Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությունը վաղուց դուրս է եկել սոսկ դիվանագիտական հայտարարությունների տիրույթից։ Այն աստիճանաբար վերածվում է հստակ տնտեսական ճնշումների գործիքակազմի, որն ուղղակիորեն հարվածում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ ո՞րն է Մոսկվայի որդեգրած մարտավարության նպատակը, և ինչո՞ւ է թիրախավորվում հենց հանրության ամենախոցելի խավը։

Այս իրավիճակը հասկանալու համար բավական է համեմատել այն մեթոդները, որոնցով աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են ազդեցություն հաստատել տարածաշրջանում։ Աշխարհաքաղաքական ազդեցության տարածման հարցում Արևմուտքը և Ռուսաստանը տարիներ շարունակ կիրառել են սկզբունքորեն տարբերվող մոդելներ։ Տասնամյակներ շարունակ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և Եվրոպական միության, Հայաստանում գործել է «փափուկ ուժի» միջոցով՝ հասարակական կազմակերպությունների, կրթական ծրագրերի և մեդիա տիրույթի օգնությամբ փորձելով աստիճանաբար, երկարաժամկետ կտրվածքով ազդել հանրային կարծիքի, արժեքային համակարգի և ժողովրդավարական ինստիտուտների վրա։

Ի տարբերություն սրա, Ռուսաստանը երկար ժամանակ սպասողական դիրք էր գրավել և չէր զբաղվում հայաստանյան հանրության շրջանում սեփական իմիջի սոցիալական կառուցմամբ, քանի որ լիովին վստահ էր իր աշխարհագրական, ռազմական և տնտեսական մենաշնորհային դիրքերի վրա։ Սակայն, երբ իրավիճակը հասավ քաղաքական ճգնաժամի, և ակնհայտ դարձան հայացքների տարաձայնությունները Մոսկվայի և Երևանի միջև, Ռուսաստանը ընտրեց ոչ թե երկխոսության կամ հանրային դիսկուրսի, այլ ուղղակի և կոշտ տնտեսական լծակների կիրառման ճանապարհը։ Այս ամենն առավել ցայտուն ու նկատելի է դառնում Հայաստանում ընտրական գործընթացների համատեքստում։ Գործող իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերարտադրությունը կանխելու և իր համար ոչ ցանկալի սցենարները բացառելու համար Մոսկվան սկսել է բացահայտ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Սա արտահայտվում է Վերին Լարսում մաքսային անցակետերի անվերջ խստացումներով, սանիտարական տարատեսակ արգելքներով ու արտահանման արհեստական սահմանափակումներով։

Այս պատժիչ մարտավարության ամենացավոտ ու անարդար կողմն այն է, որ դրանից ամենևին չի տուժում քաղաքական էլիտան։ Հարվածը հասնում է երկրի տնտեսության ամենախոցելի հիմքին՝ գյուղատնտեսներին, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին։ Այս մարդիկ, ովքեր վարկային մեծ պարտավորությունների տակ են, և ում տարեկան եկամուտը կախված է մի քանի շաբաթվա բերքահավաքից ու դեպի ՌԴ արտահանումից, այսօր կանգնած են ֆինանսական կործանման առաջ։ Տեղական արտադրողները տասնամյակներ շարունակ իրենց լոգիստիկան և արտադրանքի ստանդարտները հարմարեցրել են ռուսական շուկային, նրանք կենսականորեն կապված են Ռուսաստանի տնտեսության հետ և այժմ կանգնել են գոյութենական լուրջ խնդրի առաջ, ինչը հղի է սոցիալական մեծ աղետով։

Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանություններից պահանջվում է ծայրահեղ հեռատեսություն, պրագմատիզմ և օպերատիվություն։ Թեև արտահանման շուկաների աշխարհագրության երկարաժամկետ դիվերսիֆիկացումը դեպի Մերձավոր Արևելք, ԵՄ, Ծոցի երկրներ կամ Հնդկաստան կարևոր է, այդուամենայնիվ, այսօր հրատապ հրամայական է րոպե առաջ և արագորեն լուծել ԵԱՏՄ-ի հետ կապված բոլոր կախված հարցերը։ Ապրանքների ազատ տեղաշարժի արգելափակումը խախտում է հենց այդ կառույցի հիմնարար պայմանագիրը, ուստի Երևանը պետք է ակտիվացնի ինստիտուցիոնալ, այլ ոչ թե անձնավորված դիվանագիտությունը՝ իրավական հարթակում պաշտպանելու սեփական արտադրողների շահերը։ Դրան զուգահեռ, պետությունը պետք է հրատապ հակաճգնաժամային «անվտանգության բարձիկներ» ստեղծի տուժած խավերի համար՝ ներառելով վարկային արձակուրդներ և սուբսիդավորում, ինչպես նաև ներսում խստացնի տեխնիկական ստանդարտների լաբորատոր ստուգումները, որպեսզի քաղաքական դրդապատճառներով կիրառվող արգելքները զրկվեն որևէ իրավական պատրվակից։

Միևնույն ժամանակ, խիստ անհրաժեշտ է ուղիղ կոչ հղել Ռուսաստանի իշխանություններին՝ սեփական քաղաքական խնդիրներն ու դժգոհությունները չլուծել Հայաստանի շարքային քաղաքացիների հաշվին։ Ի վերջո, հայ ժողովուրդը պատմականորեն եղել և մնում է Ռուսաստանի և ռուսների բարեկամ ժողովուրդը։ Մեր հանրություններն օրգանապես կապված են միմյանց հետ, ինչի վառ ու անխոցելի ապացույցն է հենց Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայերի հսկայական քանակը, որն իր ծավալով գրեթե հավասար է Հայաստանի բնակչությանը։ Այս միլիոնավոր մարդկային ճակատագրերն ու տնտեսական թելերը թույլ չեն տալիս երկկողմ հարաբերությունները դիտարկել սոսկ պահի քաղաքական կոնյունկտուրայի տեսանկյունից։

Մոսկվայում պետք է հստակ գիտակցեն, որ քաղաքական տարաձայնությունները Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև անցողիկ են, իսկ ժողովուրդների դարավոր կապերը՝ մշտական։ Ուստի, Ռուսաստանը պետք է ավելի կառուցողական այլ լուծումներ գտնի իր քաղաքական տարաձայնությունները հարթելու համար, որպեսզի դրանից չտուժեն հասարակ մարդիկ, և վերջնականապես չխարխլվի այն հսկայական վստահության կապիտալը, որը դարերով ձևավորվել է երկու բարեկամ ժողովուրդների միջև։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արամ Վարդևանյանը ընտրվեց ԱԺ փոխնախագահ․ քվեարկության արդյունքը Վթարային ջրանջատումներ․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 10-ին Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են Ռուսաստանի դեմ. Կովկասում աշխարհաքաղաքականության արդյունքներըԿոտայքի մարզում` Եղվարդի կամրջի մոտ, բшխվել են «Mercedes»-ը և «ԳԱԶ 2410»-ը․ 3 վիրավnրներից 2-ն անչափահասներ են Ռուսաստանի տարածքում ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 456 անօդաչու թռչող սարք Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին «Չորրորդ Հանրապետության» շեմի՞ն. Հայաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետոՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Դադարել է գործել Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհը կամուրջը Ադրբեջանին հանձնելու պատճառով. պատմության այս օրը (10 օգոստոս)Լույս չի լինելու Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026» Իսրայելը թույլ չի տա միջnւկային զենքի առկայությունն Իրանում՝ անկախ գործարքից. Նեթանյահու Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպան մեծ պատերազմի շեմին է Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. AxiosԻրանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագծին Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումըՀռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Անշարժ գույքի գործակալներ. Աճել է ռուսների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումըՀունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ
Ամենադիտված