Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուդոլֆս տղաներից ավագն է։ Մեկ աղջիկ և երեք տղա ունեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վահրամը՝ Ռուդոլֆի հայրիկը։ Հայրիկն անցել է Արցախյան առաջին պատերազմի միջով, եղել է ջոկատի հրամանատար, ասում է. «Իրեն միշտ հայրենասիրական ոգով եմ դաստիարակել»։

Ռուդոլֆը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկը նշում է՝ որդին ավելի շատ սիրում էր պատմողական առարկաները։ «Հինգերորդ-վեցերորդ դասարանից որոշել էր, որ պետք է սպորտային մեկնաբան դառնա։ Շատ էր սիրում ֆուտբոլը։ Բաց չէր թողնում ֆուտբոլային հանդիպումները։ Նաև կարատե էր պարապում։ Կարատեի ֆեդերացիայի որոշմամբ, այժմ ամեն տարի տղայիս ծննդյան օրը՝ մարտի 20-ին, կազմակերպվում է Ռուդոլֆ Քալաշյանի անվան հուշամրցաշար»։ Դպրոցն ավարտելուց հետո Ռուդոլֆը չի հասցրել բուհ ընդունվել։ Նպատակն էր զորացրվելուց հետո Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվելը։ «Իր երազանքն էր, որ լավ ծառայի, մեդալով տուն վերադառնա և առանց քննությունների ընդունվի բուհ։ Մեդալը եկավ, ինքը՝ ոչ»։

2019 թվականի հուլիսի 22-ին Ռուդոլֆը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր «Մարտունի 2»-ում։ Ծառայության ժամանակ Ռուդոլֆը խրախուսվել է պատվոգրով և կրծքանշանով։ «Իրեն բոլորը շատ են սիրել զորամասում։ Պատմում են՝ եթե տեսնում էր, որ մի տեղ վիճում են, անմիջապես միջամտում էր, բոլորին հաշտեցնում։ Տղաները հարցրել են՝ այդ ի՞նչ ես ասում, որ բոլորը հաշտվում են։ «Դա միայն ես գիտեմ»։ Միշտ բոլորին ասել է՝ հիշեք, որ ձեր մամաները ձեզ սպասում են, իրար հետ կռիվ մի արեք։ Ծառայության ժամանակ շատ էր զրուցում իր մայրիկի հետ։ 1992 թվականին ես կռվել եմ Մարտունիում։ Երբ արձակուրդ էր եկել, իրեն ասացի, որ երկու դիրք իմ ջոկատով ես եմ ազատագրել։ Մի օր զանգեց՝ պապա, գնում եմ դիրքեր։ Հարցրեցի՝ ի՞նչ դիրքեր, արձագանքեց. «Պապայի պոստը։ Տղերքին պատմեցի, որ այդ դիրքերը դու ես ազատագրել, հիմա այնտեղ գնալիս բոլորն ասում են՝ գնում ենք պապայի պոստը»։ Մինչև պատերազմն սկսվելը, երբեք իրենից չեմ լսել որևէ տրտունջ, բողոք, դժգոհություն։ Միջնեկ տղաս պարարվեստի քոլեջը գերազանցությամբ ավարտեց, պետք է «Սարդարապատ» համույթում պարեր, բայց քննությունից դիտմամբ կտրվեց, որ գնա եղբոր մոտ ծառայելու։ Այնտեղ երկու եղբայր ընդամենն ամիս ու կես են իրար տեսել։ Հիմա պատմում է, թե ամբողջ զորամասը որքան էր հարգում Ռուդոլֆին։ Համավարակի ժամանակ իրենք մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 3-ը դիրքերում են եղել։ Ընկերոջ հետ մատուռ են սարքել, ամեն անգամ դիրք գնալիս աղոթել են, հետո բարձրացել վերև»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ռուդոլֆը եղել է ամենաթեժ կետերում՝ Վարանդա (Ֆիզուլի), Հադրութ, Հորադիզ, Ամարաս, բայց հիմնականում մարտական գործողությունների մասնակցել է «Մարտունի 2»-ի դիրքերում և Ամարաս վանքի պաշտպանությանը։ Պատերազմի ընթացքում իր հետ կապ կար։ Հոկտեմբերի 29-ին ինձ զանգահարեց, ուզում էր խորհուրդ հարցնել։ Ամարասի պաշտպանության ժամանակ իրենց 58 հոգանոց վաշտից միայն 20-ն էին ողջ մնացել։ Տղաներին խորհուրդ էին տվել մտնել անտառ և սպասել օգնության։ Ամարասին մոտիկ Վարանդան (Ֆիզուլի) է, որն այդ ժամանակ արդեն ադրբեջանցիների ձեռքում էր։ Տղաներից մեկը Ռուդոլֆին հուշում է՝ պապայիդ զանգիր։ Զանգահարեց, կրակոցների, պայթյունների ձայներ էի լսում։ Ասացի՝ իմ ջոկատով գալիս եմ։ «Պա՛պ, պետք չի, միայն խորհուրդ տուր՝ ի՞նչ անենք»։ Արձագանքեցի՝ անտառ չգնաք, ձեր հետևից էլ ոչ ոք չի կարող գալ, գնացեք դեպի Մարտունիի ճանապարհը։ Հասնում են Գիշի գյուղի մոտ, այնտեղ իրենց դիմավորում են ՄՈԲ-ի տղաները։ Նրանք այդ քսան տղաներին պահում են բունկերում, վատ հոգեվիճակում են լինում։ Բայց նոյեմբերի 2-ին տղաները բառացիորեն կոտրում են բունկերի դուռը և նույն օրը մասնակցում Ճարտար գյուղի պաշտպանությանը։ Նոյեմբերի 3-ին իրենց այդտեղից տեղափոխում են Մարտունի՝ Նելսոն Ստեփանյանի անվան դպրոց։ Տղաներից 12-ին ուղարկում են Ուլ յանա սար, որը կրկին ադրբեջանցիների ձեռքում է եղել։ ԱԹՍ-ի հարվածից նրանք այդտեղ զոհվում են։ Ութ տղաներին, այդ թվում՝ Ռուդոլֆին, ուղարկում են 17-րդ բարձունք։ Երկու սպա է լինում, ասում են՝ այստեղ դիրքավորվեք, հիմա գալիս ենք։ Մինչև հիմա գնում են...»։

Ութ հոգով տղաները վեց ժամ կռիվ են տվել երկու հարյուրից ավելի թշնամական զինվորների դեմ, թույլ չեն տվել, որ նրանք առաջ գան։ «Հետո զինամթերքը վերջանում է, այդ ժամանակ վիրավոր են ունենում, որոշում են նահանջել։ Ռուդոլֆն ընկերներին ասում է՝ վիրավորի հետ նահանջեք, կրակն ինձ վրա կվերցնեմ։ «Դուք ապահով կլինեք, հետո իմ նահանջը կապահովեք»։ Իր ընկերն է դա պատմել միջնեկ տղայիս. «Տեսանք, որ Ռուդոլֆի կանգնած տեղում արկը պայթեց, Ռուդիկն ընկավ, մարմինը սկսեց ցնցվել»»։

Հոկտեմբերի 30-ին է հայրիկը վերջին անգամ զրուցել որդու հետ։ «Մոտ երկու ժամ զրուցել ենք։ Ինձ ասաց. «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ»։ Պատասխանել եմ՝ նման բան չանես, մորդ աչքերը թաց չթողնես»։

Ռուդոլֆն անմահացել է նոյեմբերի 3-ին «Մարտունի 2»-ի 17-րդ բարձունքում։ 2021 թվականի փետրվարի 27-ին ընտանիքին հայտնում են, որ ԴՆԹ համընկնում կա, Ռուդոլֆի ոսկորները հայտնաբերված են։ Ընկերը նրա զոհվելու վայրում նշաններ է դրել, որ հետագայում կարողանան նրա մարմինը դուրս բերել։ «Կարմիր խաչին տվել էր գծագիրը, որ Ռուդոլֆի մարմինն այնտեղից դուրս բերեն։ Հունվարին հարյուրից ավելի մարմիններ բերեցին Հայաստան, Ռուդոլֆն էլ էր նրանց մեջ: Մենք իրեն սկսել ենք փնտրել նոյեմբերի 12-ից։ Մեզ ասել էին, որ կապ չկա։ Բայց որոշ ժամանակ միջնեկ տղաս զանգահարում էր, Ռուդոլֆս՝ ոչ։ Կինս զարմանում էր՝ եթե կապ չկա, Կարոն ո՞նց է զանգահարում, Ռուդիկը՝ ոչ։ Սկսեցինք բոլոր համարներով զանգել, որոնցով տղաս զանգահարել էր։ Մարտունու հոսպիտալի համարը ճշտեցինք, զանգահարեցինք՝ հետաքրքրվելու, թե Ռուդոլֆ Քալաշյան անունով վիրավոր ունեցե՞լ են։ Ինձ ասացին, որ աջ կողմից է վիրավորվել, մնացածն էլ՝ խառը-խուռը։ Ենթադրեցինք, որ բեկորային վիրավորում է։ Բայց մեզ ասում էին, որ Ռուդոլֆը վիրավոր է, մինչև կարողանան եղբորը դուրս բերեն այդտեղից։ Բացի դա, բոլոր անհետ կորած տղաներին ներառել էին զորամասը լքողների ցուցակում, ես հետո կարողացա Ռուդոլֆի և իր ընկերոջ անունները հանել դասալիքների ցուցակից։ Ջոկատիս տղաներին հավաքել էի, որ գնայի Մարտունի։ Բայց տղաներն ինձ հորդորեցին մնալ տանը՝ ընտանիքիս հետ, ասացին՝ մենք կգտնենք իրեն։ Դեկտեմբերի 20-ին տղաները եկան՝ վատ լուրով ենք եկել, կամանդիր, երեխեն զոհվել է։ Դեկտեմբերի 22-ին ես արյուն հանձնեցի։ Կինս անընդհատ ասում էր՝ գնա, մեր տղային գտիր։ Ես էլ չէի կարող իրեն ասել՝ երեխեն զոհվել է, այդ դեպքում պետք է հարցներ, թե որտեղ է մարմինը»։

Ապրելու ուժի մասին։ «Այն սերը, որ չհասցրեցինք Ռուդոլֆին տալ, բաշխեցինք մեր մյուս երեխաներին, մեր թոռնիկին։ Մարդիկ նայում են մեզ, ասում են՝ ծիծաղում են, հարսանիք և նշանդրեք անում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է թաքնված այդ ծիծաղի հետևում։ Մեր հաղթանդամ որդուն ուղարկեցինք բանակ, մի քանի հարյուր գրամ ոսկոր տվեցին, տարանք Եռաբլուր»։

Հ. Գ. - Ռուդոլֆ Քալաշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Փորձագետ. Ինչո՞ւ է Հայաստանը արգելել արտասահմանում բնակվող քաղաքացիներին քվեարկելԼուսանկարիչների միջազգային օր. պատմության այս օրը (12 հուլիս)71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Արդյո՞ք Եվրոպան ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ ՈւկրաինայիԲախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է
Ամենադիտված