Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հայկական քաղաքական դաշտում խորքային իրադարձություններ են տեղի ունենում, որոնց վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ կլինեն առաջիկայում։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ հատկապես երկար ժամանակ քաղաքական դաշտում գործող, հրաշալի հասկանում են, որ միայնակ, առանց համախմբման ընտրությունների գնալու դեպքում, գործող իշխանություններին կհաջողվի կրկին զավթել իշխանությունը։

Առավել ևս, որ տարածված սոցհարցումներն վկայում են, որ Փաշինյանի ուժը թեպետ կորցնում է իր հանդեպ եղած վստահությունը, բայց և դեռևս գերազանցում է մյուս բոլոր քաղաքական ուժերին, իսկ հանրության ահռելի մեծամասնությունը սպասում է այնպիսի քաղաքական ուժի կամ ուժերի, որոնք կարող են իրական այլընտրանք դառնալ Նիկոլ Փաշինյանին և թույլ չտալ գործող իշխանության վերարտադրությունը։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկ համագումար է հրավիրել, հայտարարել, որ մասնակցելու է ընտրություններին, իսկ ամենակարևոր նպատակը գործող իշխանությունների վերարտադրության բացառումն է։

Մի համագումար էլ «Հայ ազգային կոնգրեսն» է գումարել, նախագահ վերընտրել Լևոն Տեր-Պետրոսյանին, ու ևս նշել, որ առաջիկայում ավելի ակտիվ գործունեություն է ծավալելու՝ ընդդեմ գործող իշխանությունների։ Առաջիկայում բոլոր քաղաքական ուժերն էլ կհայտարարեն ընտրություններին մասնակցության իրենց ձևաչափերի կամ մտադրությունների վերաբերյալ։ Մյուս կողմից էլ, մեր տեղեկություններով, այժմ ընդդիմադիր շրջանակներում լուրջ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական միավորների միջև՝ մի քանի մեծ միավորումներ ստեղծելու և այդ կերպ ընտրություններին մասնակցելու։

Միայն նման եղանակով ընդդիմությանը կհաջողվի ոչ թե մեկ, այլ մի քանի թևերով հաղթահարել խորհրդարան անցնելու արգելքը, իսկ արդեն խորհրդարանում, երբ ավելի շատ ձայներ հավաքած կլինեն, քան Նիկոլ Փաշինյանի ուժը, կկարողանան իրականացնել իշխանազրկման գործընթացը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, արդեն փետրվար-մարտ ամիսներին հայտնի կլինեն, թե ինչ միավորումներ են ձևավորվելու ընդդիմադիր դաշտում։

Սոնա Գուլքանյան

ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավելՍուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը՝ նվիրված Սուրբ ԾնունդինԻրանում բողոքի ցույցերի ժամանակ մոտ 2000 մարդ է զnհվել. Reuters Mattel-ը թողարկել է աուտիզմ ունեցող Բարբի Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ ՓաշինյանԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՄայքլ Քերիկը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը» Մարիամ Ալեքսանյանի լուսանկարները Վան Գոգի թանգարանից Խոշոր ավտովթար՝ Երևանում. կա 6 տուժած, որից 3-ը՝ երեխաներ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. ԹրամփՀամայնքային ոստիկանները 45-ամյա վանաձորցու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց հավասար հիմունքներով. Արաղչի Ֆեյսբուքյան կեղծ էջերով մի շարք անձանցից հափշտակել են խոշոր չափերով գումարներ, կատարել փողերի լվացում. ՔԿ Օլիմպիական խաղերի ցուցադրումը վտանգի տակ է․ Cloudflare-ը կարող է դուրս բերվել է Իտալիայից Բուդապեշտի, Բրատիսլավայի և Վիեննայի օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է եղանակի պատճառով Զոhեր, ձերբակալություններ և լարվածություն․ ի՞նչ է տեղի ունենում Իրանում Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում Բացահայտվել են «Հայանտառ»-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքեր Արտակարգ իրավիճակ՝ Մաստարա-Լանջիկ ճանապարհինԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ՀՅԴ-ն 2026 թվականի ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները Կյանքից հեռացել է Ռազմիկ Զոհրաբյանը Մաhացու վթար՝ Արշակունյաց պողոտայումՍպիտակ տունը հրապարակել է Թրամփի մասնակցությամբ լուսանկար, որում նա «դիտարկում է Գրենլանդիան» Հրդեհը մարելուց հետո հատնաբերվել է տղամարդու դի․ ՆԳՆ23-ամյա տղան աթոռով հարվածել է համակուրսեցու և նրա հոր գլխին Արտառոց դեպք՝ Վայոց Ձորի մարզումԵրբ է մեկնարկում երեխաների դրամական աջակցության վճարման գործընթացը Փաշինյանի «սրտիկն» ու Ֆիդանի ճնշումը Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Վթար․ գազ չի լինիԹրամփի կատաղությունը ծանր կազդի ՀՀ տնտեսության վրա Հայերի 10 սովորություններ, որոնք զարմացնում են օտարերկրացիներինՀայաստանը նախապատրաստում է սահմանազատում Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղու» համարԱլիևը Արևմուտքին է հասցրել Ռուսաստանի մասին այն, որ նա հաջողությամբ խուսափում է պատժամիջոցներից, իսկ Հայաստանը դրա մեջ մաս ունիԾուռ ճանապարհով. 2025 թվականի Հայաստանի 5 կարևոր իրադարձությունները. «Փաստ»Վաշինգտոնյան հուշագիրը՝ տարածաշրջանային վերահսկման նոր մեխանիզմ Ընտրովի արդարադատության համակարգը՝ որպես պետական կառավարման մեթոդ Վենեսուելայի դասը. Ինչպես Լատինական Ամերիկայի ամենահարուստ երկիրը դարձավ ամենաաղքատըԱռաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շահումյանովս գյուղի հրետակոծման ժամանակ ադրբեջանցիները առաջին անգամ օգտագործել են  «Գրադ» կայանքներ․ պատմության այս օրը (13 հունվար)Ի՞նչ հետևանքներ կունենան Հայաստանում խորհրդարանական ընտրությունները. «Փաստ»«Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՆախընտրական տարվա ներքաղաքական «խոհանոցը». մարտեր առանց կանոնների. «Փաստ»Հունվարի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 20-ին և 21-ին լույս չի լինելու «Վեհափառը շատ ճիշտ գիծ է դրսևորում գործող դավաճանական իշխանությունների նկատմամբ, ամենաճիշտ քայլն արհամարհելն է». «Փաստ»Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանովԵրբ աշխարհիկ իշխանությունն անցնում է հոգևոր սահմանը. «Փաստ»Վահագն Խաչատուրյանը վերջին պահին փոշմանել է. «Հրապարակ»
Ամենադիտված