Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ՝ ամսական 50,000 դրամ. նոր կարգավորումը և դիմելու կարգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravaban.net ուսումնասիրել է «Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը մշակվել է Ազգային Ժողովի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի հիման վրա։ Նոր կարգավորումը նպատակ ունի ապահովել բազմազավակ ընտանիքների սոցիալական պաշտպանվածությունը և խթանել ծնելիության աճը։

Ի՞նչ է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը նոր պետական աջակցության տեսակ է, որը նշանակվում է ընտանիքներին, որտեղ ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան։ Նպաստի չափը կազմում է ամսական 50,000 դրամ և նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին։

Նպաստը վճարվում է ամսական՝ անկանխիկ եղանակով՝ ծնողի անվամբ բանկում բացված սոցիալական ապահովության հաշվին փոխանցելու միջոցով։ Նպաստ ստանալու իրավունքը շարունակվում է մինչև երեխան 6 տարեկան դառնալը։

Ո՞վ կարող է ստանալ նպաստը

Նպաստ ստանալու իրավունք ունեն այն ծնողները, որոնք՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են,
  • հաշվառված են ՀՀ-ում բնակության վայրի հասցեով,
  • փաստացի գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
  • ունեն երրորդ կամ հաջորդ երեխա, որը ծնվել է 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։

Մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում (օրինակ՝ երկվորյակներ) նպաստ նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար առանձին։

Ինչպե՞ս է որոշվում երեխայի կարգաթիվը

Երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի են առնվում.

Պարտադիր հաշվառվող երեխաները՝

  • շահառու երեխայի հարազատ քույրերն ու եղբայրները (երկու ծնողից սերված),
  • բնակության վայրի հասցեով հաշվառված անչափահաս երեխաները և չափահաս զավակները։

Համահայր կամ համամայր երեխաները հաշվառվում են, եթե՝

  • դատարանի վճռով կամ ծնողի համաձայնությամբ բնակության վայրը սահմանված է շահառու երեխայի ծնողի բնակության վայրը,
  • դատական կարգով հաստատված է, որ փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է շահառու երեխայի ծնողը,
  • շահառու երեխայի ծնողն ստանում է ալիմենտ այդ երեխայի համար,
  • նոտարական ակտով հաստատված է երեխայի խնամքի փաստը,
  • մյուս ծնողը մահացել է, ճանաչվել է անգործունակ, զրկվել կամ հրաժարվել է ծնողական իրավունքներից։

Հատուկ դեպքեր՝

  • հաշվի է առնվում նաև ՊԲ մարտական գործողություններին մասնակցելու կամ պարտադիր ծառայության ժամանակ զոհված զինծառայող քույր կամ եղբայրը՝ անկախ բնակության վայրից։

Ինչպե՞ս դիմել նպաստի համար

Առցանց դիմում՝

Ծնողը կարող է դիմել առցանց՝ www.socservice.am կայքէջից՝

  • մուտք գործել ծրագրային միջավայր,
  • լրացնել անհրաժեշտ տվյալները (ծնողի և երեխաների անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, ծննդյան վկայականի տվյալներ),
  • ընտրել բանկը, որտեղից ցանկանում է ստանալ նպաստը,
  • տալ համաձայնություն տվյալների մշակմանը։

Առցանց դիմելիս փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն չկա։ Տվյալները ինքնաշխատ եղանակով ստուգվում են բնակչության պետական ռեգիստրի և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազաների հետ։

Տարածքային կենտրոն դիմելը՝

Տարածքային կենտրոն անհրաժեշտ է դիմել հետևյալ դեպքերում՝

  • եթե երեխայի ծննդի գրանցումը կատարել է օտարերկրյա պետության մարմինը,
  • եթե դիմողը դիվանագիտական ծառայության աշխատակից է,
  • եթե տեղեկատվական շտեմարանների տվյալները բավարար չեն։

Այս դեպքում պետք է ներկայացնել դիմում և անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները։

Որոշման կայացման ժամկետները

Առցանց դիմումի դեպքում՝

  • ինքնաշխատ եղանակով նշանակվում է նպաստ, եթե բոլոր պայմանները բավարարված են,
  • անմիջապես ստացվում է հաղորդագրություն էլեկտրոնային փոստի հասցեին։

Տարածքային կենտրոն դիմելու դեպքում՝

  • 10 աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնը ստուգում է տվյալները և կայացնում որոշում,
  • 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է հաղորդագրություն էլեկտրոնային փոստի հասցեին։

Նպաստի վճարման պայմանները

Նպաստը վճարվում է ամսական՝ ծնողի սոցիալական ապահովության հաշվին։ Բանկի հետ հաշվի պայմանագիր կնքելու համար ծնողը պետք է անձամբ ներկայանա ընտրված բանկ։

Կարևոր պայմանը՝ նպաստ ստացող ծնողը պարտավոր է տարեկան մեկ անգամ հաստատել իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքը՝

  • ներկայանալով բանկ և ստորագրելով համապատասխան հայտարարություն,
  • ժամկետը՝ ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը,

ՀՀ-ում լինելու հանգամանքը կարող է հաստատվել նաև ինքնաշխատ եղանակով՝ աշխատանքային հարաբերությունների, ժամանակավոր անաշխատունակության կամ տարածքային կենտրոն անձամբ դիմելու տվյալների հիման վրա։

Ե՞րբ չի նշանակվում նպաստը

Նպաստ նշանակելը մերժվում է, եթե՝

  • ծնողը ՀՀ քաղաքացի չէ,
  • դիմումը ներկայացվել է երեխայի 6 տարեկանը լրանալու ամսին կամ դրանից հետո,
  • ծնողը կամ երեխան հաշվառված չեն ՀՀ-ում բնակության վայրի հասցեով։
  • ծնողը և երեխան չեն գտնվում ՀՀ-ում (սահմանի էլեկտրոնային հատման համակարգի տվյալներով),
  • երեխայի կարգաթիվը երեքից ցածր է,
  • Երեխայի համար արդեն նշանակվել է նպաստ,
  • երեխան մահացել է պերինատալ շրջանում։

Ե՞րբ դադարեցվում է նպաստի վճարումը

Նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

  • երեխան 6 տարեկան դառնալուց հետո,
  • երեխան կամ ծնողը մահանալու դեպքում,
  • երեխայից հրաժարվելու դեպքում,
  • երեխային սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու դեպքում,
  • երեխան որդեգրվելու դեպքում,
  • ծնողը տարեկան մեկ անգամ ՀՀ-ում լինելու հանգամանքը չհաստատելու դեպքում։

Ծնողի մահվան դեպքում նպաստի վճարումը

Եթե ծնողը մահանում է և ունի չվճարված նպաստի գումարներ, ապա այդ գումարները վճարվում են՝

  • շահառու երեխայի մյուս ծնողին,
  • շահառու երեխայի 18 տարեկան և ավելի տարիքի քույրին կամ եղբորը։

Այս անձը պետք է տարածքային կենտրոն ներկայացնի դիմում՝ կից ներկայացնելով ծնողի մահվան վկայականը և անհրաժեշտ այլ փաստաթղթերը։

Ե՞րբ կգործի նոր կարգավորումը

Օրենքն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ կառավարության որոշումը նախատեսված է ընդունել մինչև 2026 թվականի մարտ։

Նպաստը նշանակվում է այն երեխաների համար, որոնք ծնվել են 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։

Կարևոր՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ծնված երրորդ և հաջորդ երեխաների համար շարունակում է գործել 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2169-L կառավարության որոշմամբ սահմանված դրամական աջակցության համակարգը, որը նույնպես կազմում է ամսական 50,000 դրամ։ Այդ աջակցությունը, անկախ դրա դադարեցված լինելուց, վերանվանվում է սույն օրենքով նշանակված նպաստի։

Ինչպե՞ս կազդի նոր կարգավորումը ընտանիքների վրա

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի ներդրմամբ բազմազավակ ընտանիքները կստանան.

ֆինանսական աջակցություն՝ Ամսական 50,000 դրամ յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար՝ մինչև 6 տարեկան դառնալը։ Սա ընդհանուր առմամբ կազմում է 3,600,000 դրամ յուրաքանչյուր երեխայի համար։

Պարզեցված դիմելու գործընթաց՝ առցանց դիմելու հնարավորությունը՝ առանց փաստաթղթեր ներկայացնելու, ինքնաշխատ տվյալների ստուգմամբ և արագ որոշումների կայացմամբ։

Իրավական հստակություն՝ օրենքով պաշտպանված և կանխատեսելի աջակցություն, որը երաշխավորում է նպաստի շարունակականությունը բոլոր պայմանները բավարարելու դեպքում։

Սոցիալական պաշտպանվածություն՝ նպաստը նպաստում է բազմազավակ ընտանիքների սոցիալական ապահովվածությանը և ստեղծում կենսամակարդակի բարձրացման հնարավորություններ։

Նախագիծն ուղղված է ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցությանը և ծնելիության խթանմանը՝ երաշխավորելով ֆինանսական կայուն աջակցություն յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար,- տեղեկացնում է Iravaban.net։

«Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Հայաստանի ուսանողները ստեղծել են կլիմայի մոնիթորինգի ցանց. Ինչպե՞ս է այս նորարարությունը օգնում ֆերմերներին և անշարժ գույքի գնորդներինՌուս փորձագետ. Բաքուն փորձարկում է հայկական շուկան մանիպուլյացիաներ անելով բենզինի գներովԽոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ Միլանում օլիմպիական խաղերի անցկացման դեմ ցnւյցեր են տեղի ունեցել Մասնագետը կասկածի տակ է դրել Հայաստանից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղիների վերականգնման շահութաբերության հարցըՎենսը գնում է Հարավային Կովկաս. Որո՞նք են Ամերիկայի շահերը, և ի՞նչ նոր աշխարհաքաղաքական հետևանքներ է ձեռք բերում տարածաշրջանըԽոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Յոթերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում տեղի է ունեցել Էլ-Մանսուրի ճակատամարտը. պատմության այս օրը (08 փետրվար)Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ին Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայող2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարHermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբ«Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըԼիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էՀումորիստ Նուրլան Սաբուրովին արգելվել է մուտք գործել Ռուսաստան 50 տարով․ ո՞րն է պատճառը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան NASA-ն տիեզերագնացներին թույլ կտա սմարթֆոններ վերցնել իրենց հետ տիեզերք ԱՄՆ-ում Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ծրագրեր չկան․ Պեսկով Իսլամաբադի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել Մահացել է ՌԴ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Տրոպինը Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Նրա ժամանակն անխուսափելիորեն կգա. Վաղ թե ուշ Արմանը կնվաճի տիտղոսը Բոգդան Պլուտախին Նենսի Փելոսին պահանջել է Սպիտակ տնից ներողություն խնդրել Օբամայի և նրա կնոջ պատկերներով տեսանյութ հրապարակելու համար Ձմեռային Օլիմպիական խաղերը պաշտոնապես մեկնարկեցին Միլանում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին և արհեստանոցին Ի՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում երկկողմանի խցանումը վերացվել էՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Տավուշում հրազենից արձակված կրակոցից զինվոր է մահացել Oպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվելԵղիշե Մելիքյանը ներկա է գտնվել Կրասնոդար-Զենիթ խաղին և զրուցել Սպերցյանի հետ Ոսկին կրկին թանկացել է Գեներալ-լեյտենանտ Ալեքսեեւի վրա կրակած անձը ձերբակալվել է, Կիեւը հերքել է մահափորձին իր մասնակցությունը ՌԴ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 82 ուկրաինական անօդաչու թռչող սարք Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում
Ամենադիտված