Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում վերջին տարիներին ձևավորվել է մի իրողություն, որը գնալով ավելի է դուրս գալիս դասական քաղաքականության տրամաբանությունից և մոտենում է այնպիսի դինամիկայի, որին ավելի բնորոշ են փողոցային պայքարը և հուզական զեղումները, քան ինստիտուցիոնալ, կանոնակարգված քաղաքական մրցակցության պրակտիկան։

Դասական քաղաքականությունը ենթադրում է հստակ սահմաններ՝ իշխանություն և ընդդիմություն, պատասխանատվություն և հաշվետվողականություն, բանավեճ և հակակշիռներ, մինչդեռ ներկայիս իրավիճակում այդ սահմանները աստիճանաբար լղոզվում են։ Իսկ քաղաքական գործընթացները հաճախ տեղափոխվում են ոչ ֆորմալ, հուզական ու կարճաժամկետ ազդեցության դաշտ, որտեղ գերակշռում է ոչ թե քաղաքական հաշվարկը, այլ իրավիճակային արձագանքը։ Այս փոփոխության առանցքում իշխանության վարքագիծն է, որը հաճախ չի սահմանափակվում պետական կառավարման և քաղաքական պատասխանատվության շրջանակներով, այլ ներգրավվում է ընդդիմության հետ ուղիղ հակամարտության մեջ՝ օգտագործելով ոչ միայն քաղաքական, այլ նաև հռետորական և երբեմն ինստիտուցիոնալ գործիքներ` իրավապահ համակարգի՝ որպես քաղաքական լծակ օգտագործման արդյունքում։

Երբ իշխանությունը իրեն թույլ է տալիս թիրախավորել ընդդիմության ներկայացուցիչներին անձնական մակարդակում, դա փոխում է ամբողջ խաղի կանոնները։ Ընդդիմությունը այլևս չի դիտարկվում որպես համակարգի անհրաժեշտ բաղադրիչ, այլ ներկայացվում է որպես խնդիր, խոչընդոտ կամ նույնիսկ վտանգ, որը պետք է չեզոքացվի։ Այս մոտեցումը հանգեցնում է նրան, որ քաղաքական մրցակցությունը դադարում է լինել ծրագրերի և գաղափարների մրցակցություն և վերածվում է հակառակ կողմի վարկաբեկման և դուրս մղման գործընթացի։

Անպատասխանատու հայտարարությունների տարածումը, պիտակավորումը և հանրային դիսկուրսում ատելության գեներացումը նման գործընթացի անբաժանելի մասն են դառնում։ Երբ քաղաքական խոսույթում սկսում են գերակշռել սուր, հաճախ վիրավորական ձևակերպումները, ստեղծվում է մի միջավայր, որտեղ ռացիոնալ քննարկումը դառնում է գրեթե անհնար։

Բայց եթե ներքաղաքական հարթությունում հռետորաբանության սրացումը, պիտակավորումը կամ մրցակցի նկատմամբ ագրեսիվ լեզվի կիրառումը կարող են ունենալ սահմանափակ և հիմնականում ներքին հետևանքներ, ապա նույն մոտեցումների կիրառումը արտաքին հարաբերություններում ենթադրում է ռեալ, չափելի և հաճախ անդառնալի վնասների ռիսկ, որովհետև այստեղ դիմացինը ոչ թե ներքաղաքական մրցակիցն է, այլ սուբյեկտ, որն ունի իր սեփական շահերը, լծակները և հակազդեցության կարողությունը։

Խնդրի առանցքային հանգամանքն այն է, որ արտաքին քաղաքականությունը կառուցված է բոլորովին այլ տրամաբանության վրա։ Այն ենթադրում է հաշվարկված քայլեր, լեզվական ճշգրտություն, բազմաշերտ բանակցային մշակույթ և ուժերի իրական հարաբերակցության սառը գնահատում։ Երբ այդ դաշտ է ներմուծվում ներքաղաքական «փողոցայնացված» լեզուն՝ հեգնանքը, մեծամտությունը, պոպուլիստական բառապաշարը, ստեղծվում է վտանգավոր դիսոնանս, որտեղ հայտարարությունները կարող են գերազանցել իրական հնարավորությունները, իսկ խոսքը՝ առաջ անցնել գործնական կարողություններից։ Սա հատկապես ակնհայտ է այն իրավիճակներում, երբ իշխանությունները փորձում են արտաքին դերակատարների հետ հաղորդակցվել նույն տոնայնությամբ՝ այնպիսի տպավորություն առաջ բերելով, թե խոսում են ներքին լսարանի հետ՝ կարծես արտաքին քաղաքականությունը նույնպես ենթակա է հանրային ազդեցության մեխանիզմներին։

Այս տրամաբանության վտանգավորությունն առավել հստակ դրսևորվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, որտեղ առկա է ոչ միայն քաղաքական, այլև խորքային տնտեսական և էներգետիկ փոխկապվածություն։ Այս հարցում անտեսվում է այն հանգամանքը, որ հարաբերությունները կառուցված են ոչ թե հռետորաբանության, այլև փոխգործակցության և փոխադարձ ընկալումների վրա։ Էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի գնի հարցը պարզապես քաղաքական հայտարարությունների մակարդակի խնդիր չէ։ Այն ուղղակիորեն ազդում է տնտեսության մրցունակության, արտադրության ինքնարժեքի և քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Երբ քննարկումը իջեցվում է «եթե իրենք թանկացնեն, մենք դուրս կգանք այս կամ այն կառույցից (օրինակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ)» տրամաբանության մակարդակի, այն անտեսում է այն բարդ շղթան, որի միջոցով ձևավորվել է այդ փոխկապակցվածությունը, և որի կտրուկ խզումը կարող է բերել ոչ թե ազատության, այլ ճգնաժամի։

Նույնը վերաբերում է նաև տնտեսական հարաբերություններին ավելի լայն իմաստով։ Եթե երկրի արտահանման զգալի մասը կապված է կոնկրետ շուկաների հետ, ապա այդ կապերի խզումը չի կարող փոխարինվել պարզ հայտարարությամբ, թե «կուղարկենք ուրիշ տեղ»։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան տարիների, երբեմն տասնամյակների ռազմավարական աշխատանքի արդյունք է, որը պահանջում է նոր լոգիստիկ շղթաների ձևավորում, որակի ստանդարտների համապատասխանեցում, մրցունակության բարձրացում և քաղաքական համաձայնություններ։ Այս ամենը չի կարող իրականացվել հուզական կամ պահի տակ ընդունված որոշումների միջոցով, և այդ գործընթացների թերագնահատումը վկայում է ոչ թե ինքնավստահության, այլ պարզապես հաշվարկի բացակայության մասին։

Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումը» նաև վտանգավոր է այն առումով, որ այն փոխում է դիվանագիտության լեզուն և ընկալումը միջազգային հարթակներում։ Երբ երկրի ղեկավարությունը թույլ է տալիս այնպիսի տոնայնություն, որը դուրս է դիվանագիտական ընդունված նորմերից, դա ազդում է ոչ միայն կոնկրետ հարաբերության, այլ նաև երկրի ընդհանուր իմիջի և վստահելիության վրա։ Դիվանագիտությունը մեծապես հիմնված է կանխատեսելիության և հուսալիության վրա, և եթե պետությունը սկսում է ընկալվել որպես հուզական, անկայուն կամ պոպուլիստական որոշումներ կայացնող դերակատար, նրա հետ համագործակցության պատրաստակամությունը նվազում է, իսկ նրա բանակցային դիրքերը թուլանում են։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նման մոտեցումները հաճախ ուղեկցվում են իրականության պարզեցմամբ և բարդ խնդիրների «սևսպիտակ» ներկայացմամբ։ Երբ արտաքին քաղաքականության բարդ հավասարակշռությունները ներկայացվում են որպես հեշտ լուծվող հարցեր՝ «դուրս կգանք», «կփոխենք ուղղությունը», «կգտնենք այլընտրանք» և նման այլ ձևակերպումների ներքո, ստեղծվում է կեղծ վստահություն, որը չի հիմնվում ռեսուրսների, հնարավորությունների և ռիսկերի իրական գնահատման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Թուրքիան փորձում է բացել Հայաստանի սահմանը՝ «Միջին միջանցքի» ծրագրի շրջանակում». Financial Times Իսպանիան չի մասնակցի Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրաքը «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էԲելգիայի և Նիդեռլանդների դեսպանները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Աստանա-Երևան երթուղով չվերթերը Բեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքին Ադրբեջանը բացահայտ աջակցում է Փաշինյանին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 20-ին «Արզնի կաթնամթերք»-ի թթվասերը կրկին կարտադրվի Գրիգորյանն ու Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Կբացվի Անտառայինի հետևում արգելափակոցներով փակված ճանապարհը ՌԴ-ն պատրաստ է օգնել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հարցում Կառավարությունը փոխել է բուհերի ընդունելության կարգը ՀՀ-ում ոչնչացվել է «NAN» ապրանքանիշի մանկական սննդի 9,700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ. ՍԱՏՄ Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Զգուշացում․ հնարավոր են ջրի անբարենպաստ ելքերՃապոնիայում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԾանոթ ու միաժամանակ անհայտ… ՎատմանՊատերազմի շարունակությունը ձեռնտու չէ ո՛չ Իրանին, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին․ Փեզեշկիան «Ամերիկյան Turan–ը վախենում է կորցնել Հայաստանը» 24 ժամ ջուր չի լինի «Ղարաբաղ, Խանքենդի. ամայացում և նոր կյանք» Նուբարաշենի աղբավայրում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ․ պատմության այս օրը (20 ապրիլ)Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԳագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել․ ՌԴՏեսողությունը վերականգնող գենային թերապիայի ստեղծողներն արժանացել են նոր «Գիտական Օսկարի»Մալայզիայում խոշոր hրդեհը մեկ գիշերվա ընթացքում nչնչացրել է մոտ 1,000 տուն «Ռեալը» դիտարկում է Մոուրինյոյի թեկնածությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Դիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել էԿենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ
Ամենադիտված