Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասել, որ Փաշինյանի քարոզչական նկարը պոկելու համար ձերբակալված Արմեն Հովհաննիսյանի առեղծվածային մահվան դեպքը սահմռկեցուցիչ է, կնշանակի՝ ոչինչ չասել: Հանրությանը ցնցած, բայց փաշինյանական իշխանության ներկայացուցիչներին ընդհանրապես չանհանգստացրած ահավոր եղելության հիմնական դրվագները հետևյալն են: Քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալված է եղել Փաշինյանի քարոզչական պաստառ պոկելու համար, Քննչական կոմիտեում այդ փաստով եղել է հարուցված վարույթ, բայց մարդուն դեռ մեղադրանք ներկայացված չի եղել: Նա ձերբակալվածի կարգավիճակով պահվել է ոստիկանության Արտաշատի բաժնի ՁՊՎ-ում: Այնտեղ, ըստ ՆԳՆ պաշտոնական պարզաբանման, մայիսի 16ին, ժամը 9:30-ի սահմաններում «ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն, բժշկի ցուցումով ձերբակալվածը, ոստիկանների ուղեկցությամբ, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»: Ապա Նուբարաշենի հոգեբուժարանում, ըստ պաշտոնական վարկածի, նա ինքնասպանություն է գործել ՝ կախվելու եղանակով:

Կար մարդը: Չկա մարդը: Հասցրեցին ինքնասպանության:

Եվ խնդիրը կատարվածի մանրամասների վերաբերյալ տեղին հարցադրումները չեն նույնիսկ: Ամենից խայտառակ, սարսափելի և իրապես սահմռկեցնողն այն է, որ փաշինյանական իշխանությունը դրսևորեց զրո ապրումակցում, զրո կարեկցանք: Ո՛չ մի ցավակցություն, ո՛չ մի մեղքի զգացում, ո՛չ մի վատ զգալ նույնիսկ:

Մա՛րդ է մահացել: Իշխանության մեղքով: Իշխանության հսկողության տակ գտնվող, այն էլ՝ հատո՛ւկ հսկողություն պահանջող հաստատությունում մարդը կյանքին վերջ է տվել: Ու... ոչի՞նչ: Ոչ մի բա՞ն: Միայն «չոր» հաղորդագրությո՞ւն: Էս լո՞ւրջ եք ասում, թե՞ ձեռք եք առնում:

Փաշինյանը, ասես ոչինչ չի պատահել, բարձրախոսն առած, թաղեթաղ է ընկել, կիսաբեռնատարի (պիկապի) թափքից քարոզ է անում: Բայց հենց իր նկարը պոկելու համար էին մարդուն տարել ու ՁՊՎ գցել: Իր ենթակայության տակ գտնվող ոստիկանները: Իր հրամանները կատարող Քննչական կոմիտեն: Իր առողջապահության նախարարի ենթակայության տակ գտնվող հոգեբուժարանում է մարդու մարմինը կախված վիճակում հայտնաբերվել: Ու՝ ոչ մի խո՞սք: Ոչ մի ցավակցությո՞ւն: Ոչ մի պատժվա՞ծ:

Միայն ՄԻՊ-ը, որ համառորեն լռում է իշխանության կողմից մարդկանց իրավունքների համատարած ոտնահարումների դեպքերում, այս անգամ հիշեցրեց իր գոյության մասին ու հայտարարություն արեց, թե իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի: Ոչ թե՝ արդեն պահանջել է, այլ՝ դեռ կպահանջի: Դե, կպահանջի, էլի՜...

Սա է փաշինյանական իշխանության նկարագիրն ու բնութագիրը՝ զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրոյական խիղճ (եթե առհասարակ ունեցել են):

Դրոշի ճմռթվածության կամ «վարչապետի դիմաց զգաստ չկանգնելու» համար մարդկանց վայրկենապես «գործից ազատող» Փաշինյանը այս մահվան համար իր ոչ մի ենթակայի կարգի չհրավիրեց: Սա էլ արձանագրենք:

Բայց մյուս կողմից՝ մի՞թե Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը մշտապես էլ թքած չեն ունեցել ցանկացած հայ մարդու կյանքի և առողջության վրա: Ինչ 2018-ի ապրիլին դագաղի կափարիչ ճոճելով վերցրին իշխանությունը, դագաղ ու մահ են բերում ու բերում: Ու դրա վերջը չի երևում: Անընդհատ մահ են բերում: Արցախի բեռից, «վզի թոկից» ազատվելու «գիտակցված զոհողությամբ» հրահրված պատերազմ ու հազարավոր զոհեր, հազարավոր վիրավորներ ու հաշմվածներ:

Մահ ու կորուստ:

Հղի կնոջը Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկը վրաերթի է ենթարկում ու սպանում՝ ծնվելիք երեխայի հետ: Սոնա Մնացականյանին անօգնական թողնում են դեպքի վայրում ու ճողոպրում: Ու այնքան ցինիկ են, որ իրենց մանկլավիկ-քարոզիչներով տարածում են, թե երիտասարդ կինը... միտումնավոր նետվել է ավտոյի տակ:

Զրո՛ ապրումակցում: Զրո՛ պատասխանատվություն: Զրո խիղճ: Զրո՛ պատժված:

Բանակի սպային իրենց կողմնակիցը կամ նրա ցուցումով հարվածում են, կոմայի մեջ գցում, մահվան մատնում...

Կացարանի տակ հարմարեցված ինչ-որ խրճիթանման շինության մեջ 15 զինվոր ողջ-ողջ այրվում է: Ու՝ զրո ապրումակցում: Զրո՛ պատասխանատվություն: Զրո խիղճ: Զրո՛ պատժված: Ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա, էլ չենք ասում՝ պաշտպանության նախարարը, հրաժարական չի տալիս:

Դատարանում մարդուն՝ Արմեն Գրիգորյանին մահվան են հասցնում: Զրո՛ ապրումակցում, զրո՛ պատասխանատվություն: Զրո խիղճ:

Ու, այո՛, դա է Փաշինյանի ու նրա իշխանության ներքին էությունը: Այն, որ ցույց է տալիս մատներով, «սրտիկ» չէ, այլ... ագուռ:

Ամենից ահավորն այն է, որ շատերի համար նույնիսկ զարմանալի չէ այս ամենը, եթե չասենք՝ սովորական է դարձել, առօրեական: Իսկապես, ի՞նչ արժե ակնկալել Փաշինյանի նման մի գործչից, որ իր իսկ «բերած» պատերազմի զոհերի մասին «պլ յուս-մինուս 50»-ով է խոսում: Որ, ի լուր զավակ, եղբայր, ամուսին կորցրած մայրերի, քույրերի, կանանց, ի լուր ժողովրդի՝ վերջապես, կանգնում ու ասում է, թե՝ «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց՝ առանց զոհերի...»:

Չէ, սա իշխանավարում չի, սա ուղղակիորեն մահաբեր ընթացք է:

Ու սարսափելի է գիտակցել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն երևի իրենք իրենց լավ են զգում, երբ հայ մարդ, հայ մարդիկ են կյանքից զրկվում: Հատկանշական է, որ Փաշինյանի կողմնակիցները շարունակ մի արտահայտություն են անում մյուսների հասցեին, թե՝ «էդ ո՞ւմ էրեխեքի կյանքի հաշվին եք ուզում...» այս կամ այն բանն անել:

Իսկ Փաշինյանն ո՞ւմ երեխաներին մահվան մատնեց իր ձախավեր «քաղաքականությամբ»: Այդ հազարավոր զինվորներին մայր չէր բերե՞լ, թե՞ նրանց կյանքը, այնպե՜ս, «հանուն ոչնչի» էր: Հա, մեկ էլ՝ որ փաշինյանականները չեն սկսում խոսել «նախկինների» ժամանակվա մասին, էլ դիմանալու չէ: Ախր, մի հատ ձեր թափած արյան ծովերին նայեք, ախր, մի հատ ձեր պատճառով զոհվածների, սպանվածների, մահացածների շիրմաքարերի անտառներին նայեք: Այդքանից հետո ՔՊ-ն ու Փաշինյանը խոսելու տեղ ունե՞ն...

Եվ մի՞թե հենց այդ նույն Փաշինյանը չէր, որ 2008 թվի մարտի մեկին բղավում էր, թե՝ «հոգին փառավորվում է»: Ինչի՞ց էր Փաշինյանի «հոգին փառավորվել»: Այն բանից, որ հայ մարդիկ ելել են հայ մարդկանց դեմ ու իրար ջարդում-փշրում են:

Նման գործչից ի՞նչ ապրումակցում: Մեկից, որի հրահանգով «բերետակիր» ոստիկանները զոհվածների ծնողներին «Եռաբլուրում» գետնաքարշ էին անում, քաշքշում, «հավաքում», միայն այն բանի համար, որ Փաշինյանը հետո գա ու իր իսկ մեղքով զոհվածներից մեկնումեկի շիրիմի առաջ դերասանական խոնարհումներ անի: Փիարվի, էլի:

Ու երբ հանգամանորեն խորհում ես, գալիս ես անխուսափելի հետևության. հարցն այլևս Փաշինյանը չէ: Հարցը նրան ու նրա իշխանության մահաբերությունն է ու դա հանդուրժելը կամ չհանդուրժելը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»Իսրայելը և Իրանը նորից իրար են հարվածել Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները Զախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Հունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Կրեմլը ձեռնպահ է մնում ՀՀ-ում ընտրությունների գնահատականներից մինչև վերջնական արդյունքի հրապարակումը Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանի ընտրությունները տեղի ունեցան ընդդիմության վրա ճնշման պայմաններում․ Զախարովա ԵՄ եռյակի առաջնորդները և Զելենսկին նշել են խաղաղության պայմանները Նյու Յորքի գլխավոր կայարաններից մեկում դանակnվ հարձակում է եղել, 6 մարդ վիրավnրվել է Հնարավոր է կարկուտՓոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգումՃՏՊ՝ Արագածոտնի մարզում․ կա վիրավորՈր հասցեներում ջուր չի լինիԻնչ է սպասվում Հայաստանին Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է ՓաշինյանինՈ՞ր քաղաքական ուժը քանի՞ մանդատ կունենա ԱԺ-ում. թվեր «Փորձագետ Տլիսով. ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական ներկայությունը Հայաստանում անընդունելի է Ռուսաստանի համար» Տարադրամի նոր արժեքներ են սահմանվել «Հայկական անօդաչու թռչող սարքերը դուրս են գալիս ստվերից. Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է» Ծանոթ ու միաժամանակ անհայտ … վիսկի Ջեյմսոն Իսրայելի ցանկացած հետագա գործողություն կարժանանա կոշտ պատասխանի․ Իրանի ԱԳՆ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խորվաթիայի հետ․ պատմության այս օրը (08 հունիս)7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՖիլիպիններումՂազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ ԿԸՀ-ն ամփոփել է 1980 տեղամասի արդյունքները․ պատկերն՝ այս պահինՈղբերգական վթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 մարմինՄադրիդում Հռոմի պապի պատարագին ավելի քան 1,2 մլն մարդ է մասնակցելԵրևան-Երասխ-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ 2101»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. կա զnh և տուժածՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտԵրազում եմ խաղալ Ռոնալդուի եւ Նեյմարի դեմ աշխարհի առաջնությունում. Մբապե Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. ՓաշինյանԱշխարհի ամենատարօրինակ շքեղությունները, որոնց համար հարուստները միլիոններ են վճարումԿոլագենը՝ մանրադիտակի տակ. ինչ են հաստատում կլինիկական հետազոտությունները և ինչ՝ գովազդըԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Փաշինյան ՌԴ-ի հետ հարաբերությունների առողջացման անհրաժեշտություն կա. Միրզոյան Արագածոտնում հարևանի շունը հաչացել է մանկահասակ երեխայի վրա, հայրն էլ վերցրել է հրացանը և կրակել շան վրաՀավերժ երիտասարդ Շերը. 80-ամյա փոփ դիվան Garnier-ի նոր շքեղ գովազդում հիացրել է իր անթերի տեսքովԽոշոր հրդեհ Էկվադորի նավահանգստում․ վնասվել է ավելի քան 30 նավՃապոնիայում ԱՄՆ-ի երկու քաղաքացի տուգանվել է 4 000 դոլարով՝ կապիկների վանդակ ապօրինի մուտք գործելու համարՄոսկվային անոմալ շոգ է սպասվումԱնգելա Մերկելը ընդունել է, որ իր կառավարման տարիներին պաշտպանական ծախսերը բավարար չափով չեն աճել
Ամենադիտված