Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները շարունակում են մնալ ներքաղաքական քննարկումների կենտրոնում, և տարբեր քաղաքական միավորներ տարբեր կերպ են արձագանքում ստեղծված իրավիճակին։ Այս համատեքստում հատկապես հետաքրքիր է վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքում բավականին ակտիվ գործունեություն ծավալած «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման արձագանքը։ Թեև Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս չեն ամփոփվել, միավորման խորհուրդն արդեն հանդես է եկել հստակ քաղաքական գնահատականով՝ ներկայացնելով իր դիրքորոշումը կայացած քվեարկության վերաբերյալ։

Միավորումը դրական է համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։ Այդուհանդերձ, ըստ հայտարարության, քվեարկության նախնական արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամքը, ինչի համար մատնանշվում է չորս ակներև պատճառ։

Նախ՝ ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմաններում, քանի որ հիմնական ընդդիմադիր ուժերից մեկի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, գտնվելով անազատության մեջ, զրկված է եղել լիարժեք քարոզչության հնարավորությունից, իսկ նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են նաև առաջատար ընդդիմադիր գործիչներ Անդրանիկ Թևանյանը, Ալեքսան Ալեքսանյանը, պատգամավորության այլ թեկնածուներ ու ակտիվիստներ։ Որպես հաջորդ պատճառներ նշվում են վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահումը՝ պետական ու համայնքային աշխատակիցների կազմակերպված բերումով ու ուղղորդմամբ, ընտրությունների ընթացքը վախի ու ահաբեկման, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված սպառնալիքների ու ատելության քարոզի պայմաններում, ինչպես նաև օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաների անթաքույց միջամտությունն ու աջակցությունը գործող վարչախմբին։

Հաշվի առնելով, որ ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, «ՀայաՔվեն» անհրաժեշտ է համարում արդյունքների հետևողական վիճարկումը Սահմանադրական դատարանում՝ դրանք չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու հեռանկարով։ Միևնույն ժամանակ միավորումն արձանագրում է, որ անգամ այս ճնշումների պարագայում գործող վարչախումբը մանդատ չստացավ երկրին «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու, ինչպես նաև Ազգային ժողովում միանձնյա սահմանադրական օրենքներ փոփոխելու և պետական անկախ մարմինների ղեկավարների պաշտոններում իր դրածոներին նշանակելու համար։

Ստեղծված պայմաններում «ՀայաՔվեն» համոզմունք է հայտնում, որ ժողովրդի իրական քվեն ստացած ուժերը հնարավորություն ունեն խափանելու գործող վարչախմբի ծրագրերը և ժամանակի ընթացքում հեռացնելու նրան իշխանությունից, ուստի պատրաստակամություն է հայտնում շարունակել հետևողական պայքարը օրինական բոլոր եղանակներով և այդ հարցում ակնկալում է համախոհների աջակցությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Փորձագետ. Ինչո՞ւ է Հայաստանը արգելել արտասահմանում բնակվող քաղաքացիներին քվեարկելԼուսանկարիչների միջազգային օր. պատմության այս օրը (12 հուլիս)71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Արդյո՞ք Եվրոպան ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ ՈւկրաինայիԲախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը
Ամենադիտված