Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 8-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Հավաքի մասնակիցները համախմբվել էին՝ հայտնելու իրենց համերաշխությունն ու մտահոգությունը Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն ազգային ինքնության առանցքային հիմնասյուն է և չի կարող դառնալ քաղաքական հաշվարկների զոհ։

Հանրահավաքի ընթացքում կազմակերպիչ Լևոն Չիդիլյանը հայտարարեց. «Մենք վստահ ենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված է։ Աստված մի արասցե, եթե այն շարժումը, որը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետը, հաջողությամբ պսակվի, մենք կարող ենք մնալ առանց մեր Եկեղեցու»։ Այս խոսքերը արտացոլեցին հավաքի հիմնական տրամադրությունն ու պատճառը՝ հավատացյալների խորը անհանգստությունը Եկեղեցու ապագայի վերաբերյալ։

Թբիլիսիում անցկացված հանրահավաքը դարձավ հավատացյալ հայերի ձայնի հստակ դրսևորում՝ ի պաշտպանություն հոգևոր կյանքի բնականոն ընթացքի։ Վերջին ամիսներին Հայ Առաքելական Եկեղեցին, ըստ հավաքի մասնակիցների, ենթարկվում է համակարգված ճնշումների Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների կողմից։ Խոչընդոտվում է հավատացյալների ազատ կրոնական գործունեությունը, խարխլվում է Եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքը, իսկ բարձրաստիճան հոգևորականների և քահանաների նկատմամբ առաջադրվում են կեղծ մեղադրանքներ, որոնք հանգեցնում են ձերբակալությունների։

Նման ծավալի և հետևողական բռնաճնշումներ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ պատմության ընթացքում հիշատակվում են որպես բացառիկ երևույթներ, որոնք համեմատվում են միայն ամենածանր ժամանակաշրջանների հետ։ Հավաքի մասնակիցների գնահատմամբ՝ իշխանությունները, խախտելով Սահմանադրության մի շարք դրույթներ, փորձում են ոչ միայն թուլացնել Եկեղեցին, այլև պառակտել համասփյուռ հայությանը, սեպ խրել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ և բարոյական ծանր հարված հասցնել միլիոնավոր հայերի ամենանվիրական զգացմունքներին։

Թբիլիսիի հանրահավաքը մեկուսացված նախաձեռնություն չէ։ Վերջին շրջանում նմանատիպ ակցիաներ անցկացվել են Սփյուռքի տարբեր համայնքներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանի մի շարք քաղաքներում և այլ գաղթօջախներում։ Այս հավաքները ցույց են տալիս, որ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը չի դիտարկվում որպես միայն ներքին խնդիր, այլ ընկալվում է որպես համազգային մարտահրավեր, որը պահանջում է համընդհանուր արձագանք։

Հանրահավաքի մասնակիցները վստահ են, որ իրենց բարձրացրած ձայնը պետք է լսելի լինի թե Հայաստանի սահմաններից դուրս, թե երկրի ներսում։ Նրանց համոզմամբ՝ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանությունը հավասարազոր է ազգային ինքնության պաշտպանությանը, և այդ պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ վտանգը չի վերացել։

Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Telegram-ն արգելափակվում է ՌուսաստանումԱնցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեխային կլինիկական մահվան է հասցրել խորթ մայրը․ մանրամասներՆոր սահմանափակումներ ԱդրբեջանումՄեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Մահացել Է《Սև հովազ》ջոկատի թիկունքի պետ` Կարեն ՄուրադյանըՌուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել ենՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել է ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասվում, եթե դաշինքի անդամները չօգնեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Թրամփ «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն էԾանոթ ու միաժամանակ անհայտ … Վարաբիերո ռոմ Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը «Կովկասը հեռանում է Կրեմլից. Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի նախկին դաշնակիցներին»Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Խոշոր վթար՝ ԵրևանումՊարենային անվտանգության վտանգված սահմանը «Խաղաղության գործընթացի փորձություն. Արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Հայաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ»Մարտի երկրորդ կեսը կլինի ձնառատՂրիմը մտել է Ռուսաստանի կազմ. պատմության այս օրը (16 մարտ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը. «Մարտը մարտից հետո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջՔանի դեռ Օրբանը Հունգարիայի վարչապետն է, Ուկրաինան չի մտնի ԵՄ․ Սիյարտո Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Վերջին երկու շաբաթում Թրամփը հայտարարել է, որ մեզ ինը անգամ հաղթել է, սա իսկապես ծիծաղելի է․ Իրանի խորհրդարանի նախագահ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Իրանի 130 քաղաքացու նկատմամբ Հռոմի Պապը Մերձավոր Արևելքում հրադադարի և երկխոսության կոչ է արել «Վեոլիա Ջուր»-ը կտուգանվի Հրազդան գետի աղտոտման համար․ ԲԸՏՄ Մոսկվան կրկին հարձակման է ենթարկվել․ ինչ է հայտնիԻրանում ամերիկա-իսրայելական հարձակումների հետևանքով 202 երեխա է սպանվել, վնասվել է ավելի քան 150 բուժհաստատություն Եվրոպացիները փորձում են համոզել Կիևին շարունակել պшտերազմը. Պեսկով Արզնիի խճուղու սկզբնամասում բախվել են 2 «Kia»
Ամենադիտված