Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Անդրանիկին ասել են՝ հրամանատա՛ր, դու էլ արի, արձագանքել է՝ իմ տղաներն այնտեղ են, ես ո՞նց գամ». ավագ լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյուզին և Անդրանիկը ծանոթացել են ընդհանուր ծանոթների միջոցով։ «Մասնագիտությամբ լրագրող եմ, ավարտել եմ հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիան, բայց չեմ աշխատել իմ մասնագիտությամբ։ Աշխատել եմ սննդի սպասարկման ոլորտում, այնտեղ էլ ինձ տեսել է Անդրանիկը։ Սկսեցինք շփվել, բայց չէինք էլ պատկերացնում, որ ընտանիք կկազմենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սյուզին՝ Անդրանիկի կինը։

Նրանք ընտանիք են կազմում խորհրդանշական՝ 11.11.11 ամսաթվին։ «Երկուսս էլ հարսանիք չէինք սիրում, ամեն ինչ շատ համեստ կազմակերպեցինք, պետականորեն գրանցեցինք մեր ամուսնությունը։ Մեկ տարի անց ծնվեց մեր աղջիկը՝ Ալիսան, երկու տարի անց էլ՝ տղաս՝ Աշոտը։ Հիմա նա կարծես ամբողջությամբ նմանվում է հայրիկին՝ թե՛ հայացքը, թե՛ խոսքը, թե՛ շարժուձևը, ամեն ինչով նման է Անդրանիկին։ Առաջին դասարանում էր սովորում Աշոտը, երբ դեպքը պատահեց, բայց հիմա հայրիկի արտահայտությունները կարող է ասել, լսում է հայրիկի սիրելի երգերը։ Ուղղակի զարմանալի է։ Հայրիկի նման հայրենասիրական երգեր է լսում։ Ես ու տատիկն իրար ենք նայում և փշաքաղվում, թե ինչպես կարող է նման բան լինել։ Բայց, դե, գեները զորեղ են»։

Անդրանիկը ծնվել է Երևանում: Դպրոցն ավարտելուց հետո 2006-2008 թթ. ժամկետային զինծառայության է անցել «Եղնիկներ» զորամասում: 2012 թվականից ծառայել է ոստիկանության զորքերում։ Մասնակցել է Ապրիլ յան պատերազմին: Մարտական հերթապահություն է իրականացրել Տավուշի մարզում: Անդրանիկը լեյտենանտ էր, հետմահու պարգևատրվել է ավագ լեյտենանտի կոչումով։

Սյուզին ասում է՝ ամուսինը նաև ստեղծագործում էր։ «Հիմնականում հայրենասիրական ոգով գրված բանաստեղծություններ են։ Պետք է անպայման տպագրեմ դրանք, բայց, կարծես, դեռ այդ ուժը չեմ գտնում իմ մեջ։ Պատերազմի, անմահանալու, հայրենիքի մասին են իր տողերը.

«Հերոս են ծնվում, թե հերոս զոհվում...

Էս հարցն եմ տալիս ես ինձ շարունակ։

Պատասխան չունեմ էս հարցին,

ավա՜ղ, գուցե հերո՞ս ես, եթե չունես վախ։

Թե հերոսն իր մեջ հենց վախն է խեղդում,

ու հերոսանում նա հենց այն պահին,

Երբ արդարության պայքարի ժամին

կյանքն է տալիս, բայց չի դավաճանում...

Այն ամենն, ինչն արժեք է կրում,

հերոսն իր կյանքով գին է վճարում։

Գինն իր հավատի ու իր պատմության...

Հերոս դառնում են խղճի մաքրությամբ...»։

Սյուզին պատմում է՝ վերջին տարում ամուսինը, կարծես, իրեն նախապատրաստեր, որ կարող է նման իրավիճակ ստեղծվել։ «Ինձ ու երեխաներին անընդհատ Եռաբլուր էր տանում, չգիտեմ, թե ինչին էր նախապատրաստում։ Համավարակի շրջանն էր, գնում էինք Եռաբլուր չհասած հատվածը, ծառերի տակ պառկում, չէր ուզում տուն գալ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 29-ից իրենք զորամասով ճանապարհվում են մարտի դաշտ։ Մեկ ամսից ավելի Քարվաճառի մարտերին են մասնակցում։ Հետո վերադարձան։ Երեք օր անց մեկնեցին Արցախ։ Իրենց տարան Շուշի։ Տղաները մասնակցել են Շուշիի և Քարինտակի թեժ մարտերին։ Վատառողջ էր, ասաց՝ գնում ենք։ Զարմացա՝ ինչպե՞ս։ «Պիտի գնամ, եթե ես չգնամ, բա ո՞վ գնա»։ Իր հետ երևի մեկ պայուսակ դեղ է տարել։ Շուշիից ամեն օր զանգահարում էր, միշտ նույնն էր ասում՝ ամեն ինչ շատ լավ է։ Անդրանիկի եղբայրն էլ Հադրութում էր դիպուկահարի կրակոցից վիրավորում ստացել, հրաշքով է փրկվել։ Եղբոր համար շատ էր անհանգստանում, անընդհատ նրանից էր հետաքրքրվում։ Տղաներից շատերն են իրենց անմահանալու օրը զանգել տուն, ասել, որ չեն գալու, բայց նա մեզ չի զանգել։ Վերջին անգամ իր հետ նոյեմբերի 7-ի առավոտյան՝ ութն անց յոթ րոպե ենք զրուցել, կրկին ասում էր՝ ամեն ինչ լավ է։ Հետո արդեն մեկ շաբաթ իրենից լուր չունեինք»։

Անդրանիկը զոհվել է նոյեմբերի 7-ին Շուշիում։ 43 ոստիկան հայտնվել էին շրջափակման մեջ, բոլորը զոհվել էին։ «Մեկ շաբաթ հետո իմացանք այդ դաժան լուրը»։

Սյուզին ասում է՝ չի հավատում, որ ամուսինը զոհվել է։ «Դեռ սպասում եմ իրեն, սպասում եմ, որ պետք է դուռը բացի և ներս մտնի։ Հիմա այդպես եմ ապրում։ Մենք իրեն տեսել ենք, կարողացել ենք հրաժեշտ տալ։ Մեզ այդ օրերին աչքալուսանք էին տալիս դրա համար։ Իրենց տղաների մեծ մասին փակ են տուն բերել, ընտանիքները չեն տեսել, կան տղաներ, որոնց մի քանի ամիս հետո էին գտել։

Հայրենասեր էր Անդրանիկը, կյանքը գիտակցաբար տվեց հայրենիքին՝ հանուն մեր խաղաղ օրվա։ Հայրենիքի համար էր ծնված, հաշվի չառավ այն, որ երկու երեխա ունի տանը։ Որևէ բան հաշվի չառավ։ Իր վիրավոր ծառայակից ընկերներին դուրս է բերել մարտի դաշտից, հասցրել շտապօգնության մեքենայի մոտ, ասել են՝ հրամանատար, դու էլ արի, ինչո՞ւ ես մնում։ Արձագանքել է՝ իմ տղաներն այնտեղ են, ես ո՞նց գամ։ Մի քանի տեղից վիրավորում է ունեցել, բայց օգնել տղաներին, կյանքեր փրկել։ Հետո այդ տղաները վերադարձան, ընտանիք կազմեցին, երեխաներ ունեցան, բայց, ավաղ, նա չեկավ»։

Ապրելու ուժի մասին։ «Իր ուժն է ինձ փոխանցվել։ Այնքան փխրուն և թույլ մարդ եմ եղել, բայց հիմա այնքան ուժեղ եմ, որ շրջապատում բոլորն ասում են՝ Անդրանիկի ուժն է քո մեջ։ Ինքս իմ վրա զարմանում եմ։ Հասկանում եմ, որ իրենով ուժեղացա, սթափվեցի, որ երեխաները հանկարծ չկոտրվեն, բայց սկզբնական շրջանում շատ ծանր վիճակում էի։ Ու իմ ներսում այդ սպասումն է, որ Անդրանիկը գալու է, հիմա ուղղակի սահմանում է։ Եվ այդպես ամբողջ կյանքում կսպասեմ իրեն»։

Հ. Գ.- Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի (N զորամաս) հասարակական կարգի պահպանության 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ կառավարության «Սխրագործություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Անքորիջի բանաձևը» կարագացնի ուկրաինական կարգավորումը․ Պեսկով Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի. հայտնի է ինքությունըԱրման Ծառուկյանն անդրադարձել է Փեդի Փիմբլեթի պարտությանը Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշադրություն վարորդներին Լիտվան կօգնի Ուկրաինայի քաղաքներին և համայնքներին՝ նվիրաբերելով մոտ 100 գեներատոր. Զելենսկի Ուշադրություն վարորդներին. այս գիշեր և վաղը առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Նիպա վիրուսի դեպքերի թիվը հասել է 5-ի Եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք. քաղաքագետ Ներկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. Ռյաբկով «Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. Bloomberg Չեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Առատ ձյան և անձրևների պատճառով մահшցել է 61 մարդ, 110-ը՝ վիրավnրվելUFC թեթև քաշային կարգի նոր ժամանակավոր չեմպիոն է Ջասթին Գեյջը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենան ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկից գnղացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու ԴաբիումԻնչո՞ւ Հայաստանը չստացավ 50%+1 բաժնեմաս TRIPP նախագծում. Խորհրդարանի փոխնախագահը պատասխանել է նախկին արտգործնախարարինՀՀ վարչապետ Փաշինյանը ուշադրության կենտրոնում է սոցիալական ցանցերում իր վառ գրառումների շնորհիվ«Օրինակ արյուն». Զատուլինը բացատրել է, թե ի՞նչ կկորցնի ԱՊՀ-ն Մոլդովայի դուրս գալուց հետոԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն խնդրել է Իտալիային միանալ Գազայի համար նախատեսված Միջազգային կայունացման nւժերին՝ որպես հիմնադիր անդամՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը ԱՄՆ-ն ու Հայաստանը բացահայտել են «Թրամփի ճանապարհ» նախագծի գաղտնիքներըՀայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ. պատմության այս օրը (25 հունվար)Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել. ՆԳՆ փրկարար ծառայություն Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Caviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիԶինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՊակիստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ Մարտինեսը հայտարարել է, որ պատրաստ է Ռոնալդուին դուրս թողնել մեկնարկային կազմից, եթե դա անհրաժեշտ լինի հավաքականին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան Ցեմենտի հումքով բարձված «Howo» բեռնատարը Սարավանում կողաշրջվել է Հրդեհ Գյումրի քաղաքում Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների 2-րդ օրը Փակ ճանապարհի պատճառով 40 դիմորդ չի հասել Գորիսի քննական կենտրոն․ ի՞նչ լուծում ունի ԳԹԿ-ն
Ամենադիտված