Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը գրում է. «2026 թ․ մարտի 11-ին TikTok սոցիալական ցանցում գրանցված xanabat muhavizə օգտատերը հերթական տեսանյութն է հրապարակել Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից։

Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «շինարարական աշխատանքների» պատրվակով ոչնչացվել է գյուղում՝ փռշնի ծառի տակ գտնվող 12-րդ դարի խաչքարը։

Այս փաստը հերթական վկայությունն է այն համակարգված քաղաքականության, որով Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ Առավել մտահոգիչ է, որ հենց նույն ժամանակաշրջանի Արցախի հուշարձանները ադրբեջանական պետական քարոզչամեքենան մի կողմից փորձում է ներկայացնել որպես «աղվանական» ժառանգություն, իսկ մյուս կողմից՝ նույն այդ հուշարձանները ենթարկվում են միտումնավոր ոչնչացման։ Այս հակասական, բայց հստակ նպատակ ունեցող քաղաքականությունը ցույց է տալիս, որ պատմական ժառանգության «վերագրումը» և ֆիզիկական ոչնչացումը իրականացվում են զուգահեռաբար՝ պետական մակարդակով համակարգված ձևով։

Հատկանշական է նաև, որ այդ գործընթացում ներգրավված են ոչ միայն քարոզչական կառույցները, այլև Ադրբեջանի զինված ուժերը և այլ ուժային ստորաբաժանումներ, ինչը մշակութային ժառանգության ոչնչացումը դարձնում է պետական քաղաքականության մաս։ Նման դեպքեր արձանագրվել են տասնյակներով՝ թե՛ Արցախում, թե՛ Նախիջևանում, որտեղ հայկական հուշարձանների համակարգային վերացումն իրականացվել է դեռևս նախորդ տասնամյակներում։

2026 թ․ փետրվարի 2-ին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ահազանգել էր, որ ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը և պոկել եկեղեցու սրբապատկերները։

Կարևոր է ընդգծել, որ Արցախի տարածքում գտնվող մշակութային արժեքները ոչ միայն հայկական, այլև համամարդկային նշանակություն ունեցող ժառանգություն են։ Դրանց ոչնչացումը ուղղված է ոչ միայն պատմության կեղծմանը, այլև ամբողջական մշակութային հիշողության վերացմանը։

Միևնույն ժամանակ ակնհայտ է դառնում, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման թուրք-ադրբեջանական տանդեմի գործելաոճը սահմանափակված չէ միայն Արցախով կամ Նախիջևանով։ Նմանատիպ մեթոդաբանություն կիրառվում է նաև Մերձավոր Արևելքի տարբեր տարածաշրջաններում, որտեղ պատմական և կրոնական հուշարձանների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հիշեցնում է նույն ձեռագիրը։ Սա վկայում է, որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս ոչ միայն որպես մշակութային ցեղասպանություն իրականացնող պետություններ, այլև այդ քաղաքականության մեթոդաբանության արտահանողներ։

Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ նման գործողությունները չեն կարող դիտարկվել միայն որպես առանձին պետությունների ներքին մշակութային քաղաքականություն։ Դրանք առնչվում են համամարդկային մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող միջազգային իրավական նորմերին և պարտավորություններին, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հետևաբար, պատմամշակութային արժեքների, մասնավորապես՝ հայկական խաչքարերի նկատմամբ իրականացվող թիրախային ոչնչացումը դուրս է գալիս տարածաշրջանային հակամարտությունների շրջանակից և մտնում է միջազգային իրավունքի ու համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտ։

Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։

Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց (https://monumentwatch.org/…/%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7…/ ):

Նման բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները կարելի է դիտարկել որպես 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի դրսևորում, որի նպատակն է վերացնել տարածաշրջանի հայկական ներկայության պատմական և նյութական վկայությունները»:

Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Կրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. ՆեթանյահուԱդրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարությունԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտՔրիստինա Ագիլերան ցնցել է համարձակ կաշվե զգեստով նոր կերպարով Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Արտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. ԿալասԵրևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Laureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ Թիմ Կուկը հեռանում է ամերիկյան Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից․ ինչ է անելու, ով է փոխարինելու Փաշինյանը վերջնականապես խաչ է քաշում ՀԱՊԿ-ի վրա Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է Լիբանանին և «Հըզբոլլահի» առաջնորդին Գեներալ Գասպարյանը՝ «խաչաձև կրակի» տակ Արևմուտքը մտահոգ է Փաշինյանի հնարավոր պարտությունիցՏասնյակ իրանական նավեր ճեղքել են Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմածովային շրջափակումը Ոստիկանները քաղաքացու նշած վայրում ինքնաձիգեր, նռնականետի արկեր և փամփուշտներ են հայտնաբերելՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ«Սիլ-մաազային»-ին պատկանող երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել էԸմբշամարտի ԵԱ․ Այսօր գորգ դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչներԿճանաչի՞ Թրամփը Հայոց ցեղասպանությունը. «Վաշինգտոն Թայմսը» կոչ է անում Սպիտակ տանը ցուցաբերել «բարոյական հստակություն» «Եվրաքվեն» փլուզվեց՝ անձնական ամբիցիաների պատճառով Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում Մարկ Ռյուտեն ապրիլի 21-ից 22-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում Անձրևները չեն դադարիՖրանսիայի և Լեհաստանի՝ միջուկային զենքի վարժանքներ կազմակերպելու ցանկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետագա ռազմականացման ձգտումը․ հայտարարություններ ՌԴ-ից Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ ՍարգսյանըԻնչ վիճակում է 28-ամյա կինը և երեխաները500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ ՆԳՆ-ն զգուշացնում էԱյսօր Ադրբեջանից Հայաստան կարտահանվի 16 վագոն դիզելային վառելիք Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Բաց պատուհաններ, ամայացում, անկյանք... «նոր կյանք». «Փաստ»Cumhuriyet. Հայաստանում ընտրությունները կդառնան Արևմուտքի և Ռուսաստանի միջև բախումների ասպարեզԴիվանագետ. Ղարաբաղում Հայաստանին բացահայտ աջակցությունը թույլ կտար Ռուսաստանին կոշտ հարցեր տալՀայաստանը արգելել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի մուտքըԻնչի՞ց են վախենում ամերիկյան փորձագիտական շրջանակները. «Փաստ»Կիպրոսի տոմս 2 եվրոյով. Փաշինյանը կոչ է արել հայ թոշակառուներին քվեարկել Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու օգտինՔաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Թիվ 8 երթուղու վարորդին դանակահարած ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն«Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ»Երևանում Օղակաձև զբոսայգում բացվել է Շանգալում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող․ պատմության այս օրը (21 ապրիլ)Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ»Ռուբլին գերազանցել է նախկին փոխարժեքըԻնչ փոփոխություններ են կատարվել կաթի և կաթնամթերքի փորձաքննության կարգում. «Փաստ»Մահացել է Հովհաննես Շահնազարյանը
Ամենադիտված