Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպական Միությունը վերջին տարիներին բախվում է էներգետիկ անվտանգության լուրջ խնդիրների։ Ուկրաինական պատերազմի, գազային ճգնաժամերի և էներգակիրների գների կտրուկ տատանումների ֆոնին եվրոպական երկրները վերանայում են իրենց նախկին քաղաքականությունը և ավելի բաց խոսում այն սխալների մասին, որոնք թույլ են տվել՝ հրաժարվելով միջուկային էներգիայի զարգացումից։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը արդեն բաց տեքստով հայտարարում է, որ Եվրոպայում միջուկային էներգիայի մասնաբաժնի կրճատումը ռազմավարական սխալ էր։ Ավելին, Եվրոպական Միությունը հայտարարում է միջուկային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նոր ծրագրերի, ներդրումների և ֆինանսական երաշխիքների մասին։ Խոսքը հարյուրավոր միլիոն եվրոների աջակցության մասին է, որոնք ուղղվելու են եվրոպական երկրների էներգետիկ կայունության ամրապնդմանը։

Սակայն նույն այդ Եվրոպան բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Այն դեպքում, երբ եվրոպական երկրներն իրենք վերադառնում են միջուկային էներգետիկայի գաղափարին, Հայաստանին շարունակաբար հորդորում են փակել Մեծամորի ատոմակայանը և չգնալ դրա արդիականացման ճանապարհով։

Այս հակասությունն արդեն վաղուց դարձել է քննարկումների առարկա թե՛ մասնագիտական, թե՛ քաղաքական շրջանակներում։ Փորձագետների մի մասը համոզված է, որ Հայաստանի նման փոքր, շրջափակված և սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրի համար ատոմակայանը պարզապես էներգետիկ օբյեկտ չէ, այլ ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ։

Հայաստանի էներգետիկ համակարգը տարիներ շարունակ մեծապես հենվել է հենց ատոմակայանի աշխատանքի վրա։ Այն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի զգալի մասը, պահպանում հարաբերական կայուն սակագներ և նվազեցնում արտաքին կախվածությունը։ Հատկապես տարածաշրջանային մշտական լարվածության պայմաններում էներգետիկ ինքնաբավությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։

Այս պայմաններում տարօրինակ է թվում այն իրավիճակը, երբ Եվրոպան սեփական երկրների համար միջուկային էներգիան համարում է ռազմավարական անհրաժեշտություն, իսկ Հայաստանին առաջարկում է հրաժարվել դրանից՝ խոստանալով աջակցել ատոմակայանի շահագործումից հանելու գործընթացին։


Բազմաթիվ մասնագետներ ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ ատոմակայանի փակումը կարող է Հայաստանին կանգնեցնել նոր կախվածությունների առաջ։ Եթե երկիրը զրկվի սեփական կայուն էներգետիկ աղբյուրից, ապա ստիպված կլինի մեծացնել արտաքին մատակարարներից կախվածությունը, ինչը կարող է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ հետևանքներ ունենալ։

Էներգետիկան վաղուց արդեն միայն տնտեսության ոլորտ չէ։ Այն դարձել է աշխարհաքաղաքական ազդեցության կարևոր գործիք։ Եվ երբ խոշոր ուժերը սեփական շահերից ելնելով վերանայում են իրենց մոտեցումները, բնական հարց է առաջանում՝ արդյոք նույն իրավունքը չունի նաև Հայաստանը՝ առաջնորդվելու բացառապես իր ազգային և պետական շահերով։

Այս ֆոնին առավել ակնհայտ է դառնում, որ միջազգային հարաբերություններում հաճախ գործում են երկակի չափանիշներ։ Այն, ինչը եվրոպական երկրների համար համարվում է անվտանգության և զարգացման գրավական, Հայաստանի դեպքում ներկայացվում է որպես անցյալից մնացած բեռ։ Մինչդեռ իրականությունն այն է, որ էներգետիկ անկախությունը ցանկացած պետության ինքնիշխանության կարևոր հենասյուներից մեկն է, և դրա թուլացումը կարող է երկարաժամկետ ծանր հետևանքներ ունենալ ամբողջ երկրի համար։

Կասեցվել է «Ընտանեկան հացատուն» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՄեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. ՓաշինյանԻսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն Իրանը բալիuտիկ hրթիռներով hարվածել է Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբшզաներին. ԱՄՆ-ը պատասխան hարվածներ է հասցրելԿասեցվել է «Վերև» ռեստորանի արտադրական գործունեությունը ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին Գյումրիում երեկվա տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40 մմ ՃՏՊ՝ Աշտարակի կամրջի մոտ․ կա 5 վիրավnր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպՔաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում «Արցախֆրութ» ՓԲԸ հաշվից 36 մլն ՀՀ դրամի օգտագործման վերաբերյալ մանրամասն հաշվետվություն կներկայացվի Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի 17 երկաթուղային վագոն Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը Արցախի հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը միջազգային իրավունքի համատեքստումԱկնկալում եմ Ձերդ Գերազանցության հետ համագործակցելուն՝ Պակիստան-ՀՀ հարաբերությունն ամրապնդելու համար 2-ամյա երեխան ացետոն է խմել և թունավորվելՊՆ սպայի մաhվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԿոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին Անոմալ չափերի օձ՝ ՍյունիքումԵՄ-ում ցանկանում են հեռացնել Կայա Կալլասին Հայաստանը չեղարկել է վիզաները ՄԱԿ-ի և ԵՄ-ի ծառայողական փաստաթղթեր ունեցողների համար Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի«Ստվերային ԿՀՎ». Հայաստանը անհրաժեշտ է Ռուսաստանին վնասելու համարՁայները կիսվեցին. Հայաստանում ընտրությունների արդյունքները Փաշինյանին զրկեցին իր նախկին ազդեցությունիցԱնխուսափելի պարտությունը վերածվել է «հաղթանակի». «Փաստ»Փաշինյանը հաղթեց. Հայաստանում սկսվել է «Եվրոպական բարգավաճման» արշալույսըՀայաստանը կորցնում է ռուսական շուկան ամերիկյան խոստումների պատճառովՓաշինյանի օրոք ոչ մի լավ բան չի սպասվում. «Փաստ»Տարադրամի նոր փոխարժեքներ են սահմանվելԼոնդոնում կայացել է Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը. պատմության այս օրը (11 հունիս)«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Ընտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ»Վթար՝ Լոռու մարզումՊլանային անջատումներ՝ հունիսի 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ինՎթար է․ ջուր չի լինելուՈչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ»Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ»Կարևոր զգուշացում Instagram-ում անհատական հաշիվ ունեցողներինՋախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»«ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ»«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ»Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ»ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանի կողմից սանկցիաները շարունակվում են, այլընտրանք չի գտնվում․ «Հրապարակ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ»Գյումրու կառավարման հարցը մնում է բաց. ինչ պլան ունեն իշխանությունները. «Ժողովուրդ» Իշխանությունը հետընտրական «չիստկա» է անում․ «Հրապարակ»
Ամենադիտված