Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական առաջիկա ընտրություններում գործող իշխանությունների ամենամեծ խաղաթուղթը լինելու է խաղաղության դիսկուրսի չարաշահումը։ Իշխանությունները հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու համար ձևավորել էին երկու առանցքային քարոզչական նարատիվ, որոնցից մեկը, ըստ էության, այժմ շարքից դուրս է եկել։ Նախկիններով համալրված ընդդիմությանը թալանի մեջ մեղադրելու գործիքը փաշինյանական իշխանությունն այլևս չի կարող արդյունավետ կիրառել, քանի որ թիվ մեկ ընդդիմադիր ուժ դարձած «Մեր ձևով» շարժումը չի կարող կապվել «նախկինների» հետ և ներկայացվել որպես Հայաստանի թալանի պատասխանատու։

Շարժման առաջնորդը՝ ներկայումս կալանքի տակ գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, իր հարստությունը կուտակել է Ռուսաստանում և, ընդհակառակը, տարիներ շարունակ ահռելի ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։ Այսպիսով, իշխանության ձեռքին մնում է ընդամենը մեկ քարոզչական նարատիվ՝ խաղաղության դիսկուրսը, որը փաշինյանական իշխանությունը պատրաստվում է չարաշահել բոլոր հնարավոր երանգներով՝ հանրությանը փորձելով համոզել, որ եթե չընտրեն իրեն ու «Քաղաքացիական պայմանագրին», ապա Հայաստանին նոր պատերազմ է սպառնում։

Ըստ էության, երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի մի զգալի հատված հենց այս քարոզչական թեզի ձևավորմանն էր նվիրված։ Փաշինյանի խոսքով՝ այս ընտրությունը պարզապես քաղաքական չէ, այլ պատմաքաղաքական ընտրություն է, և հասարակությունը պետք է կատարի «պատմական ընտրություն»։

«Եվ հասել է այն պահը, որի մասին ես խոսում էի 2018 թվականին։ Ես խոսում էի մեր ժողովրդի պատմության արդեն մեզ հայտնի և կրկնվող ցիկլերից դուրս գալու մասին։ Այդ ցիկլը, երբ մենք ինչ–որ աշխարհաքաղաքական, հաճախ մեզնից չկախված հանգամանքների բերումով ստանում ենք պետություն, իսկ հետո նույնպիսի հանգամանքների բերումով կորցնում ենք այն։ Այսօր մենք այդ ցիկլից դուրս գալու հնարավորություն ունենք, և այդ գործընթացն արդեն սկսվել է։ Դրա առաջին քայլերը եղել են կենտրոնանալը մեր պետության հարատևության օրակարգի վրա։ Հայաստանը մեր աչքի առաջ ծայրագավառից դառնում է կենտրոն, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին առաջիկա ընտրություններին առաջին հերթին պետք է տեր կանգնի իր ջանքերով, իր զրկանքներով և կորուստներով ձեռքբերված խաղաղությանը»,– ասել է Փաշինյանը։

Այժմ իշխանությունն ու նրա քարոզչական թևերը, ինչպես նաև տարբեր մակարդակի փորձագետներն ու քարոզիչները պետք է այս ուղերձը փաթեթավորեն և գրեթե ամենօրյա ռեժիմով հանրության գիտակցության մեջ ամրապնդեն մի պարզ ձևակերպում՝ կամ ընտրում եք Փաշինյանին, կամ պատերազմը։

Բնական է, որ այս նարատիվը չի դիմանում լուրջ քննադատության, և ընդդիմությունը արդյունավետ աշխատանքի դեպքում կարող է չեզոքացնել դրա հնարավոր ազդեցությունը։ Ավելին, հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է Հայաստանին հասցրել պատերազմի, և ներկայումս նա շարունակում է մնալ երկրի անվտանգության թիվ մեկ ռիսկը։

Մանե Կիրակոսյան

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Telegram-ն արգելափակվում է ՌուսաստանումԱնցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեխային կլինիկական մահվան է հասցրել խորթ մայրը․ մանրամասներՆոր սահմանափակումներ ԱդրբեջանումՄեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Մահացել Է《Սև հովազ》ջոկատի թիկունքի պետ` Կարեն ՄուրադյանըՌուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել ենՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել է ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասվում, եթե դաշինքի անդամները չօգնեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Թրամփ «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն էԾանոթ ու միաժամանակ անհայտ … Վարաբիերո ռոմ Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը «Կովկասը հեռանում է Կրեմլից. Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի նախկին դաշնակիցներին»Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Խոշոր վթար՝ ԵրևանումՊարենային անվտանգության վտանգված սահմանը «Խաղաղության գործընթացի փորձություն. Արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Հայաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ»Մարտի երկրորդ կեսը կլինի ձնառատՂրիմը մտել է Ռուսաստանի կազմ. պատմության այս օրը (16 մարտ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը. «Մարտը մարտից հետո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջՔանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի մտնի ԵՄ․ Սիյարտո Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Վերջին երկու շաբաթում Թրամփը հայտարարել է, որ մեզ ինը անգամ հաղթել է, սա իսկապես ծիծաղելի է․ Իրանի խորհրդարանի նախագահ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնիԻրանում ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով 202 երեխա է սպանվել, վնասվել է ավելի քան 150 բուժհաստատություն Եվրոպացիները փորձում են համոզել Կիևին շարունակել պшտերազմը. Պեսկով Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia» Անգլիայի Պրեմիեր լիգան այլևս աշխարհի լավագույնը չէ. Գվարդիոլա
Ամենադիտված