Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իմ զույգ եղբայրն Արտակի հետ էր ծառայում։ Մեր ծննդյան օրն ենք ծանոթացել։ Այդ օրն է եղել մեր առաջին հանդիպումը։ Հետո նա արդեն խոսեց իմ ընտանիքի հետ, և սկսեցինք շփվել։ Ամիսներ տվեց մեր շփումը, այդ ամիսների ընթացքում նշանվեցինք, ամուսնացանք։ 2014 թվականի հուլիսի 25ին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելինեն՝ Արտակի կինը։

Արտակը ծնունդով Արցախից է։ Ծնվել է Չայլու գյուղում՝ 1991 թվականին։ Մելինեի խոսքով, 1994 թվականին գյուղն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ «Իսկ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Արտակի 22-ամյա եղբայրն էր զոհվել»։

Ամուսնու մասին խոսելիս Մելինեն նշում է՝ անսահման ճշտախոս էր Արտակը։ «Միշտ ճիշտն է խոսել, անկախ նրանից՝ դա մարդուն հաճելի կլինե՞ր, թե՞ ոչ։ Կեղծավորություն անել չէր սիրում։ Հարազատ լիներ, թե օտար միշտ, ամուսինս միշտ ասում էր այն, ինչ մտածում էր։ Բարի էր, բոլորին հասնող»։

Ժամկետային ծառայությունից անմիջապես հետո Արտակն անցել է պայմանագրային ծառայության։ «Ծառայում էր Հաթերքում։ Ջոկի հրամանատար էր»։ Հարցնում եմ՝ բանակն ի՞նչ նշանակություն ուներ Արտակի համար։ «Ես կասեի, որ իր առաջին տունն էր։ Նախ՝ ծառայությունն էր, հետո՝ տունը։ Ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր։ Շատ նվիրված հրամանատար էր»։

Արտակն անցել էր 44-օրյա պատերազմի միջով։ «Ողջ ընթացքում դիրքերում է եղել։ Մենք գյուղից դուրս եկանք, Երևանում էինք, չէինք կարողանում իր հետ կապվել։ Նա էլ մեզանից որևէ ինֆորմացիա չուներ։ Երբ զինադադար եղավ, նոր կապ հաստատեցինք իր հետ, և իմացավ, թե որտեղ ենք»։

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արտակը եղել է Հաթերքում՝ ժամանակ առ ժամանակ տեղափոխվել տարբեր դիրքեր։ 44-օրյա պատերազմը հաղթահարած Արտակը հայտնվում է մեկ այլ պատերազմում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։ «Սեպտեմբերի 1-ին էր Արտակն իջել դիրքերից։ Երկու օր մնաց տանը, «համար 1» տագնապ հայտարարեցին, և Արտակը բարձրացավ դիրքեր։ Ահավոր օր էր։ Մեզ ասացին՝ գյուղից դուրս եկեք, միանգամից տանում ենք օդանավակայան, ձեզ այստեղից հանում ենք, գյուղը, ընդհանուր տարածքը հանձնած է։ Երեխաների համար մի քանի հագուստ ենք վերցրել և վերջ։ Երեք-չորս օր նստել ենք անտառներում»։

Մելինեն այդ օրերին ամուսնու հետ կապ չի ունեցել։ «Դե, նախ բլոկադա էր այդ ժամանակ։ Երկու ժամ էր լույս լինում, կապ ընդհանրապես չկար։ Իսկ սեպտեմբերի 19-ի կեսօրին մոտ հարվածել էին կապուղիներին, ոչ ոք մյուսին չէր կարողանում զանգել, խոսել, ինչ-որ բան փոխանցել։ Սեպտեմբերի 22-23ին Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում նոր թույլ կապ ունեցանք»։

Սեպտեմբերի 19-ի գիշերն Արտակը Մելինեին ձայնագրություն է ուղարկել։ «Բայց, դե, կապ չի եղել։ Հարցնում էր՝ ի՞նչ կա, ո՞նց եք։ Այդ ժամանակ նա արդեն վիրավոր է եղել։ Ութ ժամ մնացել է վիրավոր։ Իրենց մոտ օգնություն չի գնացել, որ իրեն դուրս բերեն։ Շտապօգնության վարորդը հեռացել է՝ առանց վիրավորներին իջեցնելու։ Երկրորդ անգամ նորից անօդաչուն հարվածել է»։

Սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում Արտակն անմահանում է։ «Նրան դիրքերից իջեցրել են, տեղափոխել են Մարտակերտ, Ստեփանակերտ, հետո՝ Հայաստան»։ Մելինեն ասում է՝ ամուսնու մեդալների հիմնական մասը, պատվոգրերը մնացին Արցախում, չկարողացան գոնե դրանք իրենց հետ վերցնել։

Արտակն ու Մելինեն երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ և որդի։ Մելինեն ասում է՝ շատ ջերմ, հոգատար, ուշադիր հայր էր։ Ու հիմա երեխաներն են ուժ տալիս Մելինեին ամուր կանգնել ոտքի վրա և լինել ուժեղ, երբ կորցրել ես սիրելի ամուսնուդ և տունդ։

Հ. Գ. - Սերժանտ, ջոկի հրամանատար Արտակ Սարգսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ պարգևատրվել է «Մարտական ծառայություն», հետմահու՝ «Արիության համար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»«Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»Պարտության հոտը. «Փաստ»Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվըՓաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պարզվել է Գյումրիում թnւնավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձանց ինքնությունըԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արևային մարտկոց Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներովԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Հանտավիրուսը տարածվել է զինված ուժերի զինծառայողների շրջանում ՊԵԿ-ը կանխել է ՀՀ տարածքով թմրամիջոցի խոշոր խմբաքանակի` 28 կգ հաշիշի տարանցումը Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան. Զենիթը վերջին տուրում նվաճեց չեմպիոնությունը Երկար ժամանակ ջուր չի լինի․ հասցեներ «Կրեմլի միջուկային առաջարկը»5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ` Չինաստանում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում«Ինչի՞ համար է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը» «Արդար Քվե»-ն կներկայացնի ընտրախախտումների գրանցման նոր հարթակը Դոլարն ու ռուբլին թանկացել ենՔարոզչական հույզե՞ր, թե՞ իրական ծրագրեր․ ընտրություններից առաջ քաղաքական պայքարը սրվում է Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղեր»-ի բարձրացման աշխատանքները. պատմության այս օրը (18 մայիս)Երբ իշխանությունը խոսում է հաջողություններից, իսկ քաղաքացին շարունակում է աղքատանալ ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արարատից տեղեկացում են 4 վիրավորի մասինՃապոնիայում արջը հարձակվել է ռուսաստանցու վրաԱՄՆ-ն բանակցություններում Իրանին հինգ հիմնական պայման է ներկայացրել. FarsՄեզանից ոչ մեկը միամիտ չէ․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հետ բանակցությունների մասին Ուզբեկստանը հայտնել է Աֆղանստանից մոտ 600 կգ թմրանյութի ներմուծման կանխման մասինՈւկրաինական ԶՈւ-ն մի շարք hարվածներ է hասցրել Մերձմոսկվային․ կան զnhեր և վիրավnրներՊուտինը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ նախագահին մարդասիրական օգնության համար Հարսնաքույրը հարսանիքի ժամանակ համարձակ պար է ցուցադրել և զգեստի «աղետից» հետո համացանցում վիրուսային դարձելՏհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասինՖրանսիան աջակցում է Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդմանը և պատրաստ է աշխատել հակահրթիռային պաշտպանության ուղղությամբ․ ԶելենսկիԾաղկաձորի ճանապարհին «Audi A3»-ը տապալել է երկաթե էլեկտրասյունը և մի քանի պտույտ շրջվելՀորոսկոպ. Հին հունական որ աստվածուհին եք դուք Պարեկները հանրապետության տարբեր հատվածներում մարտական ատրճանակներ են հայտնաբերել«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է Երևանի մետրոպոլիտենում տեխնիկական խնդրի պատճառով առաջացել է խափանում «BMW»-ն Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է արագաչափը
Ամենադիտված