Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուրբծննդյան լույսը՝ ճաղավանդակներից այն կողմ. բռնաճնշումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սուրբ Ծննդի նախօրեին, երբ Հայաստանի բնակիչները տոնական պատրաստությունների մեջ են, ճաղավանդակների միջով սուրբծննդյան լույսը աղոտ թափանցում է 8 քառակուսի մետր մակերեսով բանտախուց: Այստեղ են տոնը դիմավորում Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսները՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդներ, ևս մեկ թեմի նախկին առաջնորդ, ինչպես նաև Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին:

Միքայել արքեպիսկոպոսի հետ կապված դեպքն ամենից տագնապահարույցն է: Այսօր նա ոչ թե բանտախցում է, այլ հիվանդասենյակում, որտեղ սպասում է շտապ վիրահատության: Բայց նույնիսկ այնտեղ նրա վիճակը քիչ բանով է տարբերվում կալանքից. հիվանդասենյակը վերածված է տոտալ վերահսկողության և սահմանափակման տարածքի, որտեղ բժշկական միջամտության սպասումը դառնում է բանտարկության նոր տեսակ: Սուրբ Ծննդի նախատոնակը սրբազան անցկացնում է մենության մեջ, պահակախմբի հսկողության ներքո, այլ ոչ թե իր հոգևոր հոտի ու հարազատ մարդկանց կողքին:

Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը նշում է. «Փաշինյանն սկսեց որպես պոպուլիստ, բայց վերածվեց ավտոկրատի՝ ավերելով ժողովրդավարությունը և բռնաճնշումներն ուղղելով Հայ առաքելական եկեղեցու դեմ: Այն բանից հետո, երբ իշխանությունները դատաստան տեսան իմ վստահորդի նկատմամբ (գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյան- խմբ.), նրանք ավելի հեռուն գնացին՝ երկրի բարձր հոգևորականության դեմ: Այսօր չորս առաջատար արքեպիսկոպոսներ գտնվում են բանտում»: Բանտարկված հոգևորականների առողջական վիճակը գնալով ավելի շատ տագնապներ է հարուցում: Արքեպիսկոպոսներից մեկը՝ Բագրատ Գալստանյանը, նկատելի նիհարել է, և դա տեսանելի է անզեն աչքով: Նրա արտաքին տեսքն ինքնին վկայում է, որ համակարգը ոչ միայն ազատությունից է զրկում, այլև քայքայում է առողջությունը, անդրադառնում մարդկային արժանապատվության վրա:

Բանտարկված հոգևորականների տեսակցության ժամանակացույցն ու սահմանափակումներն ապշեցնում են իրենց անիմաստ դաժանությամբ: Հարազատներն ու ծխականները հարկադրված են հարմարվել այդ գրաֆիկին, իսկ որոշ արքեպիսկոպոսների դեպքում թույլատրված են տեսակցությունները միմիայն փաստաբանների հետ:

Հայտնի փաստաբան Արամ Վարդևանյանը տեղի ունեցողը բնորոշում է որպես իրավական աբսուրդ. «Բարդ է պատկերացնել Եվրոպայի թեկուզ մեկ երկիր, որտեղ հնարավոր լիներ նման գործողություն՝ հազարավոր զինված ուժայինների մասնակցությամբ: Դա աբսուրդային է: Մենք պարտավոր ենք պաշտպանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և Վեհափառ Հայրապետին: Այդ ամենի մեջ իրավաբանական ոչ մի տրամաբանություն չկա»:

Այս փաստերը ոչ թե ժամանակակից ժողովրդավարական երկիր են հիշեցնում, այլ միջնադարժան ժամանակագրության էջեր, որոնք պատմում են, թե ինչպես էր իշխանությունը ձգտում ճնշել հոգևորականությանը՝ զրկելով նրան խոսքի իրավունքից ու ազատությունից: Այսօր՝ 2025 թվականին, նման տեսարանները երևակվում են որպես անախրոնիզմ, որպես մարտահրավեր՝ մարդու իրավունքների գաղափարին իսկ:

Քննադատություն է հնչում նաև միջազգային կազմակերպություններից:

Այսպես. Christian Solidarity International-ի (CSI, բառացի՝ Քրիստոնեական միջազգային համերաշխություն) հայտարարության մեջ ասվում է. «Հայաստանում կտրուկ վատանում է իրավիճակը՝ կապված կրոնական ազատության և մարդու իրավունքների հետ, իսկ բանտարկված հոգևորականների մոտ միջազգային դիտորդների այցելության մերժումն իշխանությունների կողմից խորացող բռնաճնշումների տագնապալի նշան դարձավ»:

«Հայ քրիստոնյաները գտնվում են հարաճուն ճնշման տակ»,-կարծում է լորդ Ջեքսոնը՝ Պիտերբորոյից, կրոնի կամ համոզմունքների ազատության միջկուսակցական խմբի (APPG) փոխնախագահը:

Հայաստանը երկիր է, որն աշխարհում առաջինն է պետականորեն ընդունել քրիստոնեությունը (301 թ.): Դարեր շարունակ դա հայերի համար հպարտության առիթ էր, ազգային ինքնության և հոգևոր ժառանգության մի մասը: Մինչդեռ այսօր հենց Հայաստանի սրտում ոչնչացվում է այն, ինչով ժողովուրդը դարերով հպարտացել է. պատկառանքը հոգևոր առաջնորդների հանդեպ, հավատի և խոսքի ազատությունը: Իշխանությունը հիմնովին մոռացել է, որ Եկեղեցին անջատ է պետությունից և կոպտորեն ոտնահարում է Սահմանադրությունը՝ սահմանափակելով Եկեղեցու գործունեության ազատությունը, միջամտելով նրա կանոնական հարցերի մեջ, խմբագրելով պատարագները:

Իշխանությունները շարունակում են իրենց ժողովրդավար ներկայացնել, բայց գործնականում նրանք այդպես էլ չկարողացան համոզել բնակչությանը՝ Եկեղեցու դեմ իրենց բռնաճնշումների ճիշտ լինելու հարցում: Հասարակությունը տեղի ունեցողը ընկալում է ոչ թե որպես օրինապահություն, այլ ուժի ցուցադրություն, որն ուղղված է հոգևոր հեղինակությունների դեմ:

Սուրբծննդյան տոնը բանտում դառնում է փոխաբերություն: Եվ դա այն մասին է, որ հավատն ու հոգևոր ուժը չեն կարող պարփակվել բանտի պատերի մեջ, բայց դա նաև համակարգի դաժանության վկայությունն է: Հասարակության վրա այդ հոգևորականների ազդեցությունը հսկայական էր, նրանց խոսքը քննարկումների առարկա էր դառնում, նրանց աղոթքները միավորում էին մարդկանց: Մինչդեռ այսօր նրանք զրկված են իրենց հոգևոր համայնքի հետ տոնը դիմավորելուց անգամ:

Այս Ամանորյա պատմությունը ուշադրություն է պահանջում ոչ միայն երկրի ներսում, այլև նրա սահմաններից դուրս: Այն ցույց է տալիս, որ Հայաստանի սրտում Սուրբծննդյան լույսը մարվում է վանդակաճաղերով ու խցադռան կողպեքներով: Եվ դա ներքին կոնֆլիկի հարց չէ լոկ: Սա հարց է համընդհանուր արժեքների, որոնք պետք է պաշտպանվեն աշխարհի ցանկացած կետում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արտառոց դեպք՝ Արագածոտնի մարզում ԱՄՆ-ն իրեն չի դրսևորում որպես դաշնակից՝ խոսելով Գրենլանդիայի և Աֆղանստանի մասին․ Ֆրանսիայի ՊՆ Ռուսաստանը կորոշի, թե ինչպես օգտագործել իր 1 միլիարդ դոլարի ակտիվները, եթե դրանք ապասառեցվեն. Օրեշկին Տղամարդը կտրել է ոտքի թաթի մի մասը՝ բժշկական համալսարան ընդունվելու համար «Անքորիջի բանաձևը» կարագացնի ուկրաինական կարգավորումը․ Պեսկով Իսպանիայում գնացքի ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է հայուհի. հայտնի է ինքությունըԱրման Ծառուկյանն անդրադարձել է Փեդի Փիմբլեթի պարտությանը Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշադրություն վարորդներին Լիտվան կօգնի Ուկրաինայի քաղաքներին և համայնքներին՝ նվիրաբերելով մոտ 100 գեներատոր. Զելենսկի Ուշադրություն վարորդներին. այս գիշեր և վաղը առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Նիպա վիրուսի դեպքերի թիվը հասել է 5-ի Եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք. քաղաքագետ Ներկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. Ռյաբկով «Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. Bloomberg Չեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Առատ ձյան և անձրևների պատճառով մահшցել է 61 մարդ, 110-ը՝ վիրավnրվելUFC թեթև քաշային կարգի նոր ժամանակավոր չեմպիոն է Ջասթին Գեյջը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենան ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկից գnղացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու ԴաբիումԻնչո՞ւ Հայաստանը չստացավ 50%+1 բաժնեմաս TRIPP նախագծում. Խորհրդարանի փոխնախագահը պատասխանել է նախկին արտգործնախարարինՀՀ վարչապետ Փաշինյանը ուշադրության կենտրոնում է սոցիալական ցանցերում իր վառ գրառումների շնորհիվ«Օրինակ արյուն». Զատուլինը բացատրել է, թե ի՞նչ կկորցնի ԱՊՀ-ն Մոլդովայի դուրս գալուց հետոԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն խնդրել է Իտալիային միանալ Գազայի համար նախատեսված Միջազգային կայունացման nւժերին՝ որպես հիմնադիր անդամՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը ԱՄՆ-ն ու Հայաստանը բացահայտել են «Թրամփի ճանապարհ» նախագծի գաղտնիքներըՀայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ. պատմության այս օրը (25 հունվար)Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել. ՆԳՆ փրկարար ծառայություն Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Caviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիԶինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՊակիստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ Մարտինեսը հայտարարել է, որ պատրաստ է Ռոնալդուին դուրս թողնել մեկնարկային կազմից, եթե դա անհրաժեշտ լինի հավաքականին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան
Ամենադիտված