Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ երեխա է եղել Էդվարդս, փոքր ժամանակ ինքնամփոփ էր, բայց մեծանալով՝ փոխվեց։ Տանը չխոսկան էր, չկիսվող տղա, բայց դրսում՝ ընկերների հետ, լրիվ ուրիշ տեսակի մարդ էր։ Փոքր ժամանակ իր խաղալիքներով էր տարված, կարծես իր առանձին աշխարհն ունենար։ Շատ բարի ու մեծահոգի տղա էր, հավատքով էր, լուսավոր մի բան կար իր մեջ»,­«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հայկանուշը՝ Էդվարդի մայրիկը։

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին գերազանցիկ չի եղել, բայց նաև վատ առաջադիմություն չի ունեցել։ «Նրա տարերքը սպորտն էր, մասնավորապես՝ ծանրամարտը։ Սպորտդպրոցը մեր շենքի կողքին էր, չգիտեմ էլ՝ շինարարության ընթացքից ոգևորվեց, թե ինչ, բայց որոշեց, որ պետք է հաճախի ծանրամարտի։ Այդ ժամանակ էլ ասպարեզում հայտնի մարզիկներ կային, նրանցից ներշնչվեց, մենք էլ խոչընդոտ չհանդիսացանք։ Ծանրորդ էր, Հայաստանի մրցումների ժամանակ որոշակի հաջողություններ գրանցեց, հետո մեջքի վնասվածք ստացավ, մի փոքր պասիվացավ սպորտում։ Սկզբում ընդունվեց Գյումրու, այնուհետև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, ավարտեց այն, ստացավ մարզչի դիպլոմ և քսան տարեկանում մեկնեց բանակ։ Այնքան մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր պարապմունքներին, դասերին։ Կարող էր մեկ ամբողջ օր սենյակում փակվել, քանի որ մրցումի էր պատրաստվելու»։

2020 թվականի օգոստոսի 3­ին Էդվարդը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Ագարակի զորամասում։ «Բնույթով փակ էր, հանգիստ, տան փոքրն էր։ Ես էլ, որպես մայր, միշտ մտավախություն եմ ունեցել, որ հնարավոր է՝ չհարմարվի բանակային կյանքին։ Երբ իրեն ճանապարհում էինք բանակ, իր մարզիչը մեր տանն էր, զրուցում էինք, ամուսինս էլ իր մտահոգությունների մասին էր խոսել։ Մարզիչն ասել էր՝ մի անհանգստացեք, նա խնդիր չի ունենա, իրեն խելոք մի տեսեք։ Երկու ամիս ծառայեց, այդ ընթացքում էլ համավարակի շրջանն էր, կարանտին էր։ Չենք կարողացել գնալ, իրեն տեսնել, իր երդմնակալության արարողությանն անգամ չենք մասնակցել։ Երբ իր հետ խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, նորմալ է»։

Սեպտեմբերի 27­ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 25­ին մեծ տղայիս աղջիկը ծնվեց, հիվանդանոցում էինք։ Պատերազմը սկսվեց, ես ինչ­որ բաներ իմանում էի համացանցից, տան անդամներն ինձ ոչինչ չէին ասում, իրավիճակի լրջությունն ու խորությունը չէի պատկերացնում։ Մյուս կողմից էլ՝ իր մասով խիղճս հանգիստ էր, քանի որ գիտեի՝ ինքը Մեղրիում է։ Սեպտեմբերի 30­ին ինձ հիվանդանոցից տուն ուղարկեցին, թե հարսդ խնամքի կարիք չունի։ Այդ ժամանակ արդեն քաղաքի հիվանդանոցները հոսպիտալների էին վերածում։ Հայրիկի և մեծ եղբոր հետ խոսել էր, նամակներով էին փոխանակվել, այդ ժամանակ իրեն դեռ չէին տարել ռազմաճակատ։ Իրենց տեղափոխել են Ջրական հոկտեմբերի 3­4­ին։ Հետո մենք իմանում ենք, որ տղաներին այդ օրը շարք են կանգնեցրել ու ասել՝ Արցախ մեկնելը կամավոր է, պարտադիր պայման չի կրում։ Տղաս ցանկություն է հայտնել, որ գնա։ Մեկ տարի առաջ, երբ Մեղրի գնացինք, ես այդ հարցը տվել եմ՝ երկու ամսվա ծառայող իմ տղային ինչո՞ւ տարաք պատերազմ, թեկուզ եթե ցանկություն էր հայտնել։ Ինձ ասացին՝ եթե անգամ այդ օրը չտանեինք, հետո էինք տանելու, պատերազմական իրավիճակ էր, տղաների մեկնելն անխուսափելի էր։ Ես չգիտեի, որ նա թեժ մարտերի կիզակետում է։ Ամուսինս, ավագ որդիս ինձ ասում էին, որ Էդվարդը Ստեփանակերտում է։ Տագնապ կար ներսումս, բայց ամեն դեպքում ասում էի՝ Ստեփանակերտն ուր, սահմանն ուր։ Մի շաբաթ կռվել են, ահավոր մարտերի մեջ է եղել, Ջրականում հետ ու առաջ են արել, մի գյուղից մյուսը տեղափոխվել։ Իր հետ եղած տղաներից մինչև հիմա անհետ կորած կա»։

Վերջին անգամ Էդվարդն ընտանիքի հետ կապի է դուրս եկել հոկտեմբերի 9­ին։ «Այդ օրը գրել էր, որ իրենց հետ են տանելու Մեղրի, բայց չեն հասցրել հետ գալ։ Դեպքը եղել է հոկտեմբերի 9­ին՝ լույս 10­ին։ Մենք կոնկրետ չգիտենք, թե որ ժամին է եղել, կեսգիշերն արդեն ա՞նց է եղել, թե՞ ոչ։ Բայց որպես իր հիշատակի օր նշում ենք հոկտեմբերի 10­ ը։ Հոկտեմբերի 9­ի ընթացքում հաղորդագրություններով շփվել է եղբոր, ընկերների հետ, նաև ինձ հետ է խոսել ժամը 12­ին»։ Էդվարդը զոհվել է Ջրականում։

Նա շուտ է տուն «վերադարձել»։ «Ամուսինս վարորդ է, այդ ընթացքում միշտ բեռներ, օգնություն էին տանում Արցախ։ Էդվարդին ասում էր՝ տեղդ ասա, գամ քո մոտ, քեզ ինչ պետք է, բերեմ։ Բայց մենք այդպես էլ իր կոնկրետ տեղը չիմացանք։ Երբ իր հետ կապը կտրվեց, ինձ կրկին ոչինչ չէին ասում, բայց զգում էի, որ բոլորը խառն են։ Ամուսինս հասել էր մինչև Գորիս։ Այդ օրերին երբեք վատ բան չեմ մտածել, միայն ասում էի՝ գուցե վիրավորվել է, հիշողության հետ կապված խնդիր է առաջացել, բայց այլ տարբերակի մասին ինքս ինձ թույլ չեմ տվել մտածել: Էդվարդս երկու հեռախոս ուներ, մեկը կորավ, այդպես էլ չիմացանք, թե ինչ եղավ։ Մյուս համարից եղբորը հոկտեմբերի 10­ին զանգ եկավ, խոսեցին, արդեն հասկացա, թե ինչ է կատարվում, բայց հետո էլ չեմ հիշում, թե ինչ կատարվեց հետս։ Զանգը Կապանի դիահերձարանից էր»։

Ապրելու ուժի մասին։ «Եթե ասեմ, որ ինչոր բան ուժ է տալիս, սուտ կլինի։ Բայց պատերազմն սկսվելուց առաջ ծնված իմ թոռնուհին կարծես մեզ սփոփանք դարձավ։ Հետո արդեն տղաս որդի ունեցավ, անվանակոչեցին Էդվարդիս անունով։ Երեխաները, ընտանիքի անդամները դարձան ուժ տվողը։ Իհարկե, որևէ մեկն Էդվարդի տեղը չի լրացնի, բայց նայում ես շուրջդ և հասկանում, որ ընտանիքիդ անդամները քեզանից են կախված, քեզ են նայում, սթափվում ես։ Փորձում ենք ուժեղ լինել, բայց իր դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի»։

Հ. Գ. ­ Էդվարդ Մարանջյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է «Շիրակ» պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել Փաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականովՓաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել Իրանի հետ կապված իրավիճակի ֆոնին Թուրքիան սկսել է ավելի շատ գյուղմթերք արտահանել Ռուսաստան Հինգ երկիր մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի կոալիցիային միանալու կոչը Google-ը հեռացրել է ԱԻ-ի վրա հիմնված որոնման գործառույթը Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Telegram-ն արգելափակվում է ՌուսաստանումԱնցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեխային կլինիկական մահվան է հասցրել խորթ մայրը․ մանրամասներՆոր սահմանափակումներ ԱդրբեջանումՄեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Մահացել Է《Սև հովազ》ջոկատի թիկունքի պետ` Կարեն ՄուրադյանըՌուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել ենՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել է ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասվում, եթե դաշինքի անդամները չօգնեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Թրամփ «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն էԾանոթ ու միաժամանակ անհայտ … Վարաբիերո ռոմ Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը «Կովկասը հեռանում է Կրեմլից. Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի նախկին դաշնակիցներին»Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Խոշոր վթար՝ ԵրևանումՊարենային անվտանգության վտանգված սահմանը «Խաղաղության գործընթացի փորձություն. Արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Հայաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ»Մարտի երկրորդ կեսը կլինի ձնառատՂրիմը մտել է Ռուսաստանի կազմ. պատմության այս օրը (16 մարտ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը. «Մարտը մարտից հետո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջ
Ամենադիտված