Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ. պատմության այս օրը (07 հունիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Դանիա՝ Իոախիմ թագաժառանգի ծննդյան օր, Իսպանիա՝ Հանրապետության օր, Մալթա՝ Տառապյալների օր, Նորվեգիա՝ Անկախության օր, Պերու՝ Դրոշի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1683– ծնվել է բանաստեղծ, երաժիշտ, գիտնական, հրատարակիչ, ազգային և կրթական լուսավորման շարժման գործիչ Պաղտասար Դպիրը։

1724- թուրքական ստվար բանակը գրավել է Երևանը:

1879-ծնվել է բանասեր և հայագետ Արշակ Ալպոյաջյանը:

1883– տեղի է  ունեցել Մոսկվայի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի լուսավորման հանդիսավոր արարողությունը։

1917-ծնվել է  խորհրդահայ փորձարկող օդաչու Անդրեյ Մանուչարովը:

1923- Կավբյուրոյի նիստում Հայաստանի ղեկավարության և արցախահայության հաստատակամ ու հետևողական ջանքերի շնորհիվ Ադրբեջանի իշխանությունները ստիպված ԼՂ-ն անջատելով դաշտային մասից, կազմել են Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ)։ Բացի դա նիստում ընդունվել է որոշում վիճելի համարվող հայկական ու հայաբնակ Ախալքալաքի ու Ծալկայի (Խրամի) պատկանելության հարցը թողնել  Վրաստանի կոմկուսի կենտկոմի հայեցողությանը, իսկ Լոռու «չեզոք գոտին» թողնել Հայաստանի կազմում։

1945-ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովը Մոսկվայում թուրքական դեսպանի հետ հանդիպմանը պահանջել է վերանայել թուրք-խորհրդային սահմանը, հետագայում այդ պահանջը հիմնավորելու նպատակով իրականացվել է ՀՍԽՀ բնակչության քանակի ավելացում՝ արտասահմանից հայերի ներգաղթ իրականացման միջոցով։

1952– ծնվել է Օրհան Փամուկը, չերքեզական ծագումով թուրք գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, որը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ունեցած իր հայամետ դիրքորոշմամբ, որի համար հալածվել է Թուրքիայի իշխանությունների կողմից։

1959-ծնվել է քաղաքական գործիչ Ստեփան Դեմիրճյանը:

1987-վախճանվել է գեներալ-մայոր Հմայակ Հախնազարյանը:

1992-Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում այդ երկրի նախագահ է դարձել Աբուլֆազ էլչիբեյը։

2004- «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավորությամբ սկսվել է նոր ուղևորատար համալիրի շինարարությունը: 

2005- Փարիզի մերձակայքում գտնվող Պլեսի-Ռոբենսոն քաղաքի կենտրոնական զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է զորավար Անդրանիկի արձանը։

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետ է նշանակել Սերժ Սարգսյանին, իսկ Ազգային ժողովի առաջին նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ խորհրդարանի նախագահ է ընտրվել Տիգրան Թորոսյանը:

2012– վախճանվել է փայտի վրա փորագրող վարպետ Արսեն Փանոսյանը:

2015-Հայաստանի 32 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ:

2016-մշակույթի նախարարի հրամանով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվել ամերիկահայ անվանի դաշնակահար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

2018- Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին խորհրդարանը հավանություն է տվել ձայների 62 կողմ, 39 դեմ հարաբերակցությամբ:

2019- Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և նաև հանդես եկել հայտարարությամբ։ 

- ոտիկանությունը տասնյակ մարդկանց է  բերման ենթարկել, և ինչպես Փաշինյանն էր հանձնարարել՝ ոչ թե թավշյա, այլ երկաթյա մեթոդներով՝ ասֆալտին պառկեցնելով ու թևեր ոլորելով։

2021- Հայաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, «Հայոց Արծիվները» դադարեցրել են քարոզարշավը և կոչ արել չեղարկել ընտրությունները:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1099– Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ սկսվել է Երուսաղեմի պաշարումը։

1340-Հոլանդիայում հիմնադրվել է Ռոտերդամ քաղաքը:

1494– Իսպանիան և Պորտուգալիան «Տորդեսիլյասի պայմանագրով» բաժանել են Նոր աշխարհի գաղութացման տարածքները։

1498-Կոլոմբոսը սկսել է իր երրորդ ծովային ճանապարհորդությունը:

1654-թագադրվել է ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդը:

1692-Յամայկայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին քշել տարել է Կարիբյան ծովում գտնվող ծովահենների գլխավոր Պորտ-Ռոյալ քաղաքը, սկսվել է Վեստ-Ինդիայում ծովահենության դարաշրջանի անկումը:

1732-Ռուսաստանի թագուհի Աննա Իոհանովնայի համար սկսվել է կառուցվել առաջին Ձմեռային պալատը:

1775-Միացյալ Գաղութները փոխել են իրենց անունը Միացյալ Նահանգներով:

1776-բացի Նյու-Յորքը մնացած անգլիական գաղութները քվեարկել են անկախության օգտին:

1848-ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, հետիմպրեսիոնիստ Պոլ Գոգենը:

1880– Երկրորդ Խաղաղօվկիանոսյան պատերազմի ժամանակ Չիլիում տեղի է ունեցել Արիկայի ճակատամարտը։

1903-Բեռլինում ֆրանսիացի գիտնական Պիեռ Կյուրին հայտարարել է նոր քիմիական էլեմենտի՝ պոլոնիումի, հայտնագործման մասին:

1929-համաձայն Լատերիանական համաձայնագրի ստեղծվել է Վատիկան պետությունը:

1942-ծնվել է լիբիական քաղաքական և ռազմական գործիչ Մուամար Կադդաֆին:

1965-«Sony»  կորպորացիան ներկայացրել է առաջին տնային վիդեոմագնիտոֆոնը , որի արժեքը եղել է 995 դոլլար:

1981– Իսրայելական օդուժը իրականացրել է «Օպերա» գործողությունը, լուրջ վնաս հասցնելով Իրաքի տարածքում գտնվող ֆրանսիական արտադրության «Օսիրակ» ատոմային ռեակտորին։

1982– Թենեսի նահանգում գտնվող Էլվիս Փրեսլիին պատկանող «Գրեյսլենդ» ագարակը բացվել է որպես թանգարան։

1990 – ծնվել է ավստրալացի ռեփեր և մոդել Իգի Ազալիան։

Կ.Խաչիկյան

Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին
Ամենադիտված