Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը զինվում է, մինչ Փաշինյանը վաճառում է խաղաղության պատրանքներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ալիևը հերթական անգամ հանդես եկավ իր ֆորումներից մեկում՝ դատարկ Արցախում։ Եթե նա այդքան հավես ունի այդ միջոցառումներին անուններ հորինել, ապա մենք, հաստատ, դրա ժամանակը չունենք։ Կրկին խոսելով «հայկական օկուպացիայի» և «հայկական ագրեսիայի» մասին, Ալիևը հայտարարեց․ «Ադրբեջանը պետք է զգոն լինի և մի քանի անգամ ուժեղ՝ հակառակորդից»։ Այդ նպատակով նա կոչ արեց շարունակել ռազմական ներուժի ավելացումը, ինչը նա իրականացնում է բավական հաջողությամբ․ ոչ միայն ավելացնում է իր ներուժը, այլև՝ Փաշինյանի ձեռքերով նվազեցնում հայկականը։

Այսպիսով, Հայաստանի համար Ադրբեջանը հստակորեն հակառակորդ է։ Ամեն ինչ իր անունով է կոչված։ Հակառակորդ, որի դեմ զինվում է Ադրբեջանը։ Մինչդեռ Փաշինյանը շարունակում է համոզել հայ ժողովրդին հավատալ խաղաղության իրականությանը։ «Այս իրականությունն ունի իր արտահայտված դրսևորումները», – ասում է նա՝ նկատի ունենալով բենզալցակայաններում հայտնված ադրբեջանական բենզինը։

Փաստացի, Բաքվի համաձայնությունը մեզ օգտագործել որպես շուկա, մեր հաշվին գումար վաստակել և այդ գումարով զենք գնել, որով էլ մեզ սպառնալու են, ներկայացվում է որպես խաղաղության նշան։ Ալիևը Հայաստանին անվանում է հակառակորդ, իսկ Փաշինյանը համառորեն կրկնում է․ «Խաղաղությունը արդեն իրականություն է»։

Ակնհայտ է, որ նրա պատկերացրած իրականությունը այլընտրանքային է։ ՔՊ-ին արժեր Եվրոպայից ոչ թե փիար մասնագետներ բերել, այլ բժշկական որոշակի մասնագիտացում ունեցողներ։

Սովորաբար Ալիևի նման հայտարարություններից հետո ջրի երես է դուրս գալիս Սիմոնյանը և առանց երկար մտածելու ասում է, թե Ալիևի բոլոր այդ խոսքերը միայն իր ներքին լսարանի համար են։ Մինչդեռ իրականում, իբր, Բաքուն խաղաղ ու պուպուշ է։ Այսինքն՝ փորձում է համոզել մեզ, որ Ալիևը իր ժողովրդին ստում է, բայց հայերին միշտ ճշմարտությունն է ասում։ Բայց նույնիսկ եթե հավատանք այդ վարկածին, դա ինչպես կարող է համատեղվել խաղաղության հետ։ Այսինքն՝ մեր կողքին ապրում է մի ժողովուրդ, այնքան թշնամական տրամադրված, որ նրա նախագահը ստիպված է ստել այդ ժողովրդին՝ մեր դեմ կռվելու ցանկության մասին։ Եվ սա՞ է խաղաղությունը։ Ավելին՝ մեր իշխանությունը պատրաստվում է թույլ տալ, որ 300 000 թշնամական ժողովրդի ներկայացուցիչներ գան ու ապրեն մեզ հետ։

Ուստի պատմությունները, թե Ալիևը Հայաստանի հետ թշնամության մասին խոսում է միայն իր ժողովրդին հաճոյանալու համար, այնքան էլ մխիթարական չեն։ Պարզապես իշխանությունը հայ ժողովրդին համարում է միամիտ ու անգործունյա և վստահ է, որ մենք կհավատանք ցանկացած անհեթեթության։

Իսկ Նիկոլ Փաշինյանը Ալիևի ռազմատենչ հայտարարություններից հետո սովորաբար տալիս է ինչ-որ «խորը» հոգեվերլուծական բացատրություն․ իբր մեր երկու ժողովուրդները չեն կարող զգալ խաղաղությունը, քանի որ վնասված են։ Բայց փաստն այն է, որ Ադրբեջանը այնքան չի կարող զգալ խաղաղությունը, որ մեզ հակառակորդ է անվանում և զինվում է մեր դեմ։

Փաստորեն՝ նրանց բենզինը մեր բենզալցակայաններում, ցավոք, «խաղաղության արտահայտված դրսևորում» չէ, այլ հնարավորություն, որ հայերը իրենց գրպանից ֆինանսավորեն իրենց դեմ ուղղված ագրեսիան։

Փաշինյանի ներկայացրած երևակայական իրականությունը այն իրականությունն է, որտեղ մենք փոխանակել ենք ինքնահարգանքն ու ինքնությունը անվտանգության հետ։ Վատն այն է, որ այդ իրականությունը երևակայական է։

Նրանց համար, ովքեր կարծում են, թե արժանապատվությունը կորցնելը խաղաղության ու հարմարավետ կյանքի դիմաց շահավետ գործարք է, կա վատ լուր․ գործարքը չի կայացել։ Փաշինյանը ստիպեց Հայաստանին զոհողության գնալ, բայց դա անպտուղ էր։ Ադրբեջանը շարունակում է սրել մեր դեմ սրված դաշույնը։

Ամենավատն այն է, որ Փաշինյանը շարունակելու է նոր զոհաբերություններ անել՝ փորձելով հետ բերել կորցրածը։ Հետևաբար կարևոր է նրան կանգնեցնել։ Երբ Փաշինյանը հեռանա ընտրությունների արդյունքում, Հայաստանի անկումը կդադարի, և կսկսվի վերականգնումը։

Արման Ծառուկյանն անդրադարձել է Փեդի Փիմբլեթի պարտությանը Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշադրություն վարորդներին Լիտվան կօգնի Ուկրաինայի քաղաքներին և համայնքներին՝ նվիրաբերելով մոտ 100 գեներատոր. Զելենսկի Ուշադրություն վարորդներին. այս գիշեր և վաղը առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Նիպա վիրուսի դեպքերի թիվը հասել է 5-ի Եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք. քաղաքագետ Ներկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. Ռյաբկով «Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. Bloomberg Չեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Առատ ձյան և անձրևների պատճառով մահшցել է 61 մարդ, 110-ը՝ վիրավnրվելUFC թեթև քաշային կարգի նոր ժամանակավոր չեմպիոն է Ջասթին Գեյջը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենան ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկից գnղացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու ԴաբիումԻնչո՞ւ Հայաստանը չստացավ 50%+1 բաժնեմաս TRIPP նախագծում. Խորհրդարանի փոխնախագահը պատասխանել է նախկին արտգործնախարարինՀՀ վարչապետ Փաշինյանը ուշադրության կենտրոնում է սոցիալական ցանցերում իր վառ գրառումների շնորհիվ«Օրինակ արյուն». Զատուլինը բացատրել է, թե ի՞նչ կկորցնի ԱՊՀ-ն Մոլդովայի դուրս գալուց հետոԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն խնդրել է Իտալիային միանալ Գազայի համար նախատեսված Միջազգային կայունացման nւժերին՝ որպես հիմնադիր անդամՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը ԱՄՆ-ն ու Հայաստանը բացահայտել են «Թրամփի ճանապարհ» նախագծի գաղտնիքներըՀայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ. պատմության այս օրը (25 հունվար)Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել. ՆԳՆ փրկարար ծառայություն Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Caviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիԶինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՊակիստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ Մարտինեսը հայտարարել է, որ պատրաստ է Ռոնալդուին դուրս թողնել մեկնարկային կազմից, եթե դա անհրաժեշտ լինի հավաքականին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան Ցեմենտի հումքով բարձված «Howo» բեռնատարը Սարավանում կողաշրջվել է Հրդեհ Գյումրի քաղաքում Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների 2-րդ օրը Փակ ճանապարհի պատճառով 40 դիմորդ չի հասել Գորիսի քննական կենտրոն․ ի՞նչ լուծում ունի ԳԹԿ-ն Շղթայական վթար Աշտարակի խճուղում, ճանապարհը պատված է եղել մերկասառույցովՎթար. երկար ժամանակ ջուր չի լինի
Ամենադիտված