Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ «ժողովրդավարության բաստիոնի» անվան տակ Փաշինյանը երազանք ունի Հայաստանում հաստատել ավտորիտար, ոստիկանապետական ռեժիմ ու հետևողականորեն գնում է այդ ճանապարհով: Ավելին, այդ «դերի մեջ» նա այլևս վստահ է, որ իրեն իրավունք է վերապահված որոշել, թե... ով ինչ կարող է լինել կամ չլինել: Փաշինյանն իրեն իրավունք է վերապահում հայտարարել, թե ով կարող է կամ չի կարող լինել վարչապետ: Կամ՝ ով չի կարող լինել Կաթողիկոս, թեմակալ առաջնորդ, քահանա: Փաշինյանը կարծում է, որ ինքը պիտի որոշի, թե ով չի կարող լինել ծեփագործ, այս մեկը չի կարող լինել մոշավաճառ (որովհետև անգլերեն չգիտի), այն մեկը չի կարող լինել բարմեն (գլխարկ չի դրել), այն մյուսը չի կարող լինել տաքսու վարորդ (իշխանություններից դժգոհ է) և այդպես շարունակ...

Ու այստեղ միանգամայն տեղին հարց է ծագում. իսկ նա, ընդհանրապես, ո՞վ է: Չէ, ամենայն լրջությամբ, Նիկոլ Փաշինյանն, ընդհանրապես, ո՞վ է, որ այդ ու նման հարցերում որոշումներ կայացնի: Նշյալ հարցերում նա ընդամենը մի քաղաքացի է, որը, ցավոք, հիմա զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը և կարող է որոշումներ կայացնել միայն իր լիազորությունների շրջանակներում: Եվ վերջ: Թե ինչ կարծիք ունի նա այս կամ այն հարցի վերաբերյալ ՝ որպես անձ ու որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր չէ: Իսկ եթե նույնիսկ ինչ-որ հետաքրքրություն էլ ներկայացնի, չի կարող լինել «որոշում»:

Թե չէ այդ նույն տրամաբանությամբ տողերիս հեղինակն էլ որոշել է, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը այլևս սպառել է ՀՀ վարչապետ լինելու հնարավորությունները: Բայց այստեղ արդեն կան էական նրբերանգներ այն առումով, թե մեզանից ով է կարծիք հայտնողը: Իսկ մինչ այդ նրբերանգներին անցնելը թերևս տեղին է հիշեցնել, թե նա՝ Փաշինյանը, նախօրեին բառացիորեն ինչ ասաց. «...2026 թվականից հետո չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող օլիգարխ, նախկին նախագահ, բոլորը դուրս են շպրտվելու։ Հունիսի 8–ին արթնանալու ենք մի Հայաստանում, որի պատմությունը միանում է այն պատմությանը, որը ընդհատվել է 374 թվին Պապ թագավորի սպանությամբ։ Հայաստանն ու հայ ժողովուրդը վերադառնալու է իր պատմությանը»:

Դեռ մի կողմ դնենք պատմության վերաբերյալ Փաշինյանի խեղաթյուրված ընկալումը: Խեղաթյուրված, քանի որ Հայոց պատմությունը չի ավարտվել Պապ արքայի սպանությամբ: Ավելին, նույնիսկ Արշակունիների դինաստիայի թագավորումը այդպիսով չի ավարտվել: Է՛լ ավելին, դրանից հարյուրավոր տարիներ անց եղել են նաև Բագրատունիները, հետո՝ Կիլիկիայի հայոց արքաները: Ավելին, եղել է հայոց պետականության վերականգնումը 1918 թվականին: Այս ամենը, և Փաշինյանի կողմից Հայոց պատմությունը նենգախեղված ներկայացնելու դրսևորումները դնենք մի կողմ:

Շատ ավելի կարևոր և բովանդակությամբ՝ չափազանց վտանգավոր հանգամանքներ կան նրա հայտարարության մեջ ու դրա հետ կապված:

Առաջինը՝ թե ովքեր կլինեն քաղաքական ասպարեզում կամ չեն լինի, դա ոչ մի դեպքում Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէ: Նա այս հարցում ունի ընդամենը 1 ձայն, 1 քվե, ինչպես մնացած բոլոր ընտրողները: Այսինքն, այս հարցում նման կատեգորիկ որոշման իրավունք նա չունի:

Ու, ընդհանրապես, դա ժողովուրդն է որոշում՝ ընտրություններով: Եվ այդ ընտրության արդյունքներին համապատասխան էլ պարզվում է, թե որ ուժերն ու գործիչներն են ստանում ավելի շատ ձայներ՝ իշխանություն ձևավորելու համար: Ավելին, եթե անգամ որևէ գործիչ կամ որևէ ուժ չի անցնում խորհրդարան (անցողիկ շեմը չի հաղթահարում), միևնույնն է, ոչ ոք չի կարող նրա փոխարեն որոշել՝ մնա՞ քաղաքականության մեջ, թե՞ չմնա:

Երկրորդ, որն ամենից կարևորն է, եթե ոչ՝ առանցքայինը մեր այս դիտարկման համատեքստում. Նիկոլ Փաշինյանը վաղուց ընդդիմադիր գործիչ չէ, թերթի խմբագիր չէ, հասարակական շարժման նախաձեռնող չէ: Բոլոր այդ կարգավիճակներով նա, իհարկե, հանգիստ կարող էր «քաղաքական կարծիք», «քաղաքական գնահատական» հայտնել (ու ազատորեն հայտնում էլ էր, ի դեպ): Նիկոլ Փաշինյանը, կրկնենք, ցավոք, դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը՝ դրանից ուղղակիորեն բխող հետևություններով ու հետևանքներով: Այսինքն, երբ նա նման հայտարարություն է անում, ապա դա չի կարող ու չի ընկալվում որպես առանձին վերցրած քաղաքական գործիչ Փաշինյան Նիկոլի կարծիք, այլ դա հնչում ու ընկալվում է որպես ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հայտարարություն: Ավելին՝ ուղղակի ցուցում, որովհետև, երբ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը նման բան է հայտարարում, ապա դա դառնում է ուղիղ հրահանգ ընտրական հանձնաժողովներին, գործադիր իշխանության տակ դրված իրավապահ մարմիններին, վարչական մյուս կառույցներին, որոնց համախառն՝ «ռեսուրս» են ասում: Դառնում է հրահանգ, ցուցում, որ ահա այդ նշվածները ամեն ինչ անեն, որպեսզի այս կամ այն ընդդիմադիր գործչին, քաղաքական ուժին չգրանցեն, կամ ամեն կերպ խանգարեն, խոչընդոտեն, կամ պարզապես ընտրակեղծիքներ ու բռնաճնշումներ գործադրեն: Այո, սա ակնհայտ, անսքող ցուցում, հրահանգ է դառնում: Եթե ոչ՝ հանձնարարություն:

Այն, որ Նիկոլ Փաշինյանին բնութագրական է, որ հախուռն ինչ-ինչ «չուտվող» կարծիքներ հայտնի՝ որոշակի ժեստիկուլ յացիայով, դա արդեն նույնիսկ մի տեսակ առօրեական է ընկալվում: Բայց նա վաղուց շարքային պատգամավոր ու, առավել ևս, ընդդիմադիր գործիչ չէ, որ նման «քաղաքական կարծիքներ» հայտնի:

Տվյալ պարագայում վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի, երկրի պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարությունը, կրկնենք, նշանակում է մեկ բան՝ ցուցում իր ենթակայության ներքո գտնվող (կամ օրենքով չգտնվող, բայց, ցավոք, դրված) համապատասխան մարմիններին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ, ընդհանրապես, ո՛չ մի առումով հնարավոր չէ խոսել ժողովրդավարության մասին: Որովհետև դա նշանակում է ժողովրդավարության տոտալ վերացում: Այսինքն, Փաշինյանը գործնականում տալիս է ժողովրդավարության տարրական հիմունքներին արմատապես հակասող ցուցումներ:

Ու, հա, քանի որ Փաշինյանն ու քպական «կարկառունները» չափից դուրս շատ են գործածում «ժողովուրդ» բառը, տեղին է մի մեջբերում անել. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»:

Սա ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածն է: Ի մեծ տխրություն Նիկոլ Փաշինյանի՝ անփոփոխելի հոդվածը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջՔանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի մտնի ԵՄ․ Սիյարտո Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Վերջին երկու շաբաթում Թրամփը հայտարարել է, որ մեզ ինը անգամ հաղթել է, սա իսկապես ծիծաղելի է․ Իրանի խորհրդարանի նախագահ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնիԻրանում ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով 202 երեխա է սպանվել, վնասվել է ավելի քան 150 բուժհաստատություն Եվրոպացիները փորձում են համոզել Կիևին շարունակել պшտերազմը. Պեսկով Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia» Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա ԱՄՆ-ն կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է հեռանալ Օմանից Մոջթաբա Խամենեին լավ առողջական վիճակում է․ նա լիովին ղեկավարում է իրավիճակը․ Արաղչի Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում «Ֆորմուլա 1»-ի Գրան պրիի էտապները չեղարկվել են. ապրիլին մրցարշավներ չեն լինի Եթե դուք չեք ծառայում պետությանը խորհրդարանում, ապա ծառայեք պետությանը առաջնագծում․ Զելենսկին՝ պատգամավորներին Սպասվում է բուք, առանձին շրջաններում՝ տեղումներ Դավիթ Բեկի փողոցում բախվել է 4 մեքենա․ կան տուժածներ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Հայաստանը կբախվի տեղահանված անձանց ալիքի. Կանխատեսվում է Իրանից փախստականների հոսքՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Կոտայքի մարզում․ կա վիրավոր Ըմբիշ Արամայիս Հարությունյանը՝ Եվրոպայի Մ-23 չեմպիոն, Սամվել Տերտերյանը՝ փոխչեմպիոն, Մանվել Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր Կսկսի՞ Ալիևը պատերազմ Իրանի դեմ. «Մեծ գայթակղություն, բայց նաև մեծ ռիսկեր»9 միլիարդ դոլար ԱՄՆ-ից կամ ռեակտորներ Ռոսատոմից. Հայաստանը գործընկեր է ընտրում նոր ատոմակայանների կառուցման համար«Արցախից մինչև Թուրքիա. Ո՞վ է շրջում Հայաստանը և ինչո՞ւ»Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (15 մարտ)Լա Լիգա․ Մադրիդի «Ռեալը» 4:1 հաշվով հաղթեց «Էլչեին» ՀՀ որոշ շրջաններում տեղում է ձյուն․ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Իրանը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին Հալեպում հայ կնոջ են թալանել և սպшնել 2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինը
Ամենադիտված