Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ցայտնոտի մեջ է հայտնվել, երբ նրա հասցեին մեղադրանքներ հնչեցին, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ապա և ռուսաստանցի «Մեդիա» մագնատ Արամ Գաբրիելյանովի կողմից։ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պնդել էր, որ Արցախի պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, որից 265-ը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը պահվել է։ «Այն տարածքով են Ձեր ասած գեներալները փախել, և ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց Ձեզ վրա է, որովհետև եթե ՊԲ-ն է որոշում ընդունում, հաստատում է Գլխավոր շտաբը կամ Ղարաբաղի նախագահը, իսկ եթե մի քանի զորամիավորում են՝ ՊԲ-ն և մի քանի հայաստանյան զորամիավորումներ, ապա ԳՇ պետն է այնտեղ որոշում ընդունում, և հաստատում եք Դուք։ Ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը շրջանցել, եկել, հասել Շուշի, Բերձոր և ՀՀ սահմաններ՝ Գորիս, Կապան, Մեղրի»,– ասել էր Օհանյանը։

Շատ ավելի ուշագրավ դիտարկում էր արել Արամ Գաբրիելյանովը, թե Մոսկվայում երկու անգամ հանդիպել է Օնիկ Գասպարյանի, որը եղել է չափազանց ընկճված վիճակում։ Ինքը Գասպարյանը, որ տարիներ շարունակ իր համար լռված է եղել, միայն այս մեղադրանքներից հետո առաջարկել է Ազգային ժողովում փակ քննարկում կազմակերպել, որ «պայթեցնի պատերազմի մասին շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները»։ Նա նախընտրական այս փուլն է համարում «իրականության հետ առերեսվելու ժամանակը»։ Հայաստանի գործող իշխանությունները բացարձակապես որևէ փակ կամ բաց քննարկում կազմակերպելու ցանկություն չունեն։ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրել է, որ Գասպարյանը ցուցմունք է տվել հանձնաժողովին և հայտնել իրեն հայտնի բոլոր հանգամանքները, ուստի քննարկում իրականացնելու կարիք չի տեսնում։

Մինչդեռ Գասպարյանը հայտնվելու է թե՛ ընդդիմության, և թե՛ իշխանության կրակի տակ, որոնք 44-օրյա պատերազմն օգտագործելու են իրենց նախընտրական քարոզչության մեջ։ Նախկին բարձրաստիճան գեներալն ինքն էլ հասկանում է, թե ինչ հետևանքներ կարող են լինել իր համար։ Այս իրավիճակում նա ունի ընդամենը մեկ ելք։ Անձամբ ասուլիս տա և բացահայտի Հայաստանի գործող իշխանությունների կատարած բոլոր ապօրինությունները պատերազմի ընթացքում։ Այլ պարագայում որևէ ներման իրավունք վերջինս չի ունենալու։

Տաթև Բադալյան

«Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»Պարտության հոտը. «Փաստ»Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվըՓաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պարզվել է Գյումրիում թnւնավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձանց ինքնությունըԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արևային մարտկոց Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներովԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Հանտավիրուսը տարածվել է զինված ուժերի զինծառայողների շրջանում ՊԵԿ-ը կանխել է ՀՀ տարածքով թմրամիջոցի խոշոր խմբաքանակի` 28 կգ հաշիշի տարանցումը Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան. Զենիթը վերջին տուրում նվաճեց չեմպիոնությունը Երկար ժամանակ ջուր չի լինի․ հասցեներ «Կրեմլի միջուկային առաջարկը»5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ` Չինաստանում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում«Ինչի՞ համար է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը» «Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Դոլարն ու ռուբլին թանկացել ենՔարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղեր»-ի բարձրացման աշխատանքները. պատմության այս օրը (18 մայիս)Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արարատից տեղեկացում են 4 վիրավորի մասինՃապոնիայում արջը հարձակվել է ռուսաստանցու վրաԱՄՆ-ն բանակցություններում Իրանին հինգ հիմնական պայման է ներկայացրել. FarsՄեզանից ոչ մեկը միամիտ չէ․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին Ուզբեկստանը հայտնել է Աֆղանստանից մոտ 600 կգ թմրանյութի ներմուծման կանխման մասինՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Հարսնաքույրը հարսանիքի ժամանակ համարձակ պար է ցուցադրել և զգեստի «աղետից» հետո համացանցում վիրուսային դարձելՏհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում «BMW»-ն Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է արագաչափը Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է․ Պեսկով
Ամենադիտված