Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանում մայիսի սկզբին նախատեսված եվրոպական գագաթնաժողովը արդեն դուրս է նախապատրաստական հարթությունից և վերածվում է ներքաղաքական լուրջ գործոնի, որը կարող է ուղղակի ազդեցություն ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրությունների տրամաբանության վրա։ Որքան մոտենում է միջոցառման օրը, այնքան ավելի տեսանելի է դառնում հիմնական հարցը՝ արդյո՞ք Եվրոպայի բոլոր առանցքային դերակատարները պատրաստ են լիարժեք մասնակցության մի երկրում, որտեղ ներքաղաքական զարգացումները գնալով ավելի հակասական են դառնում։

Ակնհայտ է, որ նման մասշտաբի միջոցառումը չի կարող լինել զուտ դիվանագիտական օրակարգի մաս։ Այն դառնում է քաղաքական ազդակ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանի համար։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս հակասությունը․ իշխանությունը փորձում է այն ներկայացնել որպես միջազգային վստահության ցուցիչ, մինչդեռ երկրում արձանագրվող գործընթացները՝ հատկապես քաղաքական ճնշումների և սահմանափակումների աճը, ավելի շատ հակառակ պատկերն են ձևավորում։ Այդ ամենը վաղուց արդեն դուրս է դասական ժողովրդավարության շրջանակներից և չի կարող աննկատ մնալ եվրոպական քաղաքական կենտրոնների համար։

Նախընտրական փուլում ուժի կիրառման, ճնշումների և վերահսկողության մեխանիզմների ակտիվացումը, ըստ էության, խոսում է ոչ թե կայունության, այլ վախի մասին։ Եվ հենց այս ֆոնն է, որ կարող է սառեցնել եվրոպական ներգրավվածությունը։ Եվրոպական առաջնորդները, որոնք վերջին տարիներին ավելի զգայուն են դարձել ներքաղաքական լեգիտիմության հարցերի նկատմամբ, հազիվ թե պատրաստ լինեն իրենց մասնակցությունը կապել այնպիսի միջավայրի հետ, որտեղ ժողովրդավարական չափանիշները կասկածի տակ են դրվում։

Այս համատեքստում կարևոր է նաև միջազգային փորձը։ Վերջին քաղաքական զարգացումները Եվրոպայում ցույց են տվել, որ արտաքին աջակցությունը ինքնին չի ապահովում քաղաքական հաջողություն։ Ընդհակառակը, այն կարող է դառնալ լրացուցիչ բեռ, եթե ներսում ձևավորվում է անվստահության մթնոլորտ։ Հետևաբար, փորձը ապացուցում է, որ արտաքին հենարանների վրա կառուցված հաշվարկները հաճախ չեն արդարացնում սպասումները և նույնիսկ հակառակ ազդեցություն են ունենում։

Նիկոլ Փաշինյանի մարզային այցերը ևս ցույց տվեցին, որ հասարակական ընկալումների մեջ տեղի են ունեցել լուրջ փոփոխություններ։ Նախկինում ձևավորված վստահության ռեսուրսը զգալիորեն նվազել է, և դա արդեն դժվար է քողարկել անգամ արտաքին ակտիվ դիվանագիտությամբ։ Այս պայմաններում ցանկացած միջազգային միջոցառում, հատկապես այսպիսի բարձր մակարդակի, կարող է ոչ թե ամրապնդել իշխանության դիրքերը, այլ բացահայտել դրանց խոցելիությունը։

Առաջիկա գագաթնաժողովը, այսպիսով, դառնում է ոչ միայն դիվանագիտական, այլև քաղաքական ռիսկերի կուտակման կետ։ Եթե այն չարդարացնի սպասումները կամ վերածվի մասնակի ներկայացված միջոցառման, դա կարող է ազդել նախընտրական տրամադրությունների վրա՝ խորացնելով անվստահությունը։ Մյուս կողմից, ցանկացած արտաքին քաղաքական սխալ հաշվարկ կարող է հանգեցնել հարաբերությունների սրման, որի հետևանքները կկրեն առաջին հերթին քաղաքացիները։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ արտաքին քաղաքական հավասարակշռության խախտումը փոքր երկրների համար կարող է ունենալ երկարաժամկետ և ծանր հետևանքներ։ Հայաստանի պարագայում այդ ռիսկերը կրկնապատկվում են՝ հաշվի առնելով տնտեսական և անվտանգային կախվածությունների կառուցվածքը։ Եթե այս գործընթացները դուրս գան վերահսկողությունից, ապա դրանց վերականգնումը կարող է պահանջել տարիներ, իսկ գինը վճարելու է հասարակությունը։

Պարտության հոտը. «Փաստ»Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվըՓաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պարզվել է Գյումրիում թnւնավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձանց ինքնությունըԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արևային մարտկոց Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներովԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Հանտավիրուսը տարածվել է զինված ուժերի զինծառայողների շրջանում ՊԵԿ-ը կանխել է ՀՀ տարածքով թմրամիջոցի խոշոր խմբաքանակի` 28 կգ հաշիշի տարանցումը Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան. Զենիթը վերջին տուրում նվաճեց չեմպիոնությունը Երկար ժամանակ ջուր չի լինի․ հասցեներ «Կրեմլի միջուկային առաջարկը»5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ` Չինաստանում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում«Ինչի՞ համար է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը» «Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Դոլարն ու ռուբլին թանկացել ենՔարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղեր»-ի բարձրացման աշխատանքները. պատմության այս օրը (18 մայիս)Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արարատից տեղեկացում են 4 վիրավորի մասինՃապոնիայում արջը հարձակվել է ռուսաստանցու վրաԱՄՆ-ն բանակցություններում Իրանին հինգ հիմնական պայման է ներկայացրել. FarsՄեզանից ոչ մեկը միամիտ չէ․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին Ուզբեկստանը հայտնել է Աֆղանստանից մոտ 600 կգ թմրանյութի ներմուծման կանխման մասինՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Հարսնաքույրը հարսանիքի ժամանակ համարձակ պար է ցուցադրել և զգեստի «աղետից» հետո համացանցում վիրուսային դարձելՏհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում «BMW»-ն Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է արագաչափը Պուտինը եվրոպացի առաջնորդներից ընդամենը հեռախոսի լսափողի հեռավորության վրա է․ Պեսկով Հայաստանը կարող է ռուսական «Իսկանդեր» հրթիռները փոխարինել հնդկական «Պրալայ» հրթիռներով
Ամենադիտված