելի շուտ Հայաստանը կկռանա». Պետդումայի պատգամավորները հայտարարել են, որ ոչ ոք չի կարողանա Ռուսաստանին կզեցնել
Ամենադիտված