Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք. քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԵ Մասյացոտնի թեմում անցած օրը հերթական միջադեպն է եղել՝ Ոսկետափի համայնքապետը՝ գյուղում եկեղեցի կառուցած բարերարի հետ եկել են եկեղեցի և պահանջել, որպեսզի տեղի հոգևոր հովիվը՝ Տեր Արտաշեսը, մեկ ժամվա ընթացքում լքի եկեղեցին, տելեգրամյան ալիքում գրել է քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը։ «Միջադեպից մոտ 40 րոպե անց տեղի հավատացյալներն արդեն եկեղեցում էին։ Եկեղեցի էր եկել նաև «Հրապարակ» թերթի նկարահանող խումբը, հետո նաև այլ ԶԼՄ ներկայացուցիչներ, ինչը ստիպել է Նիկոլի ու նրա տիրադավների կողմնակիցներին առժամանակ ձեռքերը հեռու պահել Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցուց։ 

Կարծում եմ՝ շատերն են հստակ տեսնում, թե եկեղեցին պառակտիչներից պաշտպանելու գործում ինչ մեծ դեր ունեն մեր լրագրողները։ Մարդիկ տուն-տեղ թողած, շաբաթ-կիրակիներն աշխատանքային դարձրած՝ շտապ օգնության պես եկեղեցուց եկեղեցի, մեկ թեմից՝ մյուսն են գնում։ Հաճախ դա անում են իրենց վերջին կոպեկով։ Թուք ու մուր ուտելով, հալածվելով՝ արձանագրում են Նիկոլի ու նրա տիրադավների ապօրինությունները, բացահայտում նրանց ապազգային, հակաեկեղեցական և ուրացող էությունը։ Ոչ մի ջանք ու ուժ չեն խնայում, ինքնազոհաբար աշխատում են, և շատ արդար ու ճիշտ կլինի, որպեսզի այդ աշխատանքը ոչ միայ գնահատվի, այլև այն առավելագույնս արդյունավետ դարձնելու գոնե նվազագույն պայմաններ ստեղծվեն։

Իրենց մասնագիտական պարտքը կատարող ու գերակատարող լրագրողներին միայնակ թողնելու ոչ մի իրավունք չունենք։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ մարդկանց գոնե նվազագույն կարիքները հոգացվեն։ Ուստի, խնդրում և հորդորում եմ սրտացավ մարդկանց, ինչպես նաև որոշակի կարողություններ ունեցող ընդդիմադիր ուժերին, փորձել ինչ-որ լուծումներ առաջարկել։ Օրինակ, կարելի է աջակցել, որպեսզի լրագրողներն արագ արձագանքման խմբեր ձևավորեն և կարողանան մաքսիմալ արագ հասնել այնտեղ, որտեղ իշխանությունները կփորձեն հերթական սադրանքը կազմակերպել։ Սա պետք է համակարգված աշխատանք լինի։ Որովհետև մի կողմից բոլորս միասին պնդում ենք, որ եկեղեցու դեմ իշխանությունների հարձակումը համազգային խնդիր է, մյուս կողմից՝ այդ խնդրի լուծումը թողնում մի քանի լրագրողի ուսերին։ 

Հատկապես քաղաքական ուժերին խնդրում եմ այս հարցին ուշադիր լինել։ Նորից եմ կրկնում՝ եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք։ Մարդիկ «առաջնագծում», հոգեբանական-բարոյական մեծ ճնշման տակ գործ են անում։ Չի կարելի ամբողջ օրը համակարգչի դիմաց նստած հետևել նրանց աշխատանքին, հետո երեկոյան տարբեր եթերներում փիարվել։ Անհրաժեշտ է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը և հատկապես նրանք, ովքեր հավակնում են մեր երկիրն ու ժողովրդին առաջնորդելու պատասխանատվություն ստանձնել, պարտավոր են գործ անել կամ՝ նվազագույնը, աջակցել գործ անողներին»։

Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Կրկին անկում՝ տարադրամի շուկայումԶոհեր և վիրավորներ․ նոր մանրամասներ՝ Արմավիրից9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Շարունակիր ծառայել ՔՊ-ին․ «Հրապարակ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է․ «Հրապարակ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Հայաստանում կպարզեցվի զինծառայողների պարտադիր ատեստավորման ընթացակարգը ԱՄՆ զինվորականները Թուրքիայի լեռնային շրջաններում ցածր բարձրության վրա ուղղաթիռների թռիչքներ են փորձարկումԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համարԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարելՔուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագիծ Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ Բաքվի բանտիցՔարաթափում Մյասնիկյան պողոտայումԹուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնումՍտամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն նաև ամեն օր Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիությունԾայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտՎենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկից սպասքի օգտագործումը Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանում Telegram-ի դանդաղեցման գործընթացը «Քաղաքական քողարկում. Փորձագետը ինքնիշխանության հարցում Հայաստանի աննախադեպ քայլի մասին»Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ռյունիար շամպայնԱԺ-ն ընդունեց զինծառայությունից խուսափած քաղաքացիներին պատասխանատվությունից ազատելու օրինագիծը 6 վիրավոր՝ Սպիտակում․ ինչ է հայտնի«Տրանսպորտային հանգուցալուծում. Ռուսաստանը պնդում է «Թրամփի երթուղուն» մասնակցելու վրա»Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում
Ամենադիտված