Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաղթելու ենք առանց որևէ «եթե»-ի». Սամվել Կարապետյանը վստահ է ընտրական հաղթանակի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Եթե» բառ ընդհանրապես գոյություն չունի։ Մենք հաղթելու ենք։ Այս մասին հունիսի 2-ին Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Լրագրողների հարցին, թե արդյոք պատրաստ է հեռանալ քաղաքականությունից, եթե «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը չհասնի հաջողության, Կարապետյանը պատասխանել է, որ նման սցենար պարզապես չի դիտարկում։ Նրա խոսքով՝ թիմը լիովին վստահ է իր ուժերին, իսկ իշխանությունների փորձերը՝ ընդդիմությանը ներկայացնելու որպես նախկինների վերադարձ կամ ընտրողներին վախեցնելու միջոց, այլևս չեն գործում։

Կարապետյանը նշել է, որ, ի տարբերություն նախորդ ընտրական գործընթացների, իր քաղաքական ուժը պայքարում է բացառապես հաղթանակի համար և պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր արդյունքը։

«Մեր թիմում չկա ոչ մի մարդ, որը գոնե կհասկանա, թե ինչպես են փողեր լվացվում, փոխարենը գործող իշխանությունները հրաշալի հասկանում են, թե ինչ են լվանում, երբ ասֆալտ են փռում»,- ընդգծել է Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով իր դեմ առաջադրված մեղադրանքներին։

Նա քննադատել է իրավապահ մարմինների գործողությունները՝ դրանք անվանելով հերթական անօրինականություն և անհիմն քայլ։ Կարապետյանի համոզմամբ՝ ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր գործիչների և իրենց թիմակիցների նկատմամբ իրականացվող ձերբակալություններն ու քրեական հետապնդումները քաղաքական բնույթ ունեն և ուղղված են ճնշում գործադրելուն։

Քաղաքական գործչի խոսքով՝ նման մեթոդներով հնարավոր չէ ապահովել իշխանության վերարտադրությունը, քանի որ հարուցված բազմաթիվ գործեր չեն դիմանում իրավական քննադատությանը։ Նա հիշեցրել է, որ նախկինում աղմկահարույց գործերով ձերբակալված հարյուրավոր քաղաքացիներից կալանքի տակ մնացել է միայն փոքր մասը, ինչը, նրա գնահատմամբ, վկայում է առաջադրված մեղադրանքների անհիմն լինելու մասին։

Սամվել Կարապետյանը նաև հայտնել է, որ օտարերկրյա քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն արդեն սկսված է իրավական կարգով, սակայն այն ձգձգվում է՝ պատասխանատու գերատեսչությունների կողմից իր պաշտոնական դիմումներին ժամանակին արձագանք չտալու պատճառով։

Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կարևոր ձեռքբերում է, և Դուք կարող եք շարունակել ապավինել մեր հանձնառությանը. Մելոնին՝ ՓաշինյանինՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT Օդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհիԳիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Կատարը կմասնակցի հունիսի 19-ի ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը Թրամփը չի շտապում աջակցել Հորմուզի նեղուցի ականազերծման եվրոպական ծրագրին Հնդկաստանը մինչև հունիսի 22-ը արգելափակում է Telegram-ը բժշկական քննությունների պատճառով Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻրազեկում. գործարկվելու է էլեկտրական շչակ «Մամա ջան, օգնե՛ք». Փամբակի վարար ջրերում երկու օր է որոնում են գետն ընկած անչափահաս քույրերինԱԽ քարտուղարը և «Save Armenia»ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին Կյանքից անժամանակ հեռացել է Արտյոմ ԱվետիսյանըԵվրագավաթների վիճակահանություն. հայկական ակումբների հավանական մրցակիցները Գտեք իմ երեխեքին, ոչ մի բան չեմ ուզում. կորած աղջիկների մայրՈւկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը Քննիչները կապարակնքել են «Արարատ» թենիսի ակումբի դռները․ «Ազատության» Ինչ իրավիճակ է ԼոռիումԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»Ջաբարովը «շատ կասկածամիտ» է Հայաստանի ընտրությունների արդյունքների նկատմամբ Փաշինյանը պահպանել է իշխանությունը Հայաստանում. արդյո՞ք Ռուսաստանը կհայտարարի հատուկ տնտեսական գործողության մասինՔաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»Դոլարն էժանացել է«Ամեն ինչի խզում». ի՞նչ կկորցնի Ռուսաստանը, եթե անջատի «ոչ եղբայրական» Հայաստանը«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»Ինչո՞ւ Փաշինյանը հաղթեց Հայաստանի ընտրություններումՄինչև 17։00-ն գազ չի լինիԳերմանիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև. պատմության այս օրը (16 հունիս)Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»ՈւՂԻՂ. Փամբակ գետում փնտրում են երեկվանից կորած 7 և 13-ամյա քույրերինՀուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ»Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»ՊՆ-ն չի վճարում հավաքների մասնակիցներին․ «Հրապարակ» Փաշինյանը այսօր կգնա ԱԺ. «Ժողովուրդ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ»
Ամենադիտված