Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մերձմոսկվայում ՈւԶՈՒ-ի անօդաչուների հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել, չորսը՝ տուժել, ևս մեկ մարդ գտնվում է փլատակների տակ, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը, հաղորդում է РБК-ն։

Խիմկիում առանձնատան վրա ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով կին է զոհվել։ Եվս մեկ մարդ գտնվում է փլատակների տակ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները և բոլոր օպերատիվ ծառայությունները։

Բացի այդ, երկու տղամարդ է զոհվել Միտիշչիի Պոգորելկի գյուղում։ Այնտեղ անօդաչուի բեկորներն ընկել են կառուցվող տան վրա։ Բեկորներից վնասվել է ևս մեկ տուն, այնտեղ տուժածներ չկան, հավելել է տարածաշրջանի ղեկավարը։ Իստրայում բնակելի տների վրա ԱԹՍ-ի ընկնելուց հետո տուժել են երեք տղամարդ և մեկ կին։

«Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Զոհվածների և տուժածների ընտանիքներին անպայման կօգնենք»,- գրել է նա։

Կրասնոգորսկի Պուտիլկովո միկրոշրջանում դրոնի ընկնելու պատճառով վնասվել է բազմաբնակարան բնակելի շենք, տուժել են մի քանի բնակարաններ։ Բնակիչներից ոչ ոք չի տուժել, պարզաբանել է Վորոբյովը։

Եվս մեկ առանձնատուն բռնկվել է Նարո-Ֆոմինսկի շրջանի Սուբոտինո գյուղում ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով։ Նախնական տեղեկություններով, ինչպես ընդգծում է նահանգապետը, տուժածներ չկան։

Միևնույն ժամանակ, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում դրոնների հարձակման հետևանքով տուժել է 12 մարդ։ Մասնավորապես, Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտ վնասվածքներ է ստացել շինարարների հերթափոխը։ Գործարանի տեխնոլոգիական գործընթացը չի խաթարվել։ Քաղաքում վնասվել է նաև երեք տուն։

Ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում մայրաքաղաքային տարածաշրջանում ՀՕՊ ուժերը որսացել են ավելի քան 120 դրոն, հավելել է քաղաքապետը։ Միայն օրվա սկզբից խոցվել է ավելի քան 80 ԱԹՍ։

Ընդհանուր առմամբ, ՀՕՊ ուժերը մայիսի 17-ի լույս գիշերը ռուսական մարզերի երկնքում խոցել են ավելի քան 550 դրոն։ ԱԹՍ-ները, բացի մոսկովյան տարածաշրջանից, չեզոքացվել են Բելգորոդի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Բրյանսկի, Վորոնեժի, Տուլայի, Սմոլենսկի, Պսկովի, Լիպեցկի, Տվերի, Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Սև ու Ազովի ծովերի ջրատարածքների երկնքում։

Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»Իսրայելը և Իրանը նորից իրար են հարվածել Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները Զախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Հունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Կրեմլը ձեռնպահ է մնում ՀՀ-ում ընտրությունների գնահատականներից մինչև վերջնական արդյունքի հրապարակումը Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանի ընտրությունները տեղի ունեցան ընդդիմության վրա ճնշման պայմաններում․ Զախարովա ԵՄ եռյակի առաջնորդները և Զելենսկին նշել են խաղաղության պայմանները Նյու Յորքի գլխավոր կայարաններից մեկում դանակnվ հարձակում է եղել, 6 մարդ վիրավnրվել է Հնարավոր է կարկուտՓոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգումՃՏՊ՝ Արագածոտնի մարզում․ կա վիրավորՈր հասցեներում ջուր չի լինիԻնչ է սպասվում Հայաստանին Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է ՓաշինյանինՈ՞ր քաղաքական ուժը քանի՞ մանդատ կունենա ԱԺ-ում. թվեր «Փորձագետ Տլիսով. ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական ներկայությունը Հայաստանում անընդունելի է Ռուսաստանի համար» Տարադրամի նոր արժեքներ են սահմանվել «Հայկական անօդաչու թռչող սարքերը դուրս են գալիս ստվերից. Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է» Ծանոթ ու միաժամանակ անհայտ … վիսկի Ջեյմսոն Իսրայելի ցանկացած հետագա գործողություն կարժանանա կոշտ պատասխանի․ Իրանի ԱԳՆ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խորվաթիայի հետ․ պատմության այս օրը (08 հունիս)7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՖիլիպիններումՂազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ ԿԸՀ-ն ամփոփել է 1980 տեղամասի արդյունքները․ պատկերն՝ այս պահինՈղբերգական վթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 մարմինՄադրիդում Հռոմի պապի պատարագին ավելի քան 1,2 մլն մարդ է մասնակցելԵրևան-Երասխ-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ 2101»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. կա զnh և տուժածՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտԵրազում եմ խաղալ Ռոնալդուի եւ Նեյմարի դեմ աշխարհի առաջնությունում. Մբապե Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. ՓաշինյանԱշխարհի ամենատարօրինակ շքեղությունները, որոնց համար հարուստները միլիոններ են վճարումԿոլագենը՝ մանրադիտակի տակ. ինչ են հաստատում կլինիկական հետազոտությունները և ինչ՝ գովազդըԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Փաշինյան ՌԴ-ի հետ հարաբերությունների առողջացման անհրաժեշտություն կա. Միրզոյան Արագածոտնում հարևանի շունը հաչացել է մանկահասակ երեխայի վրա, հայրն էլ վերցրել է հրացանը և կրակել շան վրաՀավերժ երիտասարդ Շերը. 80-ամյա փոփ դիվան Garnier-ի նոր շքեղ գովազդում հիացրել է իր անթերի տեսքովԽոշոր հրդեհ Էկվադորի նավահանգստում․ վնասվել է ավելի քան 30 նավՃապոնիայում ԱՄՆ-ի երկու քաղաքացի տուգանվել է 4 000 դոլարով՝ կապիկների վանդակ ապօրինի մուտք գործելու համարՄոսկվային անոմալ շոգ է սպասվում
Ամենադիտված