Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականը Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն է ստանում ոչ միայն արտաքին ու անվտանգային միջավայրի շարունակական լարվածության, սոցիալ­տնտեսական վերափոխումների կամ ինստիտուցիոնալ ճգնաժամերի խորացման պատճառով, այլև այն հանգամանքով, որ երկիրը մուտք է գործում հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ, որը փաստացի արդեն սկսված է և աստիճանաբար դառնում է քաղաքական գործընթացների հիմնական առանցքը։

Ավելին, անցած տարվա վերջերից սկսած տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից պարզ է դառնում, որ ինչպես իշխանությունների, այնպես էլ ընդդիմության քայլերը հիմնականում տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ։ Վերջինիս առանցքային հատկանիշներից մեկը իշխանության կողմից բոլոր հնարավոր և առաջին հայացքից նույնիսկ «անհնար» թվացող ռեսուրսների մոբիլիզացումն է։

Հայաստանում ընտրական գործընթացների վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառումը վաղուց արդեն դասական գործիք է, սակայն ներկա փուլում այդ մոտեցումը ստանում է ավելի ընդլայնված ու խորքային բնույթ։ Այստեղ ռեսուրս հասկացությունը այլևս չի սահմանափակվում պետական ապարատով, ֆինանսական միջոցներով կամ մեդիա դաշտի վերահսկմամբ, այլ ընդգրկում է հասարակական կյանքի այն ոլորտները, որոնք ավանդաբար դիտարկվել են քաղաքական պայքարից դուրս կամ առնվազն մասամբ ինքնավար։ Այդ համատեքստում պատահական չէ, որ իշխանական շրջանակների ու նրանց սատելիտների կողմից խոստովանություն է հնչում, թե իշխանությունը «վերցնում է» երկու կարևոր ռեսուրս՝ Եկեղեցին և ՀԷՑ­ը։ Այսպիսի ինքնախոստովանությունը, որքան էլ կարող է հնչել ցինիկ, շատ հստակ բացահայտում է գործող իշխանության հստակ մոտեցումը, որտեղ ինստիտուտները դիտարկվում են բացառապես որպես ազդեցության և վերահսկման գործիքներ։

Փաստացի ստացվում է, որ Եկեղեցու նկատմամբ տարվող քաղաքականությունը հենց այս տրամաբանության դրսևորումներից մեկն է։ Եկեղեցին ընկալվում է որպես հանրային ազդեցություն ունեցող սուբյեկտ, որը կա՛մ պետք է ենթարկվի, կա՛մ չեզոքացվի, որովհետև նախընտրական փուլում ցանկացած անկախ կենտրոն դիտարկվում է որպես պոտենցիալ վտանգ։ Նույն տրամաբանությամբ է դիտարկվում նաև ՀԷՑ­ի շուրջ ծավալվող գործընթացը, որը ներկայացվում է տարբեր արդարացումներով, սակայն խորքում ունի նույն նպատակային կառուցվածքը՝ վերահսկել ռազմավարական ենթակառուցվածքը ոչ թե երկարաժամկետ էներգետիկ անվտանգության կամ տնտեսական զարգացման տեսանկյունից, այլ որպես քաղաքական լծակ։

Այս մոտեցման մեջ երկրորդական են դառնում սրբությունները, տնտեսական զարգացումը, էներգետիկ ռիսկերը կամ համակարգային կայունությունը. առաջնայինը մնում է այն, թե տվյալ ինստիտուտը ինչպիսի քաղաքական շահ կարող է ապահովել առաջիկա ընտրությունների համատեքստում։

Նախընտրական տարվա տրամաբանությունը, սակայն, չի սահմանափակվում միայն ռեսուրսների մոբիլիզացմամբ։ Այն ունի նաև երկրորդ՝ ավելի կոշտ փուլ, որը, դատելով փորձից և արդեն իսկ նկատվող միտումներից, դրսևորվելու է իրավապահ համակարգի դերակատարման ուժեղացմամբ։ Երբ քաղաքական մրցակցությունը սրվում է, իսկ հասարակական դժգոհությունները կարող են վերածվել կազմակերպված դիմադրության, իշխանությունները հակված են ավելի լայնորեն օգտագործել իրավական և ուժային մեխանիզմները՝ վերահսկման, հետապնդումների կամ «կասեցման» նպատակով։

Այս գործընթացը հաճախ ներկայացվում է «օրենքի գերակայության կամ կարգուկանոնի պահպանման» անհրաժեշտության ներքո, սակայն նախընտրական համատեքստում այն ձեռք է բերում ընտրական հաշվարկի հստակ երանգներ։ Իրավապահ համակարգի ակտիվացումը դառնում է ոչ թե քրեական կամ վարչական խնդիրների լուծման միջոց, այլև քաղաքական դաշտի ձևավորման գործիք, ինչն արդեն ակնհայտ է, սակայն, ըստ փորձագետների, առաջիկա ամիսներին առավել ակնառու կդառնա՝ ստանալով վայրագ դրսևորումներ:

Այս ամենի ֆոնին առանձնահատուկ նշանակություն է ստանում նաև արտաքին գործոնների դերը՝ հատկապես ԵՄ­ի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու դրա քաղաքական ընկալումը։ ԵՄ­ի ներգրավվածությունը Հայաստանի ինստիտուցիոնալ և իրավական ոլորտներում ինքնին կարող է ունենալ դրական ներուժ, սակայն երբ այն դրսևորվում է ոչ թե իրական ժողովրդավարական համակարգին ուղղված աջակցությամբ, այլ իշխանական քաղաքական ուժին անվերապահ սատարմամբ, ապա այն կարող է վնասակար հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ, փորձը ցույց է տալիս, որ որոշ սցենարների մեխանիկական կիրառումը՝ հատկապես Մոլդովայի և Ռումինիայի օրինակների համատեքստում, Հայաստանի դեպքում կարող է լինել առավել քան վտանգավոր՝ հաշվի առնելով երկրի անվտանգային ռիսկերն ու դրա համատեքստում հասարակության խոցելի վիճակը։

Այս ամբողջ միջավայրում ընդդիմության դերակատարումը նույնպես լուրջ փորձության առաջ է կանգնած։ Նախընտրական տարին ընդդիմության համար ոչ միայն հնարավորությունների, այլև ռիսկերի ժամանակաշրջան է։ Այդ պատճառով ընդդիմադիր ուժերը ստիպված են իրենց ռազմավարությունը կառուցել՝ հաշվի առնելով ոչ միայն ընտրական օրացույցը, այլև իշխանության կողմից կիրառվող գործիքակազմի ամբողջ զինանոցը։ Ընդդիմության գլխավոր խնդիրը հասարակությունը համախմբող գաղափարական օրակարգի ձևավորումն է, որը մինչ այսօր չի հաջողվել, քանի որ ընդդիմադիր դաշտում գործում է մասնատվածությունն ու առաջին հերթին սեփական քաղաքական ամբիցիաների գերադասումը։ Այստեղ խնդիրը ոչ միայն իշխանության քննադատությունն է, այլև այն, թե ինչպիսի քաղաքական մշակույթ և պատասխանատվության մակարդակ է առաջարկվում հասարակությանը մի փուլում, երբ պետության ապագայի շուրջ որոշումները խիստ զգայուն են դառնում։ Իսկ ընտրությունը, անկախ կոնկրետ քաղաքական դերակատարներից, էական ազդեցություն է ունենալու երկրի ապագայի վրա, որովհետև այն ձևավորում է ոչ միայն հաջորդ խորհրդարանի ու կառավարության կազմն, այլև այն քաղաքական և բարոյական միջավայրը, որի մեջ Հայաստանը կփորձի արձագանքել իր առջև կանգնած բազմաշերտ մարտահրավերներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Opel»-ը «Չայնիի» ոլորաններում բախվել է պաշտպանիչ բետոնե պատին. կան վիրավորներ Հղիության արհեստական ընդհատման գործող կարգավորումների փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ն հերքում է «Լիոնը» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Նանտին» Ուկրաինան պատժшմիջոցներ է կիրառելու Ռուսաստանին հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ մատակարարող ընկերությունների նկատմամբ․ Զելենսկի «Նապոլին» հաղթեց «Ջենոային» Տարադրամի փոխարժեքները փետրվարի 8-ին Հայաստանի ուսանողները ստեղծել են կլիմայի մոնիթորինգի ցանց. Ինչպե՞ս է այս նորարարությունը օգնում ֆերմերներին և անշարժ գույքի գնորդներինՌուս փորձագետ. Բաքուն փորձարկում է հայկական շուկան մանիպուլյացիաներ անելով բենզինի գներովԽոշոր վթար․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Չեխիայի վարչապետը մեղադրել է Բորիս Ջոնսոնին Կիևի և Մոսկվայի միջև 2022 թվականի խաղաղության համաձայնագիրը խափանելու մեջ Միլանում օլիմպիական խաղերի անցկացման դեմ ցnւյցեր են տեղի ունեցել Մասնագետը կասկածի տակ է դրել Հայաստանից Ադրբեջան և Թուրքիա երկաթուղիների վերականգնման շահութաբերության հարցըՎենսը գնում է Հարավային Կովկաս. Որո՞նք են Ամերիկայի շահերը, և ի՞նչ նոր աշխարհաքաղաքական հետևանքներ է ձեռք բերում տարածաշրջանըԽոշոր ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Յոթերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում տեղի է ունեցել Էլ-Մանսուրի ճակատամարտը. պատմության այս օրը (08 փետրվար)Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 8-ից 12-ին Ձմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը Հանրապետությունում ձյուն է տեղում, բուք է. իրավիճակն` ավտոճանապարհներին Դիոգու Ժոտան՝ «Վուլվերհեմփթոն»-ի Փառքի սրահում Սպիտակ տունը ծրագրում է անցկացնել «Խաղաղության խորհրդի» առաջին հանդիպումը Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայող2026 թ. հունվարին ՀՀ-ում բազմաթիվ ապրանքախմբերում գնաճ է արձանագրվել. վիճակագրությունԻրանի դեմ ցանկացած արկածախնդիր գործողություն ծանր գին կունենա․ Իրանի բանակի գլխավոր հրամանատարHermès-ը ներկայացրել է Musc Pallida-ն՝ իրիսի բույրով գրավիչ օծանելիք՝ 465 դոլար արժողությամբ«Նոան» գոլառատ հանդիպում է անցկացրել Չինաստանի Սուպեր լիգան ներկայացնող «Յուննան Յուկունի» հետՄեծ Բրիտանիայում չեն հավանել Եղիսաբեթ II-ի պատկերով ավստրալական նոր մետաղադրամըԼիլի Մորտոն բալիկի է սպասումԱՄՆ-ն Ուկրաինային և Ռուսաստանին առաջարկում է պшտերազմն ավարտել մինչև ամառ․ ԶելենսկիԹեհրանը չի պատրաստվում քննարկել իր hրթիռային ծրագիրը. Իրանի ԱԳ նախարար Արարատի մարզում 47-ամյա տղամարդը շшնտաժի միջոցով սեքuուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ. տղամարդը ձերբակալվել էՀումորիստ Նուրլան Սաբուրովին արգելվել է մուտք գործել Ռուսաստան 50 տարով․ ո՞րն է պատճառը Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան NASA-ն տիեզերագնացներին թույլ կտա սմարթֆոններ վերցնել իրենց հետ տիեզերք ԱՄՆ-ում Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու ծրագրեր չկան․ Պեսկով Իսլամաբադի շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 31 մարդ է զոհվել Մահացել է ՌԴ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Սերգեյ Տրոպինը Առաջարկվում է բարձրացնել ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Նրա ժամանակն անխուսափելիորեն կգա. Վաղ թե ուշ Արմանը կնվաճի տիտղոսը Բոգդան Պլուտախին Նենսի Փելոսին պահանջել է Սպիտակ տնից ներողություն խնդրել Օբամայի և նրա կնոջ պատկերներով տեսանյութ հրապարակելու համար Ձմեռային Օլիմպիական խաղերը պաշտոնապես մեկնարկեցին Միլանում Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին և արհեստանոցին Ի՞նչ է փնտրում Երևանում և Բաքվում ԱՄՆ փոխնախագահը Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում երկկողմանի խցանումը վերացվել էՓաշինյանին ձեռնտու է, որ ընտրություններին շատ ուժեր մասնակցեն Տավուշում հրազենից արձակված կրակոցից զինվոր է մահացել Oպերատիվ ու արհեստավարժ աշխատանքի արդյունքում ինքնասպանության փորձ է կանխվելԵղիշե Մելիքյանը ներկա է գտնվել Կրասնոդար-Զենիթ խաղին և զրուցել Սպերցյանի հետ Ոսկին կրկին թանկացել է Գեներալ-լեյտենանտ Ալեքսեեւի վրա կրակած անձը ձերբակալվել է, Կիեւը հերքել է մահափորձին իր մասնակցությունը
Ամենադիտված