Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսկ ինչի՞ «լիազորություն ունեն»... լիազորություն չունեցողները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարեվերջը, կարծում ենք, ամենաճիշտ ժամանակն է՝ անդրադառնալու տարվա ընթացքում բարձրացված բավականին ուշագրավ հարցադրման: Հարցադրման հեղինակը հայաստանյան քաղաքական ուժերից մեկն է՝ «Համահայկական ճակատ» կուսակցությունը: Մանավանդ առիթ կա, ինչպես իրավաբանները կասեին, «նոր ի հայտ եկած հանգամանքների» տեսքով:

Հիշեցնենք, որ «Համահայկական ճակատը» հարցումներ էր ուղարկել ՀՀ պետական մի ամբողջ շարք գերատեսչությունների՝ կապված ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի գործողությունների իրավաչափության հետ: Հարցը ձևակերպված է այսպես. «Հայաստանի Հանրապետության վարչապետը իրավունք ունի՞ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել խաղաղության պայմանագիր, հրաման տալ մարտական հենակետերից զորքերի հետ քաշման վերաբերյալ, տալ հանձնարարական՝ անձին կալանավորելու վերաբերյալ, վիրավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել իրավական այն ակտը (օրենքներ, ենթաօրենսդրական կարգավորումներ), որով սահմանվում է տվյալ գործառույթների իրականացումը»:

Որոշ ժամանակ առաջ անդրադառնալով այս թեմային՝ արձանագրել էինք, որ ՄԻՊ գրասենյակից, արդարադատության նախարարությունից և ԱԱԾ-ից «ցրողական» պատասխաններ են ստացվել՝ մոտավորապես այն բովանդակությամբ, թե դա իրենց իրավասությունից ու լիազորություններից դուրս է, այսինքն՝ իրենք «լիազորություն չունեն»:

Հետաքրքիր էր, որ ավելի քան երկու ամիս որևէ պատասխան չէր ստացվել Սահմանադրական դատարանից: Այն ժամանակ մեր թերթի հրապարակումից հետո ստացվել էր նաև ՍԴ պատասխանը, որտեղ մասնավորաբար նշված էր (սա բնութագրական է). «Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն, Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով: Նշված նորմատիվ իրավական ակտերում ամրագրված լիազորությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Սահմանադրական դատարանը որևէ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի լիազորությունների վերաբերյալ պարզաբանում տալու լիազորություն չունի»:

Այսինքն, փաստացի նույն «արտագրված» պատասխանը, ինչ մյուս մարմինները: Լեռ Կամսարը ողջ լիներ, մի հրաշալի ֆելիետոն կգրեր այս առնչությամբ: Այսինքն, մի ամբողջ Սահմանադրական դատարան, մի ամբողջ երկու ամիս՝ «պոչիկով», նստել, երկար-բարակ խորհել են ու պարզել, որ բավականին տեղին տրված հարցը... «լիազորություններից դուրս» վիճակում է:

Հա, բայց, օրինակ՝ արդարադատությունը գոնե մի երեք էջ տեքստ էր կազմել, որպեսզի, մեծ հաշվով, էլի նույն բանն ասի. «Բարձրացված հարցերը դուրս են արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակից»: Բայց գոնե մի երեք էջ գրել էին, թե ինչու... լիազորություն չունեն:

Հիմա «նոր ի հայտ եկած հանգամանքների» մասին: Մինչ այս, մինչ այն, բանը, ինչպես ասվում է, հասավ «դիվանբաշուն», տվյալ պարագայում՝ գլխավոր դատախազությանը: Այնտեղից էլ, ի վերջո, պատասխանեցին, թե «քրեական վարույթների շրջանակներից դուրս իրավական գնահատականներ չեն տրվում»: Հետաքրքիր մարդիկ են: Է, ձևավորեք այդ «շրջանակները» ու տվեք իրավական գնահատականները: Ի՞նչ մի բարդ բան է:

Եվ, վերջապես, պատասխան է ստացվել նաև Քննչական կոմիտեից: Այստեղ էլ են լակոնիզմի (հակիրճության. բացատրենք, որ ոմանց չիմացությամբ վիրավորանքի հոդվածով էս նախատոնական օրերին չմեղադրվենք) կողմնակից. «...Կոմիտեն իր գործառույթների շրջանակներից դուրս հարցադրումներին իրավասու չէ տրամադրել իրավական դրույթների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ»:

Դե, իհարկե, իրենք միայն իրավասու են 50-ից ավելի քննիչներով 1 անձնավորության 1 նախադասություն քննել... կես տարուց ավելի:

Լավ, այդքան բա՞րդ է պատասխանել թեկուզ այն հարցին՝ վարչապետը իրավունք ունի՞ վիրավորել ՀՀ քաղաքացուն: Տնաշեններ: Ասեք՝ այո, ունի: Կամ՝ ոչ, չունի: Մի ամբողջ տրակտատ են գրում, թե ինչու չեն կարող պատասխանել նույնիսկ հասարակ հարցին:

Այսինքն, այնպես չէ, որ պետական մարմինները չեն անդրադարձել իրենց ուղղված գրությանը: Անդրադարձել են: Կեցցեն, տեղեկություն ստանալու իրավունքը գոնե չեն խախտել: Բայց անդրադարձել են միայն այն բանի համար, որպեսզի ասեն, թե իրենք լիազորություն չունեն:

Ու դա ամենից շքեղաշուքն է: Որովհետև ստացվում է, որ ոչ մի պետական կառույց՝ արդնախ, գլխավոր դատախազություն, ՔԿ, ԱԱԾ, ՄԻՊ, ՍԴ, իրավասություն չունի պատասխանել արտաքուստ տարրական թվացող հարցերին, որևէ մեկն իրավասություն չունի պարզաբանել Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները:

Այդ պարագայում հարցը մնում է օրակարգում. Հայաստանում կա՞ այնպիսի մարմին, որը նման լիազորություն կամ իրավասություն ունի: Թե՞ բոլորի լիազորություններն ու իրավասություններն ավարտվում են այնտեղ, որտեղ առկա է Նիկոլ Փաշինյանի և նրա SMS-ի գործոնը:

Լավ, հապա ինչի՞ լիազորություն ունեն «լիազորություն չունեցողները»: Օրինակ` երբ բանը հասնում է շինծու մեղադրանքներով ու էլ ավելի շինծու «ապացույցներով» մարդկանց նկատմամբ գործեր «կարելուն», կալանավորելուն, ճշտենք՝ այն մարդկանց, որոնց Փաշինյանն իր իշխանության համար վտանգավոր է համարում, վերոնշյալ «լիազորություն չունեցողները» միանգամից «լիազորվում» են:

Կարճ ու կոնկրետ պարզապես կարող էին ասել. քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում է, իրենցից ոչ մեկը ոչ մի լիազորություն չունի, իսկ մնացած բոլորը չունեն իրավունքներ, առհասարակ: Ինչի՞ համար էր պետք այդքան երկար-բարակ «գիտությունով չալել»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուշադրություն վարորդներին Լիտվան կօգնի Ուկրաինայի քաղաքներին և համայնքներին՝ նվիրաբերելով մոտ 100 գեներատոր. Զելենսկի Ուշադրություն վարորդներին. այս գիշեր և վաղը առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Նիպա վիրուսի դեպքերի թիվը հասել է 5-ի Եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք. քաղաքագետ Ներկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. Ռյաբկով «Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. Bloomberg Չեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Առատ ձյան և անձրևների պատճառով մահшցել է 61 մարդ, 110-ը՝ վիրավnրվելUFC թեթև քաշային կարգի նոր ժամանակավոր չեմպիոն է Ջասթին Գեյջը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենան ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկից գnղացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու ԴաբիումԻնչո՞ւ Հայաստանը չստացավ 50%+1 բաժնեմաս TRIPP նախագծում. Խորհրդարանի փոխնախագահը պատասխանել է նախկին արտգործնախարարինՀՀ վարչապետ Փաշինյանը ուշադրության կենտրոնում է սոցիալական ցանցերում իր վառ գրառումների շնորհիվ«Օրինակ արյուն». Զատուլինը բացատրել է, թե ի՞նչ կկորցնի ԱՊՀ-ն Մոլդովայի դուրս գալուց հետոԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն խնդրել է Իտալիային միանալ Գազայի համար նախատեսված Միջազգային կայունացման nւժերին՝ որպես հիմնադիր անդամՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը ԱՄՆ-ն ու Հայաստանը բացահայտել են «Թրամփի ճանապարհ» նախագծի գաղտնիքներըՀայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ. պատմության այս օրը (25 հունվար)Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել. ՆԳՆ փրկարար ծառայություն Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Caviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիԶինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՊակիստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ Մարտինեսը հայտարարել է, որ պատրաստ է Ռոնալդուին դուրս թողնել մեկնարկային կազմից, եթե դա անհրաժեշտ լինի հավաքականին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան Ցեմենտի հումքով բարձված «Howo» բեռնատարը Սարավանում կողաշրջվել է Հրդեհ Գյումրի քաղաքում Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների 2-րդ օրը Փակ ճանապարհի պատճառով 40 դիմորդ չի հասել Գորիսի քննական կենտրոն․ ի՞նչ լուծում ունի ԳԹԿ-ն Շղթայական վթար Աշտարակի խճուղում, ճանապարհը պատված է եղել մերկասառույցովՎթար. երկար ժամանակ ջուր չի լինի Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմՎերջին արցախցիներին վտարեցի՞ն Ստեփանակերտից
Ամենադիտված