Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր զարգացում. կոշտ գնահատական բրիտանական հարթակից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես «Փաստն» արդեն նախկինում գրել էր, եվրոպական և միջազգային ազդեցիկ շրջանակները ոչ միայն տեղյակ են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցողին, այլև այն արդեն գնահատում են որպես արժեհամակարգային ճգնաժամ, որը դուրս է գալիս Հայաստանի ներքին օրակարգի սահմաններից։

Տեղեկացրել ենք, որ Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի նախագահության ջանքերով ձևավորվել է հատուկ նախաձեռնություն, որին միացել են մի շարք ծանրակշիռ քաղաքական, ակադեմիական և հոգևոր գործիչներ։ Նախաձեռնությանը ներգրավված են Կենտերբերիի նախկին արքեպիսկոպոս Լորդ Քերի Քլիֆթոնը, Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգուրսկին, Լորդ Մարքիզ Ռեադինգը, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, Պրետորիայի համալսարանի պրոֆեսոր և եպիսկոպոս Պատրիկ Սուխդեոն, ԵՄ նախկին հանձնակատար Յան Ֆիգելը, «The Guardian»-ի նախկին թղթակից Ջոնաթան Սթիլը, Միջազգային քրիստոնեական համերաշխության կազմակերպության ղեկավար Ջոն Էյբները, ԵՄ պատգամավոր Լյուբոշ Բլահան, Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոն, Բեռլինի օրենսդիր մարմնի պատգամավոր Վոլֆգանգ Հումելը, Շիլլերի ինստիտուտի ղեկավար Հելգա Զեպպ-Լարոուշը, Պրահայի դիվանագիտական ակադեմիայի նախագահ Ցիրիլ Սվոբոդան, տնտեսագետ Յան Քեմփբելը, միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Իտալիայի նախկին վարչապետ և ԵՄ նախկին ղեկավար Ռոմանո Պրոդին, ինչպես նաև անվտանգության եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար, բրիգադային գեներալ Գուստավ Գուստենաուն։

Այս շրջանակի գնահատմամբ, Հայաստանում սկսվել է համակարգային գրոհ Կաթողիկոսի և ամբողջ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Նրանց դիտարկմամբ, հոգևորականների ձերբակալությունները, Մայր Աթոռի շուրջ ճնշումների ուժեղացումը և իշխանության կողմից եկեղեցական դաշտի արհեստական պառակտումը ոչ միայն հակասում են ժողովրդավարական նորմերին, այլև ուղղակիորեն վտանգում են երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունը։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս գնահատականները շուտով կփոխանցվեն եվրոպական օրակարգի ամենաբարձր հարթակներին՝ կոնկրետ պահանջներով։

Եվ ահա նոր զարգացում․ մեր տեղեկություններով, այս թեման արդեն ակտիվորեն շրջանառվում է նաև բրիտանական մեդիա-քաղաքական միջավայրում։ Բրիտանական հեղինակավոր The Daily Telegraph-ի եթերում լրագրող Թիմ Սթենլին և բրիտանացի քահանա Բենեդիկտ Քիլին քննարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքական գիծը՝ այն բնորոշելով որպես ավտորիտար և վտանգավոր։

Քահանայի խոսքով՝ Հայաստանի վարչապետը թողնում է կոլաբորացիոնիստի տպավորություն։ Նրա գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է Ադրբեջանին ուղղված զիջումներին, ներքին ընդդիմախոսների լռեցմանը և բողոք բարձրացնող արքեպիսկոպոսների ձերբակալություններին։ Եթերում նաև հնչել է պնդում, որ արքեպիսկոպոսների մի զգալի մասը ներկայումս գտնվում է կալանքի կամ քրեական ճնշման տակ։

Ի դեպ, նախաձեռնող խումբը արդեն իսկ պատրաստվում է հարցը բարձրացնել եվրոպական կառույցներում՝ պահանջելով դադարեցնել ճնշումները, ազատ արձակել անօրինական կալանավորված հոգևորականներին և վերականգնել Հայաստանի իշխանությունների պարտավորությունները օրենքի գերակայության և մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Ուշադրություն վարորդներին Լիտվան կօգնի Ուկրաինայի քաղաքներին և համայնքներին՝ նվիրաբերելով մոտ 100 գեներատոր. Զելենսկի Ուշադրություն վարորդներին. այս գիշեր և վաղը առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով Նիպա վիրուսի դեպքերի թիվը հասել է 5-ի Եկեղեցու դեմ ուղղված արշավի ամբողջ կեղտը հանրությանը ներկայացնող մեր լրագրողներին աջակցել է պետք. քաղաքագետ Ներկայումս չկան իրավիճակներ, երբ Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատները չպատասխանեն միմյանց զանգերին. Ռյաբկով «Meta»-ն մեղադրվում է «WhatsApp»-ի անվտանգության վերաբերյալ մոլորեցնող հայտարարությունների մեջ. Bloomberg Չեխիան Ուկրաինային չի տրամադրի L-159 ինքնաթիռներ. վարչապետ Առատ ձյան և անձրևների պատճառով մահшցել է 61 մարդ, 110-ը՝ վիրավnրվելUFC թեթև քաշային կարգի նոր ժամանակավոր չեմպիոն է Ջասթին Գեյջը Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղ տանող ճանապարհին կողաշրջվել է «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենան ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են. Ճանապարհային դեպարտամենտ Երևանի Օրբելի փողոցի բնակարաններից մեկից գnղացել են 100 շիշ «Club mate» տեսակի սառը թեյ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին Աբու ԴաբիումԻնչո՞ւ Հայաստանը չստացավ 50%+1 բաժնեմաս TRIPP նախագծում. Խորհրդարանի փոխնախագահը պատասխանել է նախկին արտգործնախարարինՀՀ վարչապետ Փաշինյանը ուշադրության կենտրոնում է սոցիալական ցանցերում իր վառ գրառումների շնորհիվ«Օրինակ արյուն». Զատուլինը բացատրել է, թե ի՞նչ կկորցնի ԱՊՀ-ն Մոլդովայի դուրս գալուց հետոԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն խնդրել է Իտալիային միանալ Գազայի համար նախատեսված Միջազգային կայունացման nւժերին՝ որպես հիմնադիր անդամՍիրիան 15 օրով երկարաձգել է քրդերի հետ հրադադшրը ԱՄՆ-ն ու Հայաստանը բացահայտել են «Թրամփի ճանապարհ» նախագծի գաղտնիքներըՀայաստանը դարձել է Եվրոխորհրդի լիիրավ անդամ. պատմության այս օրը (25 հունվար)Հայտնի է փետրվար ամսվա կենսաթոշակների վճարման օրը Հաղպատ գյուղի ռեստորանային համալիրներից մեկի տարածքում հրդեh է բռնկվել. ՆԳՆ փրկարար ծառայություն Լա Լիգայի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները Թրամփը համաձայնել է Patriot հրթիռներ տեղափոխել Ուկրաինա. Զելենսկի ԵՄ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա. Օրբան ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Խաղաղ օվկիանոսում նավին հարվածելիս երկու ենթադրյալ թմրամաքսանենգի զոհվելու մասինՌուսաստանից Չինաստան ոսկու ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների ՆԱՏՕ-ն պետք է ընդունի, որ չի կարող մոտենալ Ռուսաստանի սահմաններին․ Օրբան Caviar-ը ներկայացրել է «Ալադինին»՝ ոսկեզօծ մարդանման ռոբոտի Պակիստանում հարսանիքի ժամանակ մահապարտը պայթեցրել է իրեն․ զոհվել է առնվազն 7 մարդ, 25-ը վիրավորվել ենԻրինա Շեյքը ապշեցրել է երկրպագուներին բաց լուսանկարներով Վրաստանում ձերբակալել են 38 անօրինական ներգաղթյալի․ այդ թվում՝ Թուրքիայի, Պակիստանի և Հնդկաստանի քաղաքացիներիԶինանշանի օգտագործումը ԶՈւ-ի հետ առնչություն չունեցող կազմակերպությունների կողմից արգելված է․ ՊՆ30 տարեկանում նրան արդեն դժվար կլինի հեռանալ․ Շիշկինը՝ Սպերցյանի տեղափոխության մասինՊակիստանում ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ Մարտինեսը հայտարարել է, որ պատրաստ է Ռոնալդուին դուրս թողնել մեկնարկային կազմից, եթե դա անհրաժեշտ լինի հավաքականին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի Թուրքիայում երկրաշարժ է գրանցվելԱՄՆ-ում ՀՀ դեսպանն այցելել է Բրինգամ Յանգ համալսարան Ցեմենտի հումքով բարձված «Howo» բեռնատարը Սարավանում կողաշրջվել է Հրդեհ Գյումրի քաղաքում Աբու Դաբիում մեկնարկել է Ուկրաինայի հարցով բանակցությունների 2-րդ օրը Փակ ճանապարհի պատճառով 40 դիմորդ չի հասել Գորիսի քննական կենտրոն․ ի՞նչ լուծում ունի ԳԹԿ-ն Շղթայական վթար Աշտարակի խճուղում, ճանապարհը պատված է եղել մերկասառույցովՎթար. երկար ժամանակ ջուր չի լինի Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմ
Ամենադիտված