Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում քաղաքական գործընթացների շուրջ վերջին զարգացումները ավելի հաճախ են առաջ բերում արտաքին ազդեցության և ներքին քաղաքական կյանքի վրա միջազգային դերակատարների ներգրավվածության վերաբերյալ հարցադրումներ։ Հատկապես ընտրական գործընթացների մեկնարկից հետո հանրային դաշտում ակտիվացել են քննարկումները այն մասին, թե արդյոք Հայաստանի ներքին քաղաքական կյանքում տեղի ունեցող որոշ գործընթացներ արդեն դուրս չեն եկել սովորական դիվանագիտական հարաբերությունների շրջանակներից։

Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ եվրոպական կառույցները Հայաստանում ձևավորել են արագ արձագանքման խմբեր, որոնք պաշտոնապես ներկայացվում են որպես հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի մեխանիզմներ։ Սակայն քաղաքական և փորձագիտական շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են հնչում տեսակետներ, թե այդ կառույցների գործունեությունը երբեմն ընկալվում է ոչ միայն որպես տեղեկատվական անվտանգության ապահովման փորձ, այլ նաև որպես ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործադրելու միջոց։

Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվում նաև սոցիալական ցանցերում և տարբեր հարթակներում հայկական ալիքների, էջերի ու հրապարակումների արգելափակման դեպքերին։ Ընդդիմադիր շրջանակներում համոզված են, որ սահմանափակումների հիմնական թիրախում հայտնվում են այն օգտատերերն ու հարթակները, որոնք քննադատում են գործող իշխանությանը կամ ունեն ընդդիմադիր դիրքորոշում։ Այս ամենը, ըստ նրանց, արդեն հարցականի տակ է դնում խոսքի ազատության և ժողովրդավարության մասին հնչող հայտարարությունները։

Քաղաքական վերլուծաբանների մի մասը նշում է, որ ցանկացած երկրի համար ուժեղ դիվանագիտության հիմքում պետք է լինի սեփական պետական և ազգային շահերի պաշտպանությունը։ Նրանց կարծիքով՝ անվտանգությունը չի կարող կառուցվել այնպիսի հարաբերությունների վրա, որտեղ պետությունը աստիճանաբար կորցնում է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը և արտաքին կենտրոններից կախվածության մեջ է հայտնվում։

Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության շուրջ վերջին զարգացումները ևս շարունակում են մտահոգություններ առաջացնել։ Փորձագիտական շրջանակներում ավելի հաճախ են քննարկվում այն սցենարները, որոնց համաձայն՝ առաջիկայում կարող է խորանալ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ճգնաժամը։ Ըստ այդ գնահատականների՝ հարաբերությունների հնարավոր լիակատար խզումը կարող է ծանր հետևանքներ ունենալ երկրի տնտեսության, անվտանգության և սոցիալական կայունության վրա։

Մասնագետների համոզմամբ՝ նման զարգացումների հիմնական բեռը առաջին հերթին կրելու է հասարակ քաղաքացին։ Տնտեսական խնդիրները, սոցիալական լարվածությունը և արտաքին քաղաքական անորոշությունները կարող են անմիջական ազդեցություն ունենալ մարդկանց առօրյա կյանքի վրա։ Այդ պատճառով էլ քաղաքական զարգացումների շուրջ քննարկումները գնալով ավելի սուր և մտահոգիչ բնույթ են ստանում։

Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»Իսրայելը և Իրանը նորից իրար են հարվածել Ռուսաստանը կարող է ընդլայնել Հայաստանից ձկան մատակարարման սահմանափակումները Զախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար Մենք չենք լքել ո՛չ մարտադաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը․ Իրանի նախագահ Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները «Ուժեղ Հայաստանը» կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները․ շտաբը հայտարարում է ճնշումների և խախտումների մասին Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել ԴԺՀ–ի Խիմիկ գյուղի նկատմամբ. ՌԴ ՊՆ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը և վերացրել բոլոր բացառությունները «Ռեալ Մադրիդ»-ը պահանջել է, որ ՈՒԵՖԱ-ն «Բարսելոնային» 23 տիտղոսից զրկի Հունիսի 9-ին գազ չի լինի մի շարք հասցեներում Կրեմլը ձեռնպահ է մնում ՀՀ-ում ընտրությունների գնահատականներից մինչև վերջնական արդյունքի հրապարակումը Իրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանի ընտրությունները տեղի ունեցան ընդդիմության վրա ճնշման պայմաններում․ Զախարովա ԵՄ եռյակի առաջնորդները և Զելենսկին նշել են խաղաղության պայմանները Նյու Յորքի գլխավոր կայարաններից մեկում դանակnվ հարձակում է եղել, 6 մարդ վիրավnրվել է Հնարավոր է կարկուտՓոխոխություններ՝ առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման համակարգումՃՏՊ՝ Արագածոտնի մարզում․ կա վիրավորՈր հասցեներում ջուր չի լինիԻնչ է սպասվում Հայաստանին Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորել է ՓաշինյանինՈ՞ր քաղաքական ուժը քանի՞ մանդատ կունենա ԱԺ-ում. թվեր «Փորձագետ Տլիսով. ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական ներկայությունը Հայաստանում անընդունելի է Ռուսաստանի համար» Տարադրամի նոր արժեքներ են սահմանվել «Հայկական անօդաչու թռչող սարքերը դուրս են գալիս ստվերից. Պայմանագրային ճամպրուկը բացվել է, բայց գնորդը գաղտնի է» Ծանոթ ու միաժամանակ անհայտ … վիսկի Ջեյմսոն Իսրայելի ցանկացած հետագա գործողություն կարժանանա կոշտ պատասխանի․ Իրանի ԱԳՆ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խորվաթիայի հետ․ պատմության այս օրը (08 հունիս)7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ՖիլիպիններումՂազախստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ ԿԸՀ-ն ամփոփել է 1980 տեղամասի արդյունքները․ պատկերն՝ այս պահինՈղբերգական վթար Գորիս-Կապան ճանապարհին. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 մարմինՄադրիդում Հռոմի պապի պատարագին ավելի քան 1,2 մլն մարդ է մասնակցելԵրևան-Երասխ-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ 2101»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին. կա զnh և տուժածՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտԵրազում եմ խաղալ Ռոնալդուի եւ Նեյմարի դեմ աշխարհի առաջնությունում. Մբապե Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը ԵՄ կարտահանվի առանց մաքսատուրքի. ՓաշինյանԱշխարհի ամենատարօրինակ շքեղությունները, որոնց համար հարուստները միլիոններ են վճարումԿոլագենը՝ մանրադիտակի տակ. ինչ են հաստատում կլինիկական հետազոտությունները և ինչ՝ գովազդըԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Փաշինյան ՌԴ-ի հետ հարաբերությունների առողջացման անհրաժեշտություն կա. Միրզոյան Արագածոտնում հարևանի շունը հաչացել է մանկահասակ երեխայի վրա, հայրն էլ վերցրել է հրացանը և կրակել շան վրաՀավերժ երիտասարդ Շերը. 80-ամյա փոփ դիվան Garnier-ի նոր շքեղ գովազդում հիացրել է իր անթերի տեսքովԽոշոր հրդեհ Էկվադորի նավահանգստում․ վնասվել է ավելի քան 30 նավՃապոնիայում ԱՄՆ-ի երկու քաղաքացի տուգանվել է 4 000 դոլարով՝ կապիկների վանդակ ապօրինի մուտք գործելու համար
Ամենադիտված