Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին

Երևանում կայացած ասուլիսի ընթացքում ֆրանսիական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը հարց ուղղեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և առաջիկա ընտրություններին։ Լրագրողը հիշեցրեց, որ Մակրոնը բազմիցս խոսել է արտաքին ազդեցությունների անթույլատրելիության մասին, մասնավորապես՝ նշելով ռուսական միջամտության վտանգը, և հետաքրքրվեց՝ արդյոք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բացահայտ աջակցությունը ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ չի կարող դիտարկվել որպես օտարերկրյա միջամտություն երկրի ներքին գործերին։

«Դուք խոսեցիք ռուսական միջամտության մասին Հայաստանում անցկացվելիք ընտրություններից առաջ, Դուք աջակցում եք վարչապետին ընտրություններից մեկ ամիս առաջ, արդյո՞ք Ձեր այդ աջակցությունը նույնպես օտարերկրյա միջամտություն չէ», — հարցրել է լրագրողը։

Հարցի ձևակերպումն ինքնին ուշագրավ է, քանի որ այն հնչում է ոչ թե արտաքին դիտորդների, այլ հենց ֆրանսիական տեղեկատվական դաշտի ներկայացուցչի կողմից։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ Ֆրանսիայի ներսում առկա են տարբեր գնահատականներ պաշտոնական Փարիզի վարած քաղաքականության վերաբերյալ, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է այլ պետությունների ներքին գործընթացներին։ 

Մակրոնը, արձագանքելով հարցին, նշել է, որ չի կարելի խոսել միջամտության մասին՝ իր գործողությունները ներկայացնելով որպես գործընկերային աջակցություն և ժողովրդավարական արժեքների պաշտպանություն։ 

Սակայն այս մեկնաբանությունը չի փակել քննարկումը, այլ հակառակը՝ ավելի է ընդգծել թեմայի զգայունությունը։

Քաղաքական և փորձագիտական շրջանակներում նման իրավիճակները հաճախ դիտարկվում են ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլև դրանց հետևում կանգնած հնարավոր շահերի տեսանկյունից։ Հայաստանի դեպքում ևս բարձրաձայնվում է այն տեսակետը, որ ֆրանսիական տնտեսական ներկայությունը երկրում կարող է դեր ունենալ քաղաքական շեշտադրումների ձևավորման մեջ։ 

Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվում ջրամատակարարման ոլորտում գործող Veolia ընկերության գործունեության վրա, որի շուրջ վերջին տարիներին պարբերաբար հնչում են քննադատություններ։

Այս համատեքստում ձևավորվում է ավելի լայն քննարկում՝ որտեղ է անցնում գործընկերային աջակցության և ներքին գործերին միջամտության սահմանագիծը։ Հարցը մնում է բաց՝ հատկապես այն պայմաններում, երբ քաղաքական հայտարարությունները համընկնում են կոնկրետ տնտեսական շահերի հետ, իսկ ընտրական գործընթացները դառնում են արտաքին ուշադրության կենտրոնում գտնվող կարևոր հանգույց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է․ Պեսկով Հայաստանը կարող է ռուսական «Իսկանդեր» հրթիռները փոխարինել հնդկական «Պրալայ» հրթիռներովԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ԱՄՆ-ը Իրանին հինգ պայման է ներկայացրել կարգավորման գործընթացը շարունակելու համար․ Fars «Կովկասյան հանգույց». Հայաստանը դառնում է տարածաշրջանային կայունության դեմ ուղղված հարվածային խոյՀայաստանը օգտագործվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն ոչնչացնելու համարՏարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով «Ամիսների հարց». Ինչպես է Հայաստանը վճարելու Փաշինյանի հակառուսական գագաթնաժողովի համարԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցը Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում․ կա վիրավnր Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը Հրշեջի և փրկարարի օրԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնшuպան է եղել «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Բուլղարիան Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներՖրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդի մահվան մասինԹաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվելԻրանի կառավարությունում ընդունել են ապրանքների գների կտրուկ բարձրացման փաստը․ Al JazeeraԲարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռшզմական ագրեuիայի վերաբերյալ․ Իրանի նախագահը՝ Հռոմի պապինԼոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցումԻրանը կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության կարգավորման մեխանիզմը․ Էբրահիմ ԱզիզիՔիմ Քարդաշյանը ցուցադրել է որդու՝ Սալմի շքեղ պոկեմոն ծննդյան երեկույթը Թուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է ընկել Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca Երևան են հասել նոր տրոլեյբուսներՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կա վիրավոր Լեւանդովսկին հեռանում է «Բարսելոնա»-ից Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կառավարելու մեխանիզմ Թաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 գյուղ ԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները Փաշինյանը բոլորին փորձում է ներքաշել իր կեղտոտ խաղի մեջՓաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Հերթական կրակnցները՝ Երևանի կենտրոնումԱՄՆ-ն ու Նիգերիան վերացրել են ԻՊ հրամանատար Աբու-Բիլալ ալ-Մինուկին Մոուրինյուն կդառնա «Ռեալ Մադրիդի» նոր մարզիչը «Grand Candy» ընկերության ոչ սթափ վարորդը բախվել է կամրջի արգելապատնեշին և կողաշրջվելԽոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում2025 թվականին քանի՞ օտարերկրացի և ո՞ր երկրներից է ՀՀ քաղաքացիություն ստացելՀուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Վրաերթ` Արարատում. կա վիրավորԽնդրում եմ, արի ինձ մոտ մարզվելու և քեզ հետ բեր Ծառուկյանին․ Սեն-Պիերի մարզիչը՝ Չիմաևին
Ամենադիտված