Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են ՔՊ-ականները հերթով հրաժարական ներկայացնում իրենց պաշտոններից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները ամեն բան անելու են, որպեսզի մինչև 2026 թվականի ընտրությունները իրենց կողքից «հեռացնեն» այն անձանց, որոնք խանգարում են կամ ռեյտինգ չունեն։

Իշխանությանը մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ վարչության նիստում հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ բոլորը իրենց խոսքի և արարքի համար պատասխանատվություն կրեն։

Այսուհետ յուրաքանչյուր ելույթ մանրադիտակով վերահսկվելու է, և ով իր վարքով կամ հայտարարություններով կվարկաբեկի ՔՊ-ին, մինչև նախընտրական շրջանը կհեռացվի։

Դրա վառ օրինակն է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի վերջին հայտարարությունը, որի պատճառով նրան հրավիրել են ՔՊ վարչություն և հայտնել, որ նրա խոսքն ու հանրային ելույթները դարձել են ՔՊ-ի վարկաբեկման թեմա, ինչի արդյունքում նա պետք է հրաժարական ներկայացնի։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հունանյանը հայտնվել է շատ ծանր վիճակում, անակնկալի է եկել թիմակիցների հայտարարությունից, տեղում պատասխանել է իրեն ուղղված հարցերին ու հեռացել, իսկ արդեն հաջորդ առավոտյան ներկայացրել է հրաժարականի դիմում։

 

Բացի այդ, Հունանյանին հորդորել են հրաժարվել նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելուց՝ հայտնելով, որ չի թույլատրվելու իրեն մասնակցել։ Հունանյանը այժմ ծանր հոգեվիճակում է, շոկի մեջ, քանի որ թիմից նման վերաբերմունք չի սպասել։

Հիշեցնենք նաև, որ նույն պաշտոնից սմս-ով հրաժարական է տվել նաև Նարեկ Զեյնալյանը, որից հետո հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվել է Լուսինե Բադալյանը։

Սակայն այսօրվա դրությամբ միակ թեկնածուն, որն նպատակ ուներ դառնալ այդ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։ Վերջինիս ՔՊ-ն նախկինում մերժել էր՝ ընտրելով Հռիփսիմե Հունանյանին, և այժմ կրկին հայտնվել են «կոտրած տաշտակի» առաջ։

Չի բացառվում, որ Լուսինե Բադալյանի թեկնածությունը ևս քննարկվի հանձնաժողովի նախագահի պաշտոնում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. «Փաստ»ԱՄՆ-ը Հայաստանին կմատակարարի MQ-35A V-BAT անօդաչու թռչող սարքեր Ադրբեջանի հետ «խաղաղությունը պահպանելու» համարTRIPP-ն օգուտ է բերում ԱՄՆ-ին, Թուրքիային և Ադրբեջանին և միաժամանակ նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համարԱնհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համարՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ»Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար. պատմության այս օրը (12 փետրվար)Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Կրկին անկում՝ տարադրամի շուկայումԶոհեր և վիրավորներ․ նոր մանրամասներ՝ Արմավիրից9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Շարունակիր ծառայել ՔՊ-ին․ «Հրապարակ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է․ «Հրապարակ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Հայաստանում կպարզեցվի զինծառայողների պարտադիր ատեստավորման ընթացակարգը ԱՄՆ զինվորականները Թուրքիայի լեռնային շրջաններում ցածր բարձրության վրա ուղղաթիռների թռիչքներ են փորձարկումԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համարԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարելՔուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագիծ Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ Բաքվի բանտիցՔարաթափում Մյասնիկյան պողոտայումԹուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնումՍտամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն նաև ամեն օր Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիությունԾայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտՎենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան
Ամենադիտված