Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արբատ փողոց

ՖՈՏՈ

Արբատը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի ամենահայտնի և ամենահին փողոցներից մեկն է, ռուսական մշակույթի, գրականության և քաղաքային կյանքի խորհրդանիշը։

«Արբատ» բառի ծագման վերաբերյալ վերջնական պատասխան ներկայումս էլ չկա, պատմաբանները առաջ են քաշում այդ բառի առաջացման մի քանի տեսություններ:

Ամենատարածված տեսությունը «Արբատ» բառի ծագման արաբական տարբերակն է, որը նաև ամենատարածվածն է: Համարվում է, որ այդ բառը կապված է արաբական rabad/arbad բառի հետ, որը նշանակում է «արվարձան, քաղաքի ծայրամաս»։

Բանն այն է, որ միջնադարում Արբատը իսկապես գտնվում էր Մոսկվայի ծայրամասում՝ Կրեմլի սահմաններից դուրս, և այդ բառը կարող էր տարածվել արևելյան վաճառականների կամ թաթարների միջոցով։

Փողոցի անվան ծագման թյուրքական տարբերակով այն առաջացել է թուրքական arba՝ «սայլ» բառից։ Այս տեսության համաձայն, տարածքը առևտրային ճանապարհ էր, որն օգտագործվում էր առևտրային սայլերի կողմից։

«Արբատ» բառի ծագման ռուսական տարբերակով, որին կողմ են որոշ պատմաբաններ, այն ծագել է հին ռուսերեն «горбатый»՝ կուզիկ բառից այն իմաստով, որ տեղանքը եղել է ոչ հարթ։ Այնուամենայնիվ, այդ վարկածը համարվում է պակաս հավանական։ Ներկայումս հետազոտողների մեծ մասը նախընտրում է բառի արևելյան (արաբա-թյուրքական) ծագումը։

Առաջին անգամ Արբատը փաստաթղթերում հիշատակվել է դեռևս 15-րդ դարում՝ 1493 թվականին, երբ այդ փողոցում խոշոր հրդեհ է տեղի ունեցել։ Այն ժամանակ Արբատը Մոսկվայի ծայրամասի մաս էր կազմում և կարևոր առևտրային ուղի էր։ 16-17-րդ դարերում այնտեղ տեղակայված են եղել հրաձգային զորքեր և արհեստանոցներ։ Այնուհետև այդ փողոցը դարձել է արհեստագործական և առևտրային եռուն տարածք։ 18-19-րդ դարերում էլ այն դարձել է «ազնվական Արբատ»: Բանն այն է, որ հրդեհներից և վերակառուցումներից հետո Արբատը վերածվել է Մոսկվայի հեղինակավոր շրջանի։ Այնտեղ ապրել են ազնվականության անդամներ և նշանավոր ընտանիքներ (Գոլիցիններ, Տոլստոյներ, Գագարիններ և այլն): Իսկ 1812 թվականի հրդեհից հետո փողոցը քարե կառույցներով է վերակառուցվել, և այն դարձել մայրաքաղաքի մշակութային կենտրոնը:  20-րդ դարում Արբատը դարձել է մտավորականության, նկարիչների, գրողների և երաժիշտների խորհրդանիշ: 1980-ականներին այն վերածվել է հետիոտնային փողոցի, այսինքն զբոսաշրջության և փողոցային մշակույթի կենտրոնի:

Այսպիսով, Արբատը Մոսկվայի ամենահին փողոցներից մեկն է (ավելի քան 500 տարեկան): Ընդ որում այն նախկինում ոչ միայն փողոցի, այլ նաև քաղաքի մի ամբողջ թաղամասի անունն էր։ Արբատը հաճախ են անվանում «բանաստեղծների և նկարիչների փողոց», հին Մոսկվայի խորհրդանիշ, ստեղծագործության և ազատ մթնոլորտի վայր: Այն գովերգվել է Բուլատ Օկուջավայի, Անդրեյ Վոզնեսենսկու և այլ բանաստեղծների ու երաժիշտների կողմից: Այսօր «Արբատ» բառը երբեմն օգտագործվում է որպես հետխորհրդային քաղաքների ցանկացած հետիոտնային– զբոսաշրջային փողոցի անվանում։

Կ. Խաչիկյան

Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել Փաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականովՓաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել Իրանի հետ կապված իրավիճակի ֆոնին Թուրքիան սկսել է ավելի շատ գյուղմթերք արտահանել Ռուսաստան Հինգ երկիր մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի կոալիցիային միանալու կոչը Google-ը հեռացրել է ԱԻ-ի վրա հիմնված որոնման գործառույթը Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Telegram-ն արգելափակվում է ՌուսաստանումԱնցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեխային կլինիկական մահվան է հասցրել խորթ մայրը․ մանրամասներՆոր սահմանափակումներ ԱդրբեջանումՄեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Մահացել Է《Սև հովազ》ջոկատի թիկունքի պետ` Կարեն ՄուրադյանըՌուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել ենՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել է ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասվում, եթե դաշինքի անդամները չօգնեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Թրամփ «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն էԾանոթ ու միաժամանակ անհայտ … Վարաբիերո ռոմ Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը «Կովկասը հեռանում է Կրեմլից. Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի նախկին դաշնակիցներին»Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Խոշոր վթար՝ ԵրևանումՊարենային անվտանգության վտանգված սահմանը «Խաղաղության գործընթացի փորձություն. Արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Հայաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ»Մարտի երկրորդ կեսը կլինի ձնառատՂրիմը մտել է Ռուսաստանի կազմ. պատմության այս օրը (16 մարտ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը. «Մարտը մարտից հետո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջՔանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի մտնի ԵՄ․ Սիյարտո Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Վերջին երկու շաբաթում Թրամփը հայտարարել է, որ մեզ ինը անգամ հաղթել է, սա իսկապես ծիծաղելի է․ Իրանի խորհրդարանի նախագահ
Ամենադիտված