Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ritmeurasia.ru–ն գրում է, որ անցած տարին Հայաստանի համար հարուստ էր թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակով քաղաքական իրադարձություններով: Մի կողմից՝ Ադրբեջանի հետ երկարատև հակամարտությունն ավարտվեց, թեև Երևանի համար պարտվողական պայմաններով: Մյուս կողմից՝ երկրի քաղաքական կյանքում ծավալվեց լուրջ ճգնաժամ, որը հանգեցրեց ոչ միայն սոցիալական բևեռացման, այլ նաև կառավարության և եկեղեցու միջև պառակտման:

Բայց ամեն ինչ հերթով՝ անցած տարվա 5 կարևոր իրադարձությունները:

Հայաստանը Եվրոպա է գնում

Անցյալ տարվա գարնան առաջին կեսին Երևանը իրավաբանորեն ամրագրեց իր ձգտումը՝ միանալ ԵՄ–ին, ինչը, հաշվի առնելով միջազգային իրավիճակը, անխուսափելիորեն նշանակում է հեռանալ Ռուսաստանից և ԵԱՏՄ­ից։ Ռուսաստանն ընդգծեց, որ դա անհնար է, և որ Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ­ի և ԵԱՏՄ­ի միջև։ Հետաքրքիր է, որ ինքը՝ Փաշինյանը, որը ղեկավարում է հանրապետությունը 2018 թվականից, շարունակում է իրականացնել այն հայտնի բազմավեկտոր մոտեցումը, որը բնորոշ է շատ նախկին խորհրդային հանրապետություններին, այն է՝ մի կողմից՝ համատեղ ինտեգրացիոն նախագծեր Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ մերձեցում Արևմուտքին։ ԵՄ–ի հետ մերձեցման Հայաստանի ուղին գնալով ավելի ու ավելի պարզ է դառնում, չնայած դա չափազանց երկար կլինի։ Առայժմ Ռուսաստանն է մնում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։ Այնուամենայնիվ, Երևանի արևմտամետ վեկտորն արդեն իսկ վտանգներ է պարունակում։ Մոսկվայի և, իհարկե, Երևանի շահերից է բխում, որ Հայաստանը մնա բարեկամ գործընկեր, այլ ոչ թե կրկնի Մոլդովայի կամ Ուկրաինայի ճակատագիրը։

Փաշինյանը հարձակում սկսեց Եկեղեցու վրա

Անցյալ տարի նոր սրացում նկատվեց Նիկոլ Փաշինյանի և Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) միջև առճակատման մեջ։ Ամեն ինչ սկսվել էր դեռ հինգ տարի առաջ, երբ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ­ն կոչ արեց վարչապետին հրաժարական տալ: Նման կերպ ՀԱԵ ղեկավարը դարձավ Փաշինյանի քաղաքական հակառակորդը։ 2025 թվականին այդ հակամարտությունը վերսկսվեց նոր թափով և հասավ աննախադեպ մասշտաբների՝ բերելով կառավարության հակառակորդների զանգվածային ձերբակալությունների։

Այդ հակամարտությունը ստացավ ոչ միայն քաղաքական, այլ նաև արժեքային չափում: Եվ որքան Երևանը մոտենա Արևմուտքին, այնքան ավելի ուժգին կլինեն քաղաքական վերնախավի կողմից Եկեղեցու վրա հարձակումները։

Խաղաղություն կնքվեց Ադրբեջանի հետ, բայց հավե՞րժ, թե՞ թվացյալ

Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Փաշինյանը և Ալիևը Վաշինգտոնում ստորագրեցին երկար սպասված խաղաղության պայմանագիրը: Անդրկովկասի պատմության համար այս իրադարձությունը դարձավ ոչ միայն անցած տարվա, այլ նաև ամբողջ հետխորհրդային դարաշրջանի ամենանշանակալիցներից մեկը։ 2023 թվականի իրադարձությունները հիմք հանդիսացան այդ որոշման համար: Տարիներ տևած պատերազմն ավարտվեց Հայաստանի և անձամբ Փաշինյանի պարտությամբ: Մնում էր միայն իրավականորեն ձևակերպել իրավիճակը և ինչոր կերպ թույլ տալ Երևանին և Բաքվին՝ շարունակել համակեցությունը։ Եվ 2025 թվականին մեծ առաջընթաց գրանցվեց։ Անբարենպաստ պայմաններով պայմանագրի ստորագրումը քննադատության ալիք առաջացրեց Փաշինյանի դեմ։ Հայրենասիրական ուժերը մեղադրեցին նրա կառավարությանը ազգային նվաստացման և ազգային շահերից հրաժարվելու մեջ։ Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը տրամաբանական ավարտն է Երևանի ռազմական պարտությունների շարքում։ Ավելին, հանրապետության արևմտյան արտաքին քաղաքականության վեկտորը կարող էր հիմք հանդիսանալ դրա ստորագրման համար, քանի որ ՆԱՏՕ­ին և ԵՄ­ին միանալը գործնականում անհնար է չլուծված տարածքային հակամարտությունների պայմաններում։

ՆԱՏՕ-ի տանկերը հայտնվեցին հայկական հողի վրա

Անցյալ տարի եղավ Հայաստանի և Արևմուտքի միջև ռազմական համագործակցության աճ։ Հայաստանը որպես դիտորդ մասնակցեց Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ­ի Agile Spirit 2025 զորավարժություններին, ինչպես նաև օգոստոսին հյուրընկալեց ԱՄՆ­ի հետ համատեղ Eagle Partner 2025 զորավարժությունները։ Eagle Partner 2025 զորավարժությունները հատկապես ուշագրավ էին, քանի որ տեղի ունեցան հայկական հողի վրա։ Երևանի արևմտյան զարգացման վեկտորը չի սահմանափակվում միայն ԵՄ– ին միանալով։ Հանրապետության ղեկավարությունը գործնականում անտեսում է ՀԱՊԿ­ը՝ չնայած այդ կազմակերպության անդամակցությանը, միաժամանակ ակտիվորեն ամրապնդելով կապերը մեկ այլ ռազմական բլոկի՝ ՆԱՏՕ­ի հետ։

Խորհրդարանական ընտրությունները հանձնվեցին ԵՄ-ին

Պաշտոնական Երևանի արևմտյան թեքման գագաթնակետը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի՝ տարվա վերջին արած աղմկոտ հայտարարությունն էր։ Նա հայտարարեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խնդրանքով ԵՄ­ն մտադիր է Մոլդովայի օրինակով «օգնել» Հայաստանին՝ կանխել «արտաքին ազդեցությունը» 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ ԵՄ–ն Մոլդովայում ստանձնել էր գործընթացի լիակատար վերահսկողություն, միջամտում էր, որը ինչ­ինչ պատճառներով չէր համարվում «օտարերկրյա», և ճնշում գործադրում Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչների վրա։ Այդ փորձը ցույց տվեց, որ Արևմուտքի միջամտությունը կեղծում է ընտրությունների արդյունքները։

* * * 2025 թվականին Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական իրադարձությունները ենթադրում են, որ Արևմուտքը, ստանալով Երևանից մերձեցման գործընթացին մասնակցելու պատրաստակամության մասին ազդանշան, ակտիվորեն վերահսկողություն կհաստատի հանրապետության նկատմամբ։ ՆԱՏՕ­ն նույնպես ակտիվորեն կարձագանքի Երևանի ներկայիս արտաքին քաղաքականությանը։ Հետևաբար, 2026 թվականի համար ամենահավանական սցենարն այն է, որ Հայաստանն ու Արևմուտքն ավելի արագ մերձենան միմյանց, քան անցյալ տարի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, ապա կբարձրանա Թեհրանը Մոսկվային և Պեկինին տեղեկացրել է Միացյալ Նահանգների հետ վերջին բանակցությունների արդյունքների մասին Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին «Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է «Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Հայաստանի ուսանողները ստեղծել են կլիմայի մոնիթորինգի ցանց. Ինչպե՞ս է այս նորարարությունը օգնում ֆերմերներին և անշարժ գույքի գնորդներինՌուս փորձագետ. Բաքուն փորձարկում է հայկական շուկան մանիպուլյացիաներ անելով բենզինի գներովԽոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ Միլանում օլիմպիական խաղերի անցկացման դեմ ցnւյցեր են տեղի ունեցել Մասնագետը կասկածի տակ է դրել Հայաստանից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղիների վերականգնման շահութաբերության հարցըՎենսը գնում է Հարավային Կովկաս. Որո՞նք են Ամերիկայի շահերը, և ի՞նչ նոր աշխարհաքաղաքական հետևանքներ է ձեռք բերում տարածաշրջանըԽոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Յոթերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում տեղի է ունեցել Էլ-Մանսուրի ճակատամարտը. պատմության այս օրը (08 փետրվար)Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ին Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայող2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարHermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբ«Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըԼիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էՀումորիստ Նուրլան Սաբուրովին արգելվել է մուտք գործել Ռուսաստան 50 տարով․ ո՞րն է պատճառը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան NASA-ն տիեզերագնացներին թույլ կտա սմարթֆոններ վերցնել իրենց հետ տիեզերք ԱՄՆ-ում Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ծրագրեր չկան․ Պեսկով Իսլամաբադի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել Մահացել է ՌԴ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Տրոպինը Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Նրա ժամանակն անխուսափելիորեն կգա. Վաղ թե ուշ Արմանը կնվաճի տիտղոսը Բոգդան Պլուտախին Նենսի Փելոսին պահանջել է Սպիտակ տնից ներողություն խնդրել Օբամայի և նրա կնոջ պատկերներով տեսանյութ հրապարակելու համար Ձմեռային Օլիմպիական խաղերը պաշտոնապես մեկնարկեցին Միլանում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին և արհեստանոցին Ի՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում երկկողմանի խցանումը վերացվել էՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Տավուշում հրազենից արձակված կրակոցից զինվոր է մահացել
Ամենադիտված