Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նարեկս կռիվ է տվել, տանկեր խոցել և փրկել իր ընկերների կյանքը». սերժանտ Նարեկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ տղա էր Նարեկս։ Երբ տանից դուրս էի գալիս, սկսում էր լաց լինել։ Գրկում էի, տալիս մայրիկին ու մի կերպ տանից դուրս գալիս, որ լաց չլիներ։ Ինձ հետ շատ կապված է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ռոմանը՝ Նարեկի հայրիկը։ Պատմում է, թե ինչու են որդուն Նարեկ անվանակոչել. «Կնոջս երազում սուրբ էր եկել և ասել, որ մեր որդուն պետք է Նարեկ անվանակոչենք։ Նախքան դա որոշել էի հայրիկիս անունով կոչել՝ Վաչագան, բայց այդ երազից հետո մեր որդուն Նարեկ անվանակոչեցինք»։

Նարեկը ծնվել է Երևանում։ Փոքր տարիքից դաշնամուրի է հաճախել նախ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջում։ «Նաև մարմնամարզության հաճախեց, բայց իրենը երաժշտությունն էր։ Սիրված էր քոլեջում։ Առհասարակ, տղաս ամենուր էր սիրված։ Շատ մեծ շրջապատ ուներ։ Հարգված էր իր ընկերների շրջանում։ Հիմա էլ, երբ մեր տանն ինչ-որ առիթ է լինում, իր ընկերները պարտադիր ներկա են լինում»։

2019 թվականի հունվարի 30-ին է Նարեկը զորակոչվել ժամկետային ծառայության։ Ծառայել է Վայքի զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Ես ևս իրեն մշտապես ասել եմ, որ պետք է պարտադիր ծառայի բանակում։ Այդ ընթացքում բոլորը հիմնականում ծառայության էին անցնում Արցախում, բայց նա վիճակահանության արդյունքում ծառայության վայր ընտրեց Վայքը։ Հարգված էր թե՛ իր հրամանատարների, թե՛ ընկերների կողմից։ Ծառայության ընթացքում շատ փոխվեց, էլ ավելի հասունացավ։ Կարգապահ, կազմակերպված զինվոր էր, միշտ պատրաստ օգնելու յուրաքանչյուրին, ով ուներ դրա կարիքը»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ Նարեկին և ընկերներին հոկտեմբերի 4-ին Վայքից տեղափոխում են Արցախ։ «Իրենք Նախիջևանի դիրքերն էին պահում։ Իրենց ամսի երեքին իջեցրել էին, որ չորսին տեղափոխեին Ջրական։ Նարեկը կապ է տալիս իրենց գումարտակի հրամանատարին (նա էլ զոհվեց 2022 թվականին՝ Ջերմուկի մարտերում). «Հրամանատար ջան, ոնց որ շատ է ձգձգվում, շարժվենք, գնանք, մեր ընկերները ուժեղ «բոյ» են տալիս, կռվում են, մենք չոլի մեջ նստել ու սպասում ենք»։ Տղաները պատմում են, որ Նարեկս շատ էր շտապում։ Եվ այդպես էլ հոկտեմբերի 4-ի լուսադեմին ճանապարհ են ընկնում և օրվա մեջ հասնում Ջրական։ Երեք օր ուժեղ մարտերի մեջ է եղել տղաս։ Նա «Իգլայով» է մարտ վարել։ Երեք տանկ է խոցել, կենդանի մեծ ուժ է ոչնչացրել։ Շատերը, ովքեր ողջ են մնացել, հիմա էլ ինձ հետ կապի մեջ են, ասում են՝ Նարեկը չլիներ, մենք ողջ չէինք լինի։ Հոկտեմբերի չորսին, հինգին և վեցին ուժեղ մարտեր են եղել Ջրականում»։ Հայրիկը պատմում է, թե ինչպես է որդին փրկել զինծառայողների կյանքը։ «Պիկապ մեքենա է լինում՝ անվադողերն արդեն պայթած։ Նարեկս և Գենադին, ով ընդամենը երկու ամսվա ծառայող է լինում, ձեռքին էլ ПК տեսակի զենք, 11 տղաներին տեղավորում են այդ մեքենայի մեջ։ Մի կերպ հասնում են «Ծիրանի» կոչվող դիրք։ Այդտեղ հոսպիտալ կար, տղաներին այդտեղ է թողնում, որ գնա մյուսների հետևից։ Հոկտեմբերի 7-ին առաջանում են դեպի Ջրականի ձախ թևը, որն ամենադաժան հատվածներից մեկն է եղել պատերազմի ժամանակ։ Այդտեղ Նարեկս իր ջոկի տղաների հետ կռիվ է տալիս։ Իր ջոկից մի քանիսը վիրավոր են լինում, կարողանում է նրանց դուրս բերել, ապահով վայր ճանապարհել։ Օդում սկսում է «կամիկաձեն» աշխատել։ Մի տղա կա, նա է պատմում, որ Նարեկիս երկու ոտքերը կոտրվում են, մեջքի տակ զինվորական բուշլատ են դնում, հենվում է։ Տղաներն են պատմում, որ Նարեկս գոռում էր՝ գնացեք, փրկվեք։ Չէր ասում ինձ փրկեք, ասում էր՝ դուք փրկվեք»։

Նարեկը զոհվել է հոկտեմբերի 7-ին Ջրականում՝ զորամասի մոտ։ Հետո արդեն սկսվում են Նարեկի փնտրտուքները։ «Կառավարության հետ հանդիպումից հետո որոշվեց, որ ծնողներից խումբ պետք է կազմվի, գնանք որոնողական աշխատանքների։ Ես եմ դա կազմակերպել։ Համարյա մեկ տարի մասնակցեցինք որոնողական աշխատանքների, բազմաթիվ տղաների մարմիններ դուրս բերեցինք»։

Հայրիկին ասել են, որ գուցե որդուն գերեվարել են։ Եվ նա, իհարկե, Նարեկին ողջերի մեջ է փնտրել։ «Գնացել եմ այն տարածք, որտեղ տղես կռիվ է տվել։ Դեռ չգիտեի, որ նա զոհվել է։ Այդ ժամանակ տղայիս չգտա։ Հետո էլ ամեն անգամ, երբ գնում էի որոնողական աշխատանքների, միակ միտքս էր՝ Աստված ջան, միայն թե տղայիս չգտնեմ։ Հույս ունեի, որ նա ողջ է։ Ամեն անգամ ինչոր տարածք մտնելիս մեր տղաների մարմիններն ենք դուրս բերել։ Անասելի ծանր ապրումներ եմ ունեցել, շատ երկար ժամանակ չէի կարողանում ուշքի գալ»։

Ավաղ, հայրիկի՝ որդուն ողջ գտնելու հույսերը հօդս են ցնդում։ «Տղաներին տարել էին ադրբեջանական մի գյուղ և հուղարկավորել։ Ամիսներ անց նրանց մարմինները փոխանցեցին հայկական կողմին։ 2021 թվականի հունվարի 25-ին է Նարեկս տուն «վերադարձել»։ Քիչ թե շատ ճանաչելի էր տղայիս մարմինը, իր գրպանում իր հեռախոսն էր։ Մեր հարազատները գնացին իր մարմինը ճանաչելու»։ Հունվարի 31-ին իր հուղարկավորությունն էր»։

Ապրելու ուժի մասին։ «Նարեկիս զոհվելուց հետո՝ հոկտեմբերի 23-ին ծնվում է փոքր աղջիկս՝ Նարես։ Ունենք երկու տղա և երեք աղջիկ։ Նարեկս միշտ մեզ հետ է, մենք իրեն չենք առանձնացնում։ Մեր երեխաներն են մեզ ուժ տալիս, ոտքի վրա կանգուն պահում»։

Հ. Գ.- Ջոկի հրամանատար, սերժանտ Նարեկ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Արժանացել է «Արցախի հերոս» կոչմանը։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Հայաստանը կարող է ռուսական «Իսկանդեր» հրթիռները փոխարինել հնդկական «Պրալայ» հրթիռներովԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ԱՄՆ-ը Իրանին հինգ պայման է ներկայացրել կարգավորման գործընթացը շարունակելու համար․ Fars «Կովկասյան հանգույց». Հայաստանը դառնում է տարածաշրջանային կայունության դեմ ուղղված հարվածային խոյՀայաստանը օգտագործվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն ոչնչացնելու համարՏարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով «Ամիսների հարց». Ինչպես է Հայաստանը վճարելու Փաշինյանի հակառուսական գագաթնաժողովի համարԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցը Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում․ կա վիրավnր Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը Հրշեջի և փրկարարի օրԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնшuպան է եղել «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Բուլղարիան Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներՖրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al JazeeraԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ ԱզիզիՔիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca Երևան են հասել նոր տրոլեյբուսներՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կա վիրավոր Լեւանդովսկին հեռանում է «Բարսելոնա»-ից Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կառավարելու մեխանիզմ Թաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 գյուղ ԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները Փաշինյանը բոլորին փորձում է ներքաշել իր կեղտոտ խաղի մեջՓաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Հերթական կրակnցները՝ Երևանի կենտրոնումԱՄՆ-ն ու Նիգերիան վերացրել են ԻՊ հրամանատար Աբու-Բիլալ ալ-Մինուկին Մոուրինյուն կդառնա «Ռեալ Մադրիդի» նոր մարզիչը «Grand Candy» ընկերության ոչ սթափ վարորդը բախվել է կամրջի արգելապատնեշին և կողաշրջվելԽոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում2025 թվականին քանի՞ օտարերկրացի և ո՞ր երկրներից է ՀՀ քաղաքացիություն ստացելՀուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Վրաերթ` Արարատում. կա վիրավորԽնդրում եմ, արի ինձ մոտ մարզվելու և քեզ հետ բեր Ծառուկյանին․ Սեն-Պիերի մարզիչը՝ Չիմաևին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, և այն շուտով կկայանա․ Պեսկով
Ամենադիտված