Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարգալույծ հռչակված Տեր Թադեն շարունակում է «պատարագ» մատուցել. ո՞ւմ աջակցությունն է նա ստանում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը՝ նախկին Տեր Թադե քահանան, շարունակում է Ներքին Բազմաբերդի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պատարագներ մատուցել եւ եկեղեցական այլ ծիսակատարություններ իրականացնել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց հենց ինքը՝ Թախմազյանը։

«Այս կիրակի Բազմաբերդի եկեղեցում, որտեղ ես մինչ այս էլ հոգեւոր ծառայություն էի իրականացնում, պատրաստվում եմ կիրակնօրյա պատարագ մատուցել։ Անցած կիրակի էլ եմ ես մատուցել եւ ասեմ, որ հիմա մարդիկ ավելի շատ են գալիս իմ պատարագներին»,- ասաց Թախմազյանը։

Նրա՝ կարգալույծ հռչակվելուց անմիջապես հետո ArmLur.am-ը զրուցել էր Թախմազյանի հետ։ Վերջինս նշել էր, որ իր համար անսպասելի էր Մայր Աթոռի որոշումը։ Մեր այն հարցին՝ պատրաստվո՞ւմ է կարգալույծի կարգավիճակով խորան բարձրանալ, ինչպես արեց Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, Թախմազյանը խուսափեց պատասխանելուց` ասելով, որ առայժմ չգիտի՝ ինչ է անելու։

Թե ում կողմից է աջակցություն կամ խորհուրդ ստացել շարունակելու «պատարագ» մատուցել, ինչպես Ստեփան Ասատրյանը, առայժմ չենք կարող ասել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանը։

Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգեւների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը ստորեւ ներկայացված հիմնավորումներով՝ առ այն, որ Թադե քահանան՝

ա/ վարկաբեկել է Հայ Եկեղեցին եւ եկեղեցականներին, այդ թվում՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություն տարածելով,

բ/ իրականացրել է հակաեկեղեցական գործողություններ՝ մասնակցելով կարգալույծ հռչակված անձի մեղքին,

գ/ պատարագներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Թեմակալ առաջնորդի անունների հիշատակության հատվածը կամայականորեն զեղչել է՝ փաստացի

ժխտելով նվիրապետական կարգը, իրեն դուրս դնելով Եկեղեցուց եւ, ըստ էության, հարելով հերձվածողական շարժմանը,

դ/ եկեղեցական իշխանության նկատմամբ դրսեւորել է անհնազանդություն։

Կարգալույծ եկեղեցականն այժմ դասվում է աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան ավազանի անունով»։

Կարևորը՝ իշխանավորները հարուստ լինեն, մնացյալը՝ հեչ. «Փաստ»Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն«Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ»Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է վճարվել. «Ժողովուրդ» Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից. «Հրապարակ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»Ինչու են ՔՊ-ականները հերթով հրաժարական ներկայացնում իրենց պաշտոններից. «Ժողովուրդ» ՔՊ–ում զբաղված են իրար խորտակելով. Թույն են շնչում․«Հրապարակ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Երբ դիшկները թափված էին գետնին, նախարարը հրաժարական չտվեց, հիմա արժեքներից է խոսում. «Ժողովուրդ» Հունանյանի ինքնազգացողությունը վատացել է. ծանր է տանում․ «Հրապարակ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Իսրայելը ձեռնամուխ է եղել պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ-ի գործակալության կենտրոնակայանի քանդման աշխատանքներինԱդրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը Համաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար ԱվետիսյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ուիթքոֆֆը վաղը կհանդիպի Պուտինի հետ 27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել Հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ․ ի՞նչն է պատճառը Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ըԼույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն կտեղաՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը ՈՒՉԼ 7-րդ խաղային շաբաթ | Մխիթարյանի «Ինտերը» պարտվեց «Արսենալին». այլ արդյունքներ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած «Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն 2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Նուտելլա մածուկ «Կարծիք. «ՀՀ ղեկավարությունը ո՛չ սեփական քաղաքականություն ունի, ո՛չ էլ ազգային շահեր»»«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»» Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը. պատմության այս օրը (21 հունվար)Ռուսաստանը ոսկու գնի աճից վաստակել է 216 միլիարդ դոլար՝ փոխարինելով կորցրած ակտիվները Երկար ժամանակ ջուր չի լինի
Ամենադիտված