Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ երեխա էր Գոռս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Գոռի մայրիկը։ Գոռը ծնունդով Աշտարակ համայնքի Ագարակ գյուղից է։ Այստեղ է նրա մանկությունն ու պատանեկությունն անցել։ Գոռը սովորել է Ագարակի միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գոհարը նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել։ «Ընդունակ երեխա էր։ Կարող էր տանը դասը չսովորել, բայց վերարտադրել ուսուցչի պատմածը։ Ցանկություն ուներ ծրագրավորում սովորել, բայց որոշեց ծառայությունից վերադառնալուց հետո նոր միայն ընդունվել և սովորել, որպեսզի ուսումը կիսատ չմնա։ Դպրոցում էլ աշխույժ երեխա էր, վայելում էր բոլորի սերն ու հարգանքը, ընկերական մեծ շրջապատ ուներ թե՛ մեր, թե հարակից գյուղերում»։

2019 թվականի դեկտեմբերի 27-ին զորակոչվել է զինվորական ծառայության։ Ծառայել է Մատաղիսում, այնուհետև՝ վեց ամիս անց, տեղափոխվել է Թալիշ։ «Իր բոլոր դասընկերներն այդ ամիսներին գնացել էին բանակ, նա ամեն օր անընդհատ ասում էր՝ ինձ ծանուցագիր չտվեցին։ Սպասում էր, թե երբ է մեկնելու ծառայության։ Հնարավորություն կար, որ Գոռս տեղափոխվեր Ֆրանսիա, բայց չստացվեց, հետո էլ արդեն նա չուզեց մեկնել Հայաստանից. «Պետք է մեկնեմ ծառայության»։ Դեկտեմբերին, երբ ծանուցագիրը չէին տալիս, ասում էր. «Ես կգնամ զինկոմիսարիատ և կասեմ, որ ինձ էլ ծանուցագիր տան։ Չեմ ուզում հետաձգվի ծառայության մեկնելս, ուզում եմ հիմա գնալ»։ Բայց դեկտեմբերի 11-ին ծանուցագիրը ստացավ, անհամբեր էր, առավոտյան ժամը ինը չկար դեռ, նա արդեն զինկոմիսարիատում էր։ Այնպես էր, որ կարող էր հունվարին գնալ բանակ, բայց նա օգտվել էր այն հնարավորությունից, որ կարող է դեկտեմբերի վերջին մեկնել։ Ասել էր՝ երբ զորացրվեմ, Նոր տարին տանը կդիմավորեմ»։

Դեկտեմբերի 25-ին Գոռի ընտանիքը, ավանդույթի համաձայն, նրա համար մեծ խնջույք է կազմակերպում։ «Իրեն ուրախ ճանապարհեցինք ծառայության»,-հիշում է մայրիկը։

Ծառայության ընթացքում Գոռը չի տրտնջացել, սիրով ծառայել է։ Մայրիկն ասում է՝ որդին իր հետ շատ էր կիսվում։ «Միշտ հարցնում էի իրեն՝ ինչ-որ բանից նեղվո՞ւմ է։ Արձագանքում էր. «Ամեն ինչ շատ լավ է, ոչ մի խնդիր չունեմ»։ Երբ ուզում էինք իրեն ինչ-որ բան ուղարկել, միշտ ասում էր. «Ինձ ոչինչ մի ուղարկեք։ Ծառայությունս շատ լավ է անցնում»։ Իր հետ խոսելիս էլ զգում էի, որ կարծես մեծացած, հասունացած լիներ»։

Սեպտեմբերի 25-ին Գոռը դիրքեր է բարձրանում։ «Ամսի 26-ին հայրիկի հետ էր խոսել։ Առհասարակ, այդ օրը բոլորիս հետ զրուցել է։ Ինձ ասաց, որ երեկոյան էլ կզանգահարի, կզրուցենք, այդ պահին հարմար չէ։ Բայց չզանգեց։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արդեն պատերազմի լուրը լսեցինք»։

Պատերազմն սկսվելու օրն է անմահացել Գոռը՝ Մատաղիս-Թալիշ սահմանագիծը պաշտպանելիս։ Նա հրազենային՝ ծանր աստիճանի վնասվածքներ է ստացել։ «Սեպտեմբերի 28-ին իր ընկերներն են այդ հատվածից Գոռիս մարմինը դուրս բերել։ Մեկ օր է մնացել այդ դիրքում»։ Հետո պատմությունները կհավաստեն՝ ռազմական գործողությունների ժամանակ Գոռը արկեր է հասցրել զինակից ընկերներին։

Ագարակ գյուղից միայն Գոռն է անմահացել պատերազմում։ Նա կրտսեր քույրիկ ունի։ Իսկ այս տարի հունվարի 27-ին ծնվել է նրա եղբայրը, որին Գոռ են անվանակոչել:

Երբ հարցնում եմ ապրելու ուժի մասին, տիկին Գոհարը փորձում է զսպել հուզմունքն ու արցունքները։ «Սկզբում, իհարկե, մեր աղջիկն էր մեր ուժի աղբյուրը, իրեն ցույց էինք տալիս, որ ուժեղ ենք, որ նա էլ ամուր մնա ոտքերի վրա։ Աղջկաս համար եղբոր կորուստը շատ դժվար էր։ Ամեն ինչ անում էինք իր համար։ Եվ հինգ տարվա պայքարի արդյունքում շատ դժվարությամբ ծնվեց մեր Գոռը։ Ծնվեց հունվարի 27-ին։ Կարծես դա էլ պատահական չլիներ։ Դեկտեմբերի 27-ին Գոռս զորակոչվեց ծառայության, սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, և Գոռս անմահացավ, իսկ հունվարի 27-ին ծնվեց նրա եղբայրը։ Կարծես բոլոր իրադարձությունները կապված լինեն 27 թվի հետ։ Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են»։

Հ. Գ. - Գոռ Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ագարակ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականովՓաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել Իրանի հետ կապված իրավիճակի ֆոնին Թուրքիան սկսել է ավելի շատ գյուղմթերք արտահանել Ռուսաստան Հինգ երկիր մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի կոալիցիային միանալու կոչը Google-ը հեռացրել է ԱԻ-ի վրա հիմնված որոնման գործառույթը Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Telegram-ն արգելափակվում է ՌուսաստանումԱնցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեխային կլինիկական մահվան է հասցրել խորթ մայրը․ մանրամասներՆոր սահմանափակումներ ԱդրբեջանումՄեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Մահացել Է《Սև հովազ》ջոկատի թիկունքի պետ` Կարեն ՄուրադյանըՌուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել ենՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել է ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասվում, եթե դաշինքի անդամները չօգնեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Թրամփ «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն էԾանոթ ու միաժամանակ անհայտ … Վարաբիերո ռոմ Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը «Կովկասը հեռանում է Կրեմլից. Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի նախկին դաշնակիցներին»Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Խոշոր վթար՝ ԵրևանումՊարենային անվտանգության վտանգված սահմանը «Խաղաղության գործընթացի փորձություն. Արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Հայաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ»Մարտի երկրորդ կեսը կլինի ձնառատՂրիմը մտել է Ռուսաստանի կազմ. պատմության այս օրը (16 մարտ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը. «Մարտը մարտից հետո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջՔանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի մտնի ԵՄ․ Սիյարտո Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Վերջին երկու շաբաթում Թրամփը հայտարարել է, որ մեզ ինը անգամ հաղթել է, սա իսկապես ծիծաղելի է․ Իրանի խորհրդարանի նախագահ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ
Ամենադիտված