Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանին երևի ինչ-որ պահի պետք լինի... շնորհակալություն հայտնել: Չզարմանաք՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ նրա հայտարարած պատերազմի կամ հարձակումների համար:

Իհարկե, ենթադրելի ու անհավանական «շնորհակալության» ենթատեքստը բոլորովին այն չէ, ինչ կցանկանար Նիկոլ Փաշինյանը: Ավելին, նրա հայտարարած «բարենորոգման» ընթացքն էլ այն չէ, ինչ նա կցանկանար, բայց հենց այդ կոնտեքստում էլ առաջ է գալիս մեր նշած «շնորհակալության» հանգամանքը: Բանն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի հարձակումը կամ, ինչպես ինքն է ասում, «բարենորոգումը» բազմաթիվ բացահայտումների տեղիք տվեց: Ու ինչպիսի՜ բացահայտումների: Ընդսմին, ինչպիսի՞ն է փաշինյանական հակաեկեղեցական «բարենորոգումների» հակառակ կողմը:

Տեսեք. չլիներ Փաշինյանը, մի քանի անարժան, տիրադավ եպիսկոպոսների իրական պատկերն ու դեմքը գուցե չէինք էլ տեսնի, դիմակները չէին պատռվի:

Իսկ Փաշինյանի «գործունեության» շնորհիվ... բացահայտվեցին թաքնված տիրադավներ:

Բացահայտվեց բարձրաստիճան մի քանի հոգևորական, որոնք ուրացան իրենց երդումը, ուխտը, և ելան Վեհափառի ու Մայր եկեղեցու դեմ: Մի՞թե վատ է, որ բացահայտվեցին:

Տեսանք այդ նույն տիրադավների շարքում իշխանությունն ու փողը Աստծուց ավելի վեր դասող «հոգևորականներ»: Ավելին, տեսանք, որ նրանք հազիվ 10-ը կամ 20-նն են, լավ, թող լինի՝ 25-ը... ավելի քան 600-ի շարքերում: Տեսանք, որ Հայ առաքելական եկեղեցին իսկապես կուռ է, ամուր:

Համոզվեցինք, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունն իսկապես իր Եկեղեցու հետ է:

Ավելին, չլինեին Փաշինյանի հալածանքներն ու դրանցով հարուցված փորձությունները, մեր բազմաթիվ հոգևոր հայրերի իրական և օրինակելի նկարագրին շատերս գուցե թե անծանոթ մնայինք:

Այս հալածանքները բացահայտեցին իրական հոգևոր առաջնորդների վառ կերպարներ, անհատների, հոգևոր գործիչների, որ չընկրկեցին ոչ մի ճնշման, ոչ մի նենգ սպառնալիքի ու զազրախոսության, ոչ մի կալանքի ու նեղության առաջ, այլ որպես իրական քրիստոնյա առաջնորդներ՝ պատվով և անկոտրում կամքով դիմագրավեցին ու դիմագրավում են այդ ամենին:

Ավելին, մեր հարյուրհազարավոր հավատացյալներ, նրանց մեջ՝ նույնիսկ ոչ այնքան կրոնական նիստուկացով ապրող մեր հայրենակիցներ, սկսեցին հաճախել պատարագների, ավելին՝ սկսեցին ուշադիր լսել, թե ինչ է ասվում այդ պատարագների, ժամերգության ընթացքում: Այսինքն, ժողովրդի մի որոշ շերտի հոգևոր գրագիտության աստիճանը բարձրացնելու յուրօրինակ խթան դարձան իշխանության ձեռնարկած հալածանքները:

Ու սա դեռ ամենը չէ:

Տեսնում ենք, որ երիտասարդությունն է մեծ հետաքրքրություն դրսևորում դեպի Ազգային եկեղեցին: Առհասարակ, ժողովուրդը միավորվում է իր Եկեղեցու շուրջ: Նույնիսկ մարդիկ, որոնք իրենք իրենց հավատացյալ չեն համարում, կանգնում են Եկեղեցու կողքին՝ հասկանալով նրա դերը ազգային ինքնության պահպանման կարևորագույն հարցում:

Հասկանալի է, որ Փաշինյանն ամենևին էլ վերը թվարկվածը չէր ուզում, հակառակը՝ նա ցանկանում է կործանել, քանդել ու ապականել մեր Եկեղեցին, բայց ինչպես ասվում է՝ «հակառակ կողմը» ստացվեց: Ճիշտ է, նա դեռ շարունակում է իր պատերազմն ու դեռ շարունակելու է, նա պատրաստ է ամեն ինչի, բայց փաստերից հեռու չեն փախչի: Իսկ փաստն այն է, ինչ նշվեց վերևում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հինգ երկիր մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի կոալիցիային միանալու կոչը Google-ը հեռացրել է ԱԻ-ի վրա հիմնված որոնման գործառույթը Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Telegram-ն արգելափակվում է ՌուսաստանումԱնցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեխային կլինիկական մահվան է հասցրել խորթ մայրը․ մանրամասներՆոր սահմանափակումներ ԱդրբեջանումՄեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Մահացել Է《Սև հովազ》ջոկատի թիկունքի պետ` Կարեն ՄուրադյանըՌուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել ենՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել է ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասվում, եթե դաշինքի անդամները չօգնեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Թրամփ «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն էԾանոթ ու միաժամանակ անհայտ … Վարաբիերո ռոմ Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը «Կովկասը հեռանում է Կրեմլից. Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի նախկին դաշնակիցներին»Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Խոշոր վթար՝ ԵրևանումՊարենային անվտանգության վտանգված սահմանը «Խաղաղության գործընթացի փորձություն. Արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Հայաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ»Մարտի երկրորդ կեսը կլինի ձնառատՂրիմը մտել է Ռուսաստանի կազմ. պատմության այս օրը (16 մարտ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը. «Մարտը մարտից հետո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջՔանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի մտնի ԵՄ․ Սիյարտո Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Վերջին երկու շաբաթում Թրամփը հայտարարել է, որ մեզ ինը անգամ հաղթել է, սա իսկապես ծիծաղելի է․ Իրանի խորհրդարանի նախագահ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնի
Ամենադիտված