Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, դժվար է համադրել ժողովրդավարության մասին հնչող հայտարարությունների հետ։ Երկրի ներսում խորանում են մարդու իրավունքների խախտումների մասին մտահոգությունները, իսկ հասարակության տարբեր շերտեր փորձում են բողոքի ակցիաների միջոցով բացահայտել իրական իրավիճակը և բարձրացնել հանրային իրազեկվածությունը։ Միևնույն ժամանակ իշխանությունը արտաքին գործընկերների առաջ շարունակում է խոսել ժողովրդավարական արժեքներից՝ փորձելով ստեղծել բարենպաստ պատկեր, որը, սակայն, չի համընկնում ներքին զարգացումների հետ։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը նկատում է, որ մարդու իրավունքներն ու ազատությունները միջազգային քաղաքականության մեջ հաճախ դառնում են ընտրովի գործիք։ Նրա խոսքով՝ դրանք լիարժեք արժեք են միայն որոշ երկրների համար, իսկ մնացած դեպքերում կիրառվում են ըստ քաղաքական նպատակահարմարության։ Եթե որևէ պահի ԵՄ կառույցների շահը թելադրի տեսնել Հայաստանում առկա քաղբանտարկյալների խնդիրը, ապա իշխանությունների հասցեին հնչող գնահատականները կարող են կտրուկ խստանալ, իսկ հակառակ դեպքում նույնիսկ ամենաաղմկահարույց խախտումները կարող են անտեսվել։

Այս համատեքստում առավել մեծ ուշադրություն է գրավում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։ Գործող իշխանության քայլերը եկեղեցու նկատմամբ արդեն վաղուց դուրս են եկել ներքին քննարկումների շրջանակից և բացահայտորեն քննարկվում են ամբողջ աշխարհում։ Առաջիկայում Հայաստան է սպասվում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը, և հենց այդ պահին եկեղեցու դեմ տարվող բռնաճնշումների վերաբերյալ կուտակվել են կառավարության գործողությունների բացահայտ դատապարտման բազմաթիվ դեպքեր։ Դրանք հնչել են արևմտյան տարբեր կառույցների, փորձագետների և հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից։ Հաշվի առնելով, որ Վենսը բազմիցս ընդգծել է կրոնի կարևորությունը հասարակության համար և իրեն ներկայացնում է որպես հավատավոր մարդ, դժվար է պատկերացնել, որ նա կարող է անտեսել եկեղեցու նկատմամբ ճնշումների և հալածանքների նախադեպերը։ Հանրային դաշտում ավելի ու ավելի հաճախ է հնչում հարցը՝ ինչ դիրքորոշում կարտահայտի նա և արդյոք կկանգնի հայ ժողովրդի դարավոր ինքնության պահպանման կարևորագույն կառույցի կողքին։

Այն, որ հակամարտությունը ձեռք է բերել համաշխարհային ընդգրկում, վկայում են նաև սփյուռքում տեղի ունեցող զարգացումները։ Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերը բացահայտ դժգոհություն են հայտնում կառավարության կողմից եկեղեցու դեմ ձեռնարկված քայլերից, և օր օրի բողոքի ակցիաներ իրականացնող համայնքների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Լոս Անջելեսում հայ հավատացյալները բողոքի ակցիա են անցկացրել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սուրբ Ղևոնդյաց եկեղեցում՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ բռնաճնշումների։ Ակցիայի մասնակիցները պահանջել են ազատ արձակել բանտարկված սրբազաններին և ընդգծել, որ մերժում են եկեղեցու պառակտմանն ուղղված ցանկացած գործողություն։ Նրանք պատասխան են պահանջել եկեղեցու դեմ արշավին միացած Հովնան Տերտերյանից, սակայն վերջինս չի հանդիպել հավատացյալներին, և նրանց լսել է Տեր Խաժակը։

Միջազգային հարթակում հույսերը կապվում են նաև այն հանգամանքի հետ, որ Դոնալդ Թրամփը հաճախ հանդես է եկել որպես խաղաղարար՝ փորձելով նպաստել տարբեր, այդ թվում նաև կրոնական բնույթի հակամարտությունների կարգավորմանը։ Այդ պատճառով հանրության մի հատված ակնկալում է, որ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչ Ջեյ Դի Վենսը կարող է իր ազդեցությունը օգտագործել՝ ուշադրություն հրավիրելով կառավարության կողմից ճնշման ենթարկվող հոգևորականների խնդրի վրա և նպաստելով նրանց իրավունքների վերականգնմանը։

Վերջիվերջո, ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանի ներքին գործընթացները այլևս չեն կարող դիտարկվել միայն ներազգային համատեքստում։ Երբ ժողովրդավարության մասին խոսքերը չեն համընկնում իրական քայլերի հետ, իսկ եկեղեցու և մարդու իրավունքների շուրջ զարգացումները դառնում են միջազգային քննարկման թեմա, դա արդեն ազդակ է, որ ճգնաժամը խորքային է և պահանջում է ոչ թե ձևական, այլ իրական լուծումներ։

Իրանի հետ կապված իրավիճակի ֆոնին Թուրքիան սկսել է ավելի շատ գյուղմթերք արտահանել Ռուսաստան Հինգ երկիր մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի կոալիցիային միանալու կոչը Google-ը հեռացրել է ԱԻ-ի վրա հիմնված որոնման գործառույթը Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Telegram-ն արգելափակվում է ՌուսաստանումԱնցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեխային կլինիկական մահվան է հասցրել խորթ մայրը․ մանրամասներՆոր սահմանափակումներ ԱդրբեջանումՄեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Մահացել Է《Սև հովազ》ջոկատի թիկունքի պետ` Կարեն ՄուրադյանըՌուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել ենՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել է ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասվում, եթե դաշինքի անդամները չօգնեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Թրամփ «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն էԾանոթ ու միաժամանակ անհայտ … Վարաբիերո ռոմ Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը «Կովկասը հեռանում է Կրեմլից. Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի նախկին դաշնակիցներին»Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Խոշոր վթար՝ ԵրևանումՊարենային անվտանգության վտանգված սահմանը «Խաղաղության գործընթացի փորձություն. Արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Հայաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ»Մարտի երկրորդ կեսը կլինի ձնառատՂրիմը մտել է Ռուսաստանի կազմ. պատմության այս օրը (16 մարտ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը. «Մարտը մարտից հետո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջՔանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի մտնի ԵՄ․ Սիյարտո Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Վերջին երկու շաբաթում Թրամփը հայտարարել է, որ մեզ ինը անգամ հաղթել է, սա իսկապես ծիծաղելի է․ Իրանի խորհրդարանի նախագահ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ
Ամենադիտված