Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասել, որ Փաշինյանի քարոզչական նկարը պոկելու համար ձերբակալված Արմեն Հովհաննիսյանի առեղծվածային մահվան դեպքը սահմռկեցուցիչ է, կնշանակի՝ ոչինչ չասել: Հանրությանը ցնցած, բայց փաշինյանական իշխանության ներկայացուցիչներին ընդհանրապես չանհանգստացրած ահավոր եղելության հիմնական դրվագները հետևյալն են: Քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալված է եղել Փաշինյանի քարոզչական պաստառ պոկելու համար, Քննչական կոմիտեում այդ փաստով եղել է հարուցված վարույթ, բայց մարդուն դեռ մեղադրանք ներկայացված չի եղել: Նա ձերբակալվածի կարգավիճակով պահվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ՁՊՎ-ում: Այնտեղ, ըստ ՆԳՆ պաշտոնական պարզաբանման, մայիսի 16ին, ժամը 9:30-ի սահմաններում «ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն, բժշկի ցուցումով ձերբակալվածը, ոստիկանների ուղեկցությամբ, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»: Ապա Նուբարաշենի հոգեբուժարանում, ըստ պաշտոնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել ՝ կախվելու եղանակով:

Կար մարդը: Չկա մարդը: Հասցրեցին ինքնասպանության:

Եվ խնդիրը կատարվածի մանրամասների վերաբերյալ տեղին հարցադրումները չեն նույնիսկ: Ամենից խայտառակ, սարսափելի և իրապես սահմռկեցնողն այն է, որ փաշինյանական իշխանությունը դրսևորեց զրո ապրումակցում, զրո կարեկցանք: Ո՛չ մի ցավակցություն, ո՛չ մի մեղքի զգացում, ո՛չ մի վատ զգալ նույնիսկ:

Մա՛րդ է մահացել: Իշխանության մեղքով: Իշխանության հսկողության տակ գտնվող, այն էլ՝ հատո՛ւկ հսկողություն պահանջող հաստատությունում մարդը կյանքին վերջ է տվել: Ու... ոչի՞նչ: Ոչ մի բա՞ն: Միայն «չոր» հաղորդագրությո՞ւն: Էս լո՞ւրջ եք ասում, թե՞ ձեռք եք առնում:

Փաշինյանը, ասես ոչինչ չի պատահել, բարձրախոսն առած, թաղեթաղ է ընկել, կիսաբեռնատարի (պիկապի) թափքից քարոզ է անում: Բայց հենց իր նկարը պոկելու համար էին մարդուն տարել ու ՁՊՎ գցել: Իր ենթակայության տակ գտնվող ոստիկանները: Իր հրամանները կատարող Քննչական կոմիտեն: Իր առողջապահության նախարարի ենթակայության տակ գտնվող հոգեբուժարանում է մարդու մարմինը կախված վիճակում հայտնաբերվել: Ու՝ ոչ մի խո՞սք: Ոչ մի ցավակցությո՞ւն: Ոչ մի պատժվա՞ծ:

Միայն ՄԻՊ-ը, որ համառորեն լռում է իշխանության կողմից մարդկանց իրավունքների համատարած ոտնահարումների դեպքերում, այս անգամ հիշեցրեց իր գոյության մասին ու հայտարարություն արեց, թե իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի: Ոչ թե՝ արդեն պահանջել է, այլ՝ դեռ կպահանջի: Դե, կպահանջի, էլի՜...

Սա է փաշինյանական իշխանության նկարագիրն ու բնութագիրը՝ զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրոյական խիղճ (եթե առհասարակ ունեցել են):

Դրոշի ճմռթվածության կամ «վարչապետի դիմաց զգաստ չկանգնելու» համար մարդկանց վայրկենապես «գործից ազատող» Փաշինյանը այս մահվան համար իր ոչ մի ենթակայի կարգի չհրավիրեց: Սա էլ արձանագրենք:

Բայց մյուս կողմից՝ մի՞թե Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը մշտապես էլ թքած չեն ունեցել ցանկացած հայ մարդու կյանքի և առողջության վրա: Ինչ 2018-ի ապրիլին դագաղի կափարիչ ճոճելով վերցրին իշխանությունը, դագաղ ու մահ են բերում ու բերում: Ու դրա վերջը չի երևում: Անընդհատ մահ են բերում: Արցախի բեռից, «վզի թոկից» ազատվելու «գիտակցված զոհողությամբ» հրահրված պատերազմ ու հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ ու հաշմվածներ:

Մահ ու կորուստ:

Հղի կնոջը Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկում ու սպանում՝ ծնվելիք երեխայի հետ: Սոնա Մնացականյանին անօգնական թողնում են դեպքի վայրում ու ճողոպրում: Ու այնքան ցինիկ են, որ իրենց մանկլավիկ-քարոզիչներով տարածում են, թե երիտասարդ կինը... միտումնավոր նետվել է ավտոյի տակ:

Զրո՛ ապրումակցում: Զրո՛ պատասխանատվություն: Զրո խիղճ: Զրո՛ պատժված:

Բանակի սպային իրենց կողմնակիցը կամ նրա ցուցումով հարվածում են, կոմայի մեջ գցում, մահվան մատնում...

Կացարանի տակ հարմարեցված ինչ-որ խրճիթանման շինության մեջ 15 զինվոր ողջ-ողջ այրվում է: Ու՝ զրո ապրումակցում: Զրո՛ պատասխանատվություն: Զրո խիղճ: Զրո՛ պատժված: Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, էլ չենք ասում՝ պաշտպանության նախարարը, հրաժարական չի տալիս:

Դատարանում մարդուն՝ Արմեն Գրիգորյանին մահվան են հասցնում: Զրո՛ ապրումակցում, զրո՛ պատասխանատվություն: Զրո խիղճ:

Ու, այո՛, դա է Փաշինյանի ու նրա իշխանության ներքին էությունը: Այն, որ ցույց է տալիս մատներով, «սրտիկ» չէ, այլ... ագուռ:

Ամենից ահավորն այն է, որ շատերի համար նույնիսկ զարմանալի չէ այս ամենը, եթե չասենք՝ սովորական է դարձել, առօրեական: Իսկապես, ի՞նչ արժե ակնկալել Փաշինյանի նման մի գործչից, որ իր իսկ «բերած» պատերազմի զոհերի մասին «պլ յուս-մինուս 50»-ով է խոսում: Որ, ի լուր զավակ, եղբայր, ամուսին կորցրած մայրերի, քույրերի, կանանց, ի լուր ժողովրդի՝ վերջապես, կանգնում ու ասում է, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի...»:

Չէ, սա իշխանավարում չի, սա ուղղակիորեն մահաբեր ընթացք է:

Ու սարսափելի է գիտակցել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն երևի իրենք իրենց լավ են զգում, երբ հայ մարդ, հայ մարդիկ են կյանքից զրկվում: Հատկանշական է, որ Փաշինյանի կողմնակիցները շարունակ մի արտահայտություն են անում մյուսների հասցեին, թե՝ «էդ ո՞ւմ էրեխեքի կյանքի հաշվին եք ուզում...» այս կամ այն բանն անել:

Իսկ Փաշինյանն ո՞ւմ երեխաներին մահվան մատնեց իր ձախավեր «քաղաքականությամբ»: Այդ հազարավոր զինվորներին մայր չէր բերե՞լ, թե՞ նրանց կյանքը, այնպե՜ս, «հանուն ոչնչի» էր: Հա, մեկ էլ՝ որ փաշինյանականները չեն սկսում խոսել «նախկինների» ժամանակվա մասին, էլ դիմանալու չէ: Ախր, մի հատ ձեր թափած արյան ծովերին նայեք, ախր, մի հատ ձեր պատճառով զոհվածների, սպանվածների, մահացածների շիրմաքարերի անտառներին նայեք: Այդքանից հետո ՔՊ-ն ու Փաշինյանը խոսելու տեղ ունե՞ն...

Եվ մի՞թե հենց այդ նույն Փաշինյանը չէր, որ 2008 թվի մարտի մեկին բղավում էր, թե՝ «հոգին փառավորվում է»: Ինչի՞ց էր Փաշինյանի «հոգին փառավորվել»: Այն բանից, որ հայ մարդիկ ելել են հայ մարդկանց դեմ ու իրար ջարդում-փշրում են:

Նման գործչից ի՞նչ ապրումակցում: Մեկից, որի հրահանգով «բերետակիր» ոստիկանները զոհվածների ծնողներին «Եռաբլուրում» գետնաքարշ էին անում, քաշքշում, «հավաքում», միայն այն բանի համար, որ Փաշինյանը հետո գա ու իր իսկ մեղքով զոհվածներից մեկնումեկի շիրիմի առաջ դերասանական խոնարհումներ անի: Փիարվի, էլի:

Ու երբ հանգամանորեն խորհում ես, գալիս ես անխուսափելի հետևության. հարցն այլևս Փաշինյանը չէ: Հարցը նրան ու նրա իշխանության մահաբերությունն է ու դա հանդուրժելը կամ չհանդուրժելը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը Զգուշացե՛ք «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից. ՆԳՆ Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն անդրադարձել է 1 տարեկան երեխայի ողբերգական դեպքին Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Փորձագետ. Ինչո՞ւ է Հայաստանը արգելել արտասահմանում բնակվող քաղաքացիներին քվեարկել
Ամենադիտված