Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական պետության հիմքում ընկած է մեկ պարզ, բայց առանցքային սկզբունք՝ յուրաքանչյուր քաղաքացու ձայնը պետք է ունենա իրական արժեք և ազդեցություն ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Ընտրությունները պարզապես քվեների հաշվարկ չեն. դրանք ժողովրդի կամքի արտահայտությունն են, որի միջոցով ձևավորվում են պետական իշխանության մարմինները։ Հենց այդ պատճառով էլ ցանկացած իրավիճակ, երբ քաղաքացիների մի մասի ձայները փաստացի դուրս են մնում վերջնական հաշվարկից, անխուսափելիորեն առաջացնում է ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրական արդարության հարց։

Ընտրություններից հետո երեք ընտրատեղամասում քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր։ Այդ որոշման հետևանքով այդ տեղամասերի ընտրողների արտահայտած կամքը դուրս է մնացել վերջնական արդյունքներից, իսկ կրկնակի քվեարկություն անցկացնելու պահանջները մերժվել են։ Ստեղծվել է իրավիճակ, երբ քաղաքացին մասնակցել է ընտրական գործընթացին, սակայն նրա կամքն այլևս չի արտացոլվում պետական իշխանության ձևավորման վերջնական պատկերի մեջ։ Այս հանգամանքն ինքնին բարձրացնում է հիմնարար հարց. եթե ընտրողները որևէ մեղք չեն ունեցել տեղի ունեցած խախտումների կամ կազմակերպչական խնդիրների մեջ, ինչո՞ւ հենց նրանք պետք է կրեն այդ հետևանքները։

Խնդիրն առավել սրվում է այն հանգամանքով, որ, ըստ հրապարակային գնահատականների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցնում է մի քանի հարյուր ձայն, որոնք հենց այդ չեղարկված տեղամասերում չեն հաշվառվել։ Թեև առաջին հայացքից այդ թիվը կարող է ընկալվել որպես վիճակագրական փոքրություն, համամասնական ընտրակարգում նման ծավալի ձայները կարող են ունենալ սահմանային և նույնիսկ որոշիչ ազդեցություն՝ քաղաքական ուժի՝ խորհրդարան անցնելու կամ դուրս մնալու հարցում։

Սակայն խնդիրը չի սահմանափակվում մեկ կուսակցության ճակատագրով։ Այն վերածվում է համակարգային հարցի. եթե ընտրական գործընթացում քաղաքացիների կամքը կարող է չարտացոլվել ոչ նրանց մեղքով, ապա արդյո՞ք ընտրական իրավունքի հավասարությունը գործնականում ապահովված է, թե՞ այն մնում է միայն ձևական սկզբունք։

Այս համատեքստում ընտրական իրավունքի խնդիրը պահանջում է ավելի խոր սահմանադրական գնահատում։ Մասնավորապես՝ արդյոք ընտրական իրավունքի բովանդակությունը կարող է համարվել լիարժեք իրացված այն դեպքում, երբ ընտրողների մի խմբի կամքը դուրս է մնում վերջնական արդյունքներից ոչ նրանց մեղքով, այլ ընտրական գործընթացի ընթացքում առաջացած կազմակերպչական կամ վարչական խախտումների հետևանքով (սա՝ մեղմ ասած)։ Եթե նման իրավիճակում չեղարկված տեղամասերի ձայները կարող էին տեսականորեն ազդել քաղաքական ուժերի ներկայացվածության վրա, ապա հարցը այլևս չի սահմանափակվում ընթացակարգային օրինականությամբ, այլ վերաբերում է ընտրական իրավունքի արդյունավետության և հավասարության սահմանադրական սկզբունքներին։

Այս իրավիճակում կարևոր է նաև Սահմանադրական դատարանի դերը։ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախադեպային պրակտիկան, ընդհանուր առմամբ, բնորոշվում է ընտրությունների արդյունքների պահպանողական մոտեցմամբ՝ հիմնականում ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած արդյունքները։ Սակայն տվյալ իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ խոսքը ոչ թե ընտրական գործընթացի ընդհանուր քաղաքական գնահատականի մասին է, այլ կոնկրետ ընտրատեղամասերում արտահայտված կամքի չհաշվառման։ Սա հարց է առաջացնում՝ արդյո՞ք պետությունը լիարժեք ապահովել է յուրաքանչյուր քաղաքացու քվեի իրական և հավասար ազդեցությունը պետական իշխանության ձևավորման վրա։

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ մի շարք ժողովրդավարական իրավակարգերում կիրառվում է «ազդեցության հնարավորության» չափանիշը։ Ըստ այդ մոտեցման, ընտրական գործընթացը կարող է ենթարկվել վերանայման ոչ միայն փաստված ընտրակեղծիքի դեպքում, այլ նաև այն իրավիճակներում, երբ խախտումների ծավալը տեսականորեն կարող էր ազդել վերջնական արդյունքի վրա։ Այս մոտեցման ընդհանուր գաղափարը պարզ է. ընտրական գործընթացի իրավաչափությունը չի սահմանափակվում միայն ձևական օրինականությամբ, այլ կախված է նրանից, թե արդյոք յուրաքանչյուր քվե ունի իրական և հավասար ազդեցություն քաղաքական արդյունքի վրա։

Այս իրավիճակում առաջանում է նաև ինստիտուցիոնալ պատասխանատվության հարցը։ Եթե ընտրական մարմինների որոշմամբ քաղաքացիների ձայները դուրս են մնում հաշվարկից, ապա պետք է հստակ լինի՝ արդյոք այդ որոշումը ենթադրում է նաև դրանց վերականգնման որևէ մեխանիզմ, թե ոչ։ Առանց նման մեխանիզմի ընտրական իրավունքը դառնում է ոչ լիարժեք իրացված իրավունք։

Այս համատեքստում խնդիրը այլևս միայն իրավական չէ, այլ նաև քաղաքական և վստահության հարց է։ Եթե քաղաքացին համոզված չէ, որ իր ձայնը չի կարող կորչել առանց իր մեղքի և առանց վերականգնման հնարավորության, ապա տուժում է ոչ միայն կոնկրետ ընտրության արդյունքը, այլև ամբողջ ժողովրդավարական համակարգի նկատմամբ վստահությունը։ Եթե այդ վստահությունը խաթարվում է, ապա ընտրական արդարության հարցը դառնում է ոչ թե տեսական քննարկում, այլ պետական համակարգի իրավաչափության հիմնական մարտահրավեր։

Այս հարցի վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է մոլորեցնել հասարակությանը՝ հղում անելով ընտրական գործընթացի իրավական վերջնականության և համակարգային կայունության սկզբունքներին։ Կարող է առաջ քաշվել այն դիրքորոշումը, թե ընտրությունները համարվում են իրավաչափ ամփոփված այն պահից, երբ արդյունքները ձևավորվում են գործող օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի համաձայն, և առանձին ընտրատեղամասերի անվավեր ճանաչումը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ ամբողջ ընտրական գործընթացի վերանայման համար։ Այս մոտեցման հիմքում դրված է իրավական որոշակիության և քաղաքական կայունության ապահովման գաղափարը, ըստ որի, ընտրական համակարգը չպետք է մշտապես ենթարկվի վերաքննության յուրաքանչյուր վիճարկման արդյունքում։ Կարող է նաև ընդգծվել այն փաստարկը, որ ընտրական իրավունքի խախտումը կամ կազմակերպչական խնդիրների առկայությունը ինքնին բավարար չէ ընտրությունների արդյունքները փոխելու համար, եթե չկա հստակ և չափելի ապացույց, որ այդ խախտումները ազդել են վերջնական քաղաքական բաշխման վրա։ Այս տրամաբանությամբ իրավական գնահատման հիմքը ոչ թե տեսական ազդեցության հնարավորությունն է, այլ փաստացի ապացուցված արդյունքային փոփոխությունը։

Միաժամանակ կարող է նշվել, որ ընտրական համակարգը կառուցված է ընդհանուր հանրային կամքի հաշվառման սկզբունքի վրա և ոչ թե յուրաքանչյուր առանձին ձայնի մեխանիկական վերականգնման անհրաժեշտության վրա, հետևաբար՝ որոշ դեպքերում նույնիսկ ցավալի, բայց իրավական կամ վարչական հիմքով չհաշվարկված ձայները չեն կարող ինքնաբերաբար դառնալ ամբողջ ընտրական գործընթացի վերանայման հիմք։

Սակայն ԿԸՀ այս մոլորեցնող փաստարկների կողքին անխուսափելի է հակադիր սահմանադրական հարցադրումը։ Եթե ընտրողների մի խմբի կամքը դուրս է մնացել վերջնական արդյունքներից ոչ նրանց մեղքով, ապա արդյո՞ք ընտրական իրավունքը կարող է համարվել լիարժեք իրացված միայն ձևական մասնակցության հիմքով, եթե դրա նյութական արդյունքը չի արտահայտվել քաղաքական համակարգում։ Այս համատեքստում առաջանում է հակակշռող սահմանադրական պահանջ՝ ընտրական գործընթացի իրավական վերջնականությունը չի կարող այն աստիճանի գերակայել, որ խաթարվի ընտրական իրավունքի բովանդակային էությունը՝ յուրաքանչյուր քաղաքացու քվեի հավասար և իրական ազդեցությունը պետական իշխանության ձևավորման վրա։

Այսպիսով, ձևավորվում է երկու իրավական տրամաբանության բախում. մի կողմից՝ ընտրական կայունության և վերջնականության սկզբունքը, մյուս կողմից՝ ընտրողի կամքի լիարժեք և արդյունավետ արտահայտման սահմանադրական պահանջը։ Եվ հենց այս հակադրության լուծումն է դառնում ոչ միայն իրավական, այլ նաև ժողովրդավարական համակարգի նկատմամբ հանրային վստահության առանցքային չափանիշը։

Ըստ էության, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առաջ քաշվող այս կեղծ և շինծու հիմնավորումները, որքան էլ ձևականորեն հղում կատարեն իրավական վերջնականության և ընտրական կայունության սկզբունքներին, իրականում կարող են ստեղծել այնպիսի ընկալում, որ սահմանադրական և ընտրական իրավունքների բովանդակային իմաստը նեղացվում կամ մեկնաբանվում է չափազանց վարչական ու ընթացակարգային տրամաբանության շրջանակներում։ Այդպիսի մոտեցման պայմաններում առաջանում է մտահոգություն, որ քաղաքացիների ընտրական իրավունքի իրական էությունը՝ նրանց քվեի հավասար և արդյունավետ ազդեցությունը պետական իշխանության ձևավորման վրա, կարող է ստորադասվել համակարգային կայունության ձևական պահանջների համատեքստում։ Այս իմաստով հանրային ընկալման մակարդակում կարող է ձևավորվել նաև այն վտանգավոր տպավորությունը, որ ընտրական գործընթացի իրավական մեկնաբանությունները կիրառվում են այնպես, որ սահմանափակվի կամ խեղաթյուրվի քաղաքացիների կամքի լիարժեք արտահայտման սահմանադրական բովանդակությունը՝ ինչը էապես խաթարում է վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի տարածքում ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին «Չորրորդ Հանրապետության» շեմի՞ն. Հայաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետոՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Դադարել է գործել Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհը կամուրջը Ադրբեջանին հանձնելու պատճառով. պատմության այս օրը (10 օգոստոս)Լույս չի լինելու Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026» Իսրայելը թույլ չի տա միջnւկային զենքի առկայությունն Իրանում՝ անկախ գործարքից. Նեթանյահու Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպան մեծ պատերազմի շեմին է Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. AxiosԻրանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագծին Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումըՀռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Անշարժ գույքի գործակալներ. Աճել է ռուսների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումըՀունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա «Ավելի շուտ Հայաստանը կկռանա». Պետդումայի պատգամավորները հայտարարել են, որ ոչ ոք չի կարողանա Ռուսաստանին կզեցնելՖիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը
Ամենադիտված