Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը գոնե արտաքուստ ծանր է տանում բազմամիլիարդ պարգևատրումների դիմաց լիուլի վաստակած հանրային վրդովմունքն ու ցասումը: Հանրության արդարացի ու արդարացված վրդովմունքը Փաշինյանի ու ՔՊ-ի կողմից ծանր տանելու հանգամանքը առնվազն տարօրինակ է:

Այսինքն, իրենք ի՞նչ էին սպասում, որ մարդիկ ցնծան և ուրախանա՞ն, որ Փաշինյանը 11 թե 12 միլիոն դրամ է պարգևատրվել, որ նրա նախարարները 6 թե 7 միլիոն դրամ են պարգևատրվել, որ քպական ու քպականացված իշխանական բուրգը համախառն միլիարդավոր դրամների միայն պարգևատրումներ է ստացել պետական բյուջեից, այն է՝ հարկատուների հաշվին: Այդ առումով ենք նշում՝ տարօրինակ: Իրենք իրենց պարգևատրեն, թևքերը քշտած մտնեն պետբյուջեն ու որքան կարող են՝ տանեն, իսկ մարդիկ էլ դա տեսնեն ու ասեն՝ վա՜յ, ինչո՞ւ եք այդքան քիչ վերցնում, ավելի շատ վերցրեք: Այսպե՞ս պիտի արձագանքեր հանրությունն, ի՞նչ է:

Մյուս կողմից՝ անկախ այն բանից, թե ինչ պոզաներ են տեսախցիկների առաջ ցուցադրում Փաշինյանն ու նրա քպական պարգևավճարյալ, կերած-խմած պաշտոնավորները, նրանց հրապարակային վարքն ու խոսույթը հուշում են, որ ոչ մի անակնկալի էլ չեն եկել, այլ միանգամայն նախապատրաստվել են հանրային վրդովմունքին ու նախապատրաստել են կոնտր-հայտարարություններ:

Բայց նախ վերադառնանք տեղի ունեցածին, այսինքն՝ հարցին, թե ի՞նչ է կատարվել, ըստ էության: Իսկ կատարվել է այն, որ պետության պարտքը գրեթե կրկնապատկած, 14-15 միլիարդ դոլարի հասցրած, երկրի իրական տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ դրած, արտաքին սպառնալիքները անգամներով բազմապատկած իշխանությունը ինքը իրեն նախատոնական, կարելի է նաև ասել՝ նախընտրական ահռելի պարգևատրում է «դուրս գրել»: Դա արել է մի իշխանություն, մի կառավարություն՝ Փաշինյանի գլխավորությամբ ու մնացյալ «փաշինյաններով» հանդերձ, որի կառավարման օրոք ու իշխանավարման հետևանքով Հայաստանում աղքատության մակարդակը միայն պաշտոնական տվյալներով կազմում է 21,7 %: Իսկ ի՞նչ է նշանակում այդ թիվը՝ 21,7 տոկոս աղքատություն: Իսկ դա նշանակում է 649 հազար մարդ: Այսինքն, Հայաստանում յուրաքանչյուր 5-րդ մարդը հազիվ ծայրը ծայրին է հասցնում, ավելի ճիշտ՝ չի էլ հասցնում. ահա, նման վիճակում Նիկոլ Փաշինյանն ու նրա նախարարները, նրա քպական պատգամավորները միլիոնների մեջ լող են տալիս, ավելին՝ ծփում են:

Ի դեպ, բացի դրանից կա նաև (էլի՝ պաշտոնական տվյալներով) 0,6 տոկոս էլ ծայրահեղ աղքատություն, այսինքն՝ ևս մոտ 18 հազար մարդ, որ ոչ միայն ծայրը ծայրին չեն հասցնում, այլ նույնիսկ նրանց չնչին եկամտի հարթակից այդ «ծայրերը» չեն էլ երևում: Ու, ահա, այս ամենի թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու իշխանությունն անպատասխանատու կերպով ինքն իրեն պարգևատրում է: Իր էության մեջ այն, ինչն արել են Փաշինյանն ու նրա ՔՊ-ն, չունի որևէ գրական, թերթային որակում, այնպիսին, որ հետո քրեական պատասխանատվություն չենթադրի: Նման պայմաններում այդօրինակ ճոխություններն ու ցոփությունները անթաքույց մեսիջ են հանրությանն այն մասին, որ իրենք՝ իշխանությունները, խորապես արհամարհած ունեն հասարակությանը, հարկատուներին, երկրի բնակչությանն ու քաղաքացիներին, որոնց հաշվին էլ, ի դեպ, ապրում են, պարգևավճարվում:

Փաշինյանի իշխանության արածը, ամենամեղմ ասած, սոցիալական արդարության, համակեցության տարրական նորմերի խախտում է: Նրանք ի՞նչ սրտով, ի՞նչ երեսով են նայում մարդկանց: Չնայած, ում մասին ինչ ենք ասում: Լավ էլ լոլոներ են կարդում, թե բա հապա էլ ինչպե՜ս, իրենք անպայմանորեն պիտի պարգևատրվե՜ն, նույնիսկ ավելի շատ պիտի պարգևատրվե՜ն, ավելի մեծ միլիարդներ պիտի ստանան, պիտի լավ, բրենդային շորեր ու շորիկներ հագնեն, բա ո՜նց...

Բայց դա դեռ հարցի մի կողմն է միայն: Հարցի մյուս կողմն այն է, որ նրանք, երևի ղեկավարվելով լավագույն պաշտպանությունը հարձակումն է մոտեցմամբ, վրա տալով են արձագանքում հանրային վրդովմունքին: Այսինքն՝ նախապես պատրաստվել են: Հստակ գիտակցել են, որ վատ, սխալ ու «չուտվող» բան են անում, ուստի՝ նախապատրաստվել են կանխատեսելի քննադատության տարափին:

Փաստացի. սոցիալական անպատասխանատվության ակտ կատարելուց անմիջապես հետո, անցել են հրապարակային անպատկառության գործողությանը:

Աննկարագրելի չափերի պարգևատրումներ են իրենք իրենց տվել՝ լայաղ չանելով բարձրացնել թոշակառուների թոշակը: Իրենք իրենց ավելի քան 80 հազար թոշակառուի 1 ամսվա թոշակի գումար են պարգևել (կամ էլ՝ մոտ 7 հազար թոշակառուի 1 տարվա թոշակի գումարը): Ու այդքանից հետո դեռ «երգում» են, կներեք՝ «ուդառնիկություն» են անում հարվածային գործիքների վրա:

Ու ասում են, թե իրենք «խաղաղություն են բերել»: Երկիրը դրել են թուրքական ու ադրբեջանական պայմանների ենթարկության տակ, կտոր-կտոր արտապատվիրակում են այլ երկրների, ու ներպարգևատրվում: Ինչի՞ համար: Այն բանի համար, որ 5000 երիտասարդի մահվան են մատնե՞լ: Դրա՞ համար են պարգևատրում իրենք իրենց: Այն բանի համա՞ր, որ Արցախը ճանաչել են ադրբեջանական: Այն բանի համա՞ր, որ հասել են հազարամյակներով հայկական ու հայաբնակ Արցախի հայաթափմանը: Դրա՞ համար են պարգևատրվել: Թե՞ այն բանի համար, որ Հայաստանի կենսատարածքը մաս առ մաս տալիս են թշնամուն, դեռ մի բան էլ նախազդ տարածում, թե էլի են տալու...

Այսինքն, ուրիշի համար լավություն են անում, բայց հախը (վարձը) մեր ժողովրդից ու հարկատուներից են քերթում, դեռ մի բան էլ ծաղրում են այդ հարկատուներին, թոշակառուներին, ընդհանրապես՝ հասարակությանը, թե՝ «բա մենք պաշտոնյա ենք, մենք պիտի չաղ ու բախտավոր ապրենք, իսկ ձեզ, այ աղքատնե՛ր, ձեթով վերմիշելն էլ է շատ...»:

Ի՞նչ անել նման իշխանության, նման կառավարության հետ: Պատասխանը ամեն մեկն իր համար պիտի տա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Երևանում․ բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համարՈ՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Արման Թաթոյանի հոդվածը Newsweek-ում Ոսկյա զարդերի՝ ԱԱՀ-ով հարկման գործընթացում փոփոխություններ կլինեն. «Փաստ»Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  սկսվել է ճակատամարտը Օմարի լեռնանցքի համար. պատմության այս օրը (12 փետրվար)Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ»Կրկին անկում՝ տարադրամի շուկայումԶոհեր և վիրավորներ․ նոր մանրամասներ՝ Արմավիրից9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ»Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ»«Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ»Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ»Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ»ՔՊ քարտուղարին ներում են, իսկ 8 հոգևորականի մեղադրանք են առաջադրել. «Ժողովուրդ» Շարունակիր ծառայել ՔՊ-ին․ «Հրապարակ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ»Ինչ է նվիրել ռուս գործարարը Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է․ «Հրապարակ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ»Հայաստանում կպարզեցվի զինծառայողների պարտադիր ատեստավորման ընթացակարգը ԱՄՆ զինվորականները Թուրքիայի լեռնային շրջաններում ցածր բարձրության վրա ուղղաթիռների թռիչքներ են փորձարկումԻրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համարԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարելՔուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Ռուսաստանն ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի. ՊեսկովՊրեմիերա. Արման Հովհաննիսյան-«Իմը քոնն է» Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հերքում են FT-ի հրապարակումը ընտրություններին պատրաստվելու մասինՀայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագիծ Վենեսուելան վերսկսում է նավթի մատակարարումները Իսրայել Վենսը Բաքվում քննարկել է բանտարկյալների ազատ արձակման հարցը Ռուբեն Վարդանյանի խոսքը՝ Բաքվի բանտիցՔարաթափում Մյասնիկյան պողոտայումԹուրքիան չի ձգտում տարածաշրջանային ազդեցության․ Էրդողան Բաքուն և Երևանը ինքնիշխան են և ազատ են Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու համար․ Պեսկով Փաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնումՍտամբուլ – Երևան – Ստամբուլ երթուղով թռիչքները կիրականացվեն նաև ամեն օր Թոմաս Ֆրանկը հեռացվել է «Տոտենհեմ»-ից Բուք, ձյուն, ցածր հորիզոնական տեսանելիությունԾայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա աշակերտՎենսն Ադրբեջանում արել է բավականին առանցքային հայտարարություն. քաղաքական վերլուծաբան Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Լիաննա Արաբյանը հայտնաբերվել է Կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու պլաստիկից սպասքի օգտագործումը Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանում Telegram-ի դանդաղեցման գործընթացը
Ամենադիտված