Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լևոնս ասում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես». Լևոն Չատինյանը վերջին անգամ տուն է զանգահարել հոկտեմբերի 3-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Յուրահատուկ երեխա էր Լևոնս։ Բնավորությամբ և՛ աշխույժ էր, և՛ հանգիստ։ Անկարգ չի եղել։ Չափված-ձևված էր, չեմ զգացել, որ երեխա է կողքիս։ Կարծես հասուն մարդ լիներ։ Անգամ փոքր տարիքում, երբ երթուղայինով կամ տաքսիով տեղ էինք գնում, և մեզ անհրաժեշտ կանգառում ասում էի, որ մեքենան կանգներ, Լևոնն արձագանքում էր. «Մա՛մ, տղամարդը ես եմ, ես պետք է դա ասեմ»։ Նաև իրեն նախապես տալիս էի գումարը, որ նա վճարեր։ Յուրահատուկ ընկեր էր, հումորի անկրկնելի զգացում ուներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ալիսան՝ Գևորգի մայրիկը։

Գևորգը ծնունդով Երևանից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Ալիսան նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Շատ էր սիրում կարդալ։ Վեցերորդ կամ յոթերորդ դասարանում ասաց, որ ուզում է «Հարյուր տարվա մենությունն» ընթերցել։ Արձագանքեցի. «Մի փոքր ծանր գործ է։ Ես վաղուց եմ կարդացել, դրվագներ կան, որ գուցե չհիշեմ էլ»։ Լևոնն ասաց. «Ես կկարդամ ու քեզ կպատմեմ, կվերհիշես»։ Այն խոսքին ի պատասխան, որ չես կարողանա, Լևոնը կարդաց այդ ստեղծագործությունը, և հետո սկսեցինք քննարկել այն։ Հրաշալի ասմունքում էր, Պարույր Սևակն իր սիրելի հեղինակներից էր։ Հիմա ափսոսում եմ, որ որևէ բան չեմ ձայնագրել իրենից։ Դպրոցում բոլոր առարկաները հավասարապես սիրել է, որևէ մեկին առավելություն չի տվել»։

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Լևոնն ընդունվում է Ինֆորմատիկայի պետական քոլեջ՝ Վեբ դիզայնի բաժին։ Նա հրաշալի տիրապետել է համակարգչային լեզուներին, կայքեր ստեղծել։ Այնուհետև ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Լևոնը մշտապես աչքի է ընկել գերազանց առաջադիմությամբ։ «Մինչև քոլեջից տուն էր հասնում, հեռախոսով զրուցում էինք իրար հետ։ Ասում էր, թե ինչ թեմա կամ հեղինակ են հանձնարարել գրականությունից, հայոց լեզվից։ Ես պատմում էի իրեն այդ թեմայի մասին, մինչև տուն էր հասնում, արդեն ամեն ինչ յուրացրած էր լինում»։

Համալսարանում մեկ կիսամյակ սովորելուց հետո 2019 թվականի հունվարի 28-ին Լևոնը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ «Ասաց՝ ամեն տղա կերազեր, որ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, զորակոչվեր ծառայության։ Նա մեր տան միակ երեխան է։ Երբ խոսում էինք այն մասին, որ գուցե չծառայի, ընդդիմանում էր. «Մա՛մ, պատկերացնո՞ւմ ես՝ գալիս եմ, միասին դուրս ենք գալիս քայլելու, և բոլորին ասում ես՝ տղաս Ջաբրայիլում է ծառայել»։ 2020 թվականի ապրիլին նրան ուղարկեցին Երևան, վիրահատվեց։ Երեք ամիս այստեղ մնաց, կարող էր չգնալ, բայց միշտ շեշտում էր. «Այսքան ծառայել եմ, վերջում «նիգոդնի բիլետ» վերցնե՞մ։ Տղերքի հետ կվերջացնենք ծառայությունը և տուն կգանք»»։

Սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 28- ին Լևոնս պետք է 20-ամյակը նշեր։ Սեպտեմբերի 25-ին դիրքեր էին բարձրանալու։ Մի ամբողջ շաբաթ երևի պատրաստվում էր, թե ինչ պետք է իր հետ դիրքեր բարձրացնի։ Ամեն րոպե ինձ հետ կապի մեջ էր։ Բարձրացան դիրքեր։ Ամսի 27-ի առավոտյան յոթն անց 15 կամ 20 աշակերտս զանգահարեց՝ ընկեր Մարգարյան, բան եմ ասում, բայց չվախենաք, պատերազմ է, Լյովը զանգե՞լ է։ Անմիջապես զանգեցի Լևոնին, ասաց, որ արթնացել են, նստած հանգստանում են։ Երբ արձագանքեցի, որ Արթուրն էր զանգել, ասում էր՝ պատերազմ է, Լևոնս հերքեց. «Մա՛մ, դա Եղնիկների կողմն է։ Այստեղ հանգիստ է»։ Բայց արդեն լուրեր էին հասնում, որ տարբեր ուղղություններով են հարվածում։ Մի քանի ժամից նորից զանգեցի, նորից նույնը կրկնեց, ասաց. «Պառկել ենք, ուզում ենք մի քիչ հանգստանալ»։ Բայց ուժեղ կրակոց լսվեց, ինքն էլ թե՝ մա՛մ, կինո են նկարում. «Մենք ապահով ենք, Եղնիկների կողմից են հարվածել»։ Ընթացքում էլ իր հետ խոսել ենք։ Մինչև հոկտեմբերի 3-ը։ Այդ օրն է վերջին զանգը եղել»։

Պատկերացնո՞ւմ եք՝ տղան լույս աշխարհ է գալիս, ունի ծննդյան օր, բայց նրա ընտանիքը չգիտի որդու զոհվելու օրը։ «Շատ հետո արդեն տղաների հետ հանդիպումների ժամանակ նրանք ամուսնուս ասել էին՝ ամսի 7, 8, 9-ին մենք Հադրութի դպրոցում ենք եղել։ Հիմա մտածում եմ՝ եթե այդ դպրոցում է եղել, ինչո՞ւ ինձ գոնե մեկ անգամ չի զանգել։ Երբ հոկտեմբերի 3-ին խոսեցինք, իրեն ասացի՝ քեռիներդ, հայրիկդ էլ եկել են քեզ մոտ։ Լևոնս արձագանքեց. «Ինչո՞ւ ես թողել, որ գան, ես հիմա իրենց մասին մտածե՞մ, թե՞ իմ»։ Հետո ինձ նաև հոկտեմբերի 15-ի նկար էին ուղարկել, որտեղ Լևոնս կա խմբի մեջ»։

Մայրիկին հարցնում եմ՝ ո՞ր օրն է հիշատակում որպես Լևոնի զոհվելու օր։ Տիկին Ալիսան արձագանքում է՝ իր համար չկա նման օր։ «ԴՆԹ հետազոտության համընկնումը եղավ նոյեմբերի 28-ին։ Հոկտեմբերի 3-ին էլ զրուցել ենք վերջին անգամ։ Շատ իրարամերժ տեղեկություններ էինք ստանում, ասում էին՝ բունկերում են, դուրս կգան, տուն կգան։ Դեկտեմբերի 2-ին ամուսինս ու եղբայրս գնացել էին ՊՆ, իրենց ասել էին՝ ինչո՞ւ եք անհանգստանում, իրենք ծառայության մեջ են։ Ես չգիտեմ, թե նա որ հատվածներում է եղել։ Նա շատ գաղտնապահ էր։ Ես էլ իմ հերթին թույլ չէի տալիս երկար խոսել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Վախենում էի, ասում՝ երկար մի խոսիր, միայն զանգիր, մի պահ ձայնդ լսեմ ու վերջ։ Ասում են՝ մեր երեխան ամբողջական է եղել, բայց թույլ չտվեցին նրան տեսնեմ։ Եթե տեսնեի, կճանաչեի։ Որդուս ոչ մի իր մեզ չի հասել»։

Ապրելու ուժի մասին։ «Մենք շատ կապված ենք եղել որդուս հետ։ Հիմա չեմ զգում, որ Լևոնս էլ չկա։ Ինձ ապրելու ուժ հենց դա է տալիս՝ իրեն ողջ եմ զգում, սպասում եմ իրեն։ Որ պահին հասկանամ, որ նա իրականում էլ չկա, ուղղակի չեմ ապրի։ Երբ ասում եմ, որ չեմ կարողանա առանց Լևոնիս, միշտ նրա խոսքերն եմ հիշում. «Մա՛մ, դու շատ ուժեղ ես»։ Երբ ինչ-որ բանի հետ կապված հարցնում էր՝ մա՛մ, կանե՞ս այս բանը, արձագանքում էի՝ չգիտեմ, տեսնեմ, Լևոնս պատասխանում էր՝ մա՛մ ջան, դու կարող ես, դու ուժեղ ես։ Ասում էր. «Մա՛մ ջան, կգնամ, կգամ, քեզ թագուհու պես կպահեմ»։

Ամեն օր Եռաբլուր եմ գնում։ Ինձ ասում են՝ եթե չես հավատում, որ տղադ այդտեղ է, ինչո՞ւ ես ամեն օր գնում։ Իսկ ես արձագանքում եմ՝ իմ տղայի նկարն է այնտեղ, իսկ իր նկարը չի կարող կեղտոտ լինել, իր տարածքը պետք է իդեալական մաքուր լինի, իր մոտ պետք է միշտ թարմ ծաղիկներ լինեն։ Եվ ես միշտ եմ ասում՝ թող Լևոնս տուն գա, ես էլի կշարունակեմ խնամել այդ տարածքը, կապ չունի, թե այնտեղ ով է»։

Թիվ 82 դպրոցի բակում պուրակ և հուշաղբյուր կա, որոնք հիշեցնում են դպրոցի՝ պատերազմում անմահացած շրջանավարտների մասին։ Այն դասարանը, որտեղ սովորել է Լևոնը, նրա անունն է կրում։

Հ. Գ. - Լևոն Չատինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, Պոլիտեխնիկական համալսարանի «Երախտագիտության մեդալով»։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ ԼեսկուրՔրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներՋոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա ԽամենեիՆեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համարՎերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածքՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. ՊուտինԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆԻրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրա Փաշինյանի «իրական կողմը» Եկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Փնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք ՃՏՊ՝ Կոտայքում. վիրավորներ կանԳազ չի լինի Բայկալ լճում ուղևորներ տեղափոխող նավ է շրջվել, առնվազն հինգ մարդ է մաhացել Համաշխարհային առևտուրը ենթարկվել է խոշորագույն ցնցման վերջին 80 տարվա ընթացքում Պենտագոնը հայտնել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում փակուղու մասին Վերացվել է «Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեության կասեցումը «Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում՝ պաշտպանելով ժողովրդի իրավունքները. Փեզեշքիան ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժինը նոր պետ ունի Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելուՎերլուծաբան Աբովյան. Երևանի գագաթնաժողովն անօգուտ էր Հայաստանի համարԱզդեցության գործակալ Լատինինա. «Ավերածություններ և անկում. Հայաստանի ապագան եվրոպական հովանոցի տակ»Փաշինյանին հիշեցրել են Ադրբեջանից պարտվելուց առաջ Ղարաբաղի մասին ասած իր ասած խոսքերըԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»«Հայաստանի եվրաինտեգրում դեռևս չի նախատեսվում. Արևմուտքը նպատակ է դրել Կովկասը Ռուսաստանի համար նոր խնդրի վերածել» Թուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս) «Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն Մայիսի 19-ին և 20-ին լույս չի լինելու Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ»Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում․ «Հրապարակ»
Ամենադիտված