Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԱՏՄ պետից՝ Շիրակի փոխմարզպետ. ինչ ունեցվածք ունի Արտուշ Հովհաննիսյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շիրակի փոխմարզպետ Արտուշ Հովհաննիսյանը հունվարի 23-ին նշանակվել էր փոխմարզպետ, ինչից մի քանի օր առաջ նոր բնակարան էր ձեռք բերել։

Իսկ ինչո՞վ էր զբաղվում Արտուշ Հովհաննիսյանը մինչեւ փոխմարզպետ դառնալը

2016-2019 թվականներին Հովհաննիսյանը եղել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության բնակարանային եւ ենթակառուցվածքների գործունեության բաժնի առաջատար մասնագետ։ 2019-2020 թվականներին եղել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի փորձագետ, իսկ, ահա, 2020-2024 թվականներին աշխատել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հաստիքում, որտեղ, թերեւս, ամենաերկարն է աշխատել։

Արտուշ Հովհաննիսյանի կինը՝ Հայաստան Հովհաննիսյանը, աշխատում է «Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում որպես տնօրեն. հարցական է՝ արդյոք ամուսնու գործոնն այստեղ կա՞, թե՞ ոչ

Ի՞նչ ունեցվածք ունի ներկայիս փոխմարզպետը

Շիրակի փոխմարզպետը ներկայացրել է պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագիր։

Համաձայն այդ հայտարարագրի՝ փոխմարզպետը 2007 թվականից ունի միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող բնակարան եւ ավտոտնակ Երեւանում, իսկ 2025 թվականի հունվարի 8-ին ձեռք է բերել բնակարան Գյումրիում։

Տրանսպորտային միջոցներ, բանկային ավանդներ, թանկարժեք իրեր փոխմարզպետը չի հայտարարագրել։

Նրա կանխիկ դրամական միջոցները, հայտարարագիրը ներկայացնելու պահին, կազմել են 8 հազար ԱՄՆ դոլար, 3,8 մլն ռուբլի, 4 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 244 հազար դրամ, որը վաստակել է մինչեւ փոխմարզպետ դառնալը։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ կազմել է 916 հազար դրամ։

Մամուլում Հովհաննիսյանի մասին գրել էին, որ վերջինս ճանաչելի էր դարձել կորոնավիրուսի տարիներին, երբ լրագրողների ուղեկցությամբ այցեր էր կատարում սննդի օբյեկտներ։ Ասվում է, որ Արտուշ Հովհաննիսյանի նշանակումն ամենեւին անակնկալ չէր. տեւական ժամանակ խոսվել է այդ մասին։ Նա, ըստ տեղեկությունների, Շիրակի մարզպետի մոտ ընկերն է։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի մյուս փոխմարզպետը Ալբերտ Այվազյանն է. նա պաշտոնավարում է դեռեւս Նազելի Բաղդասարյանի կառավարման ժամանակնից, եղել է Առափի համայնքի երկարամյա գյուղապետը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

ՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին «Քաղաքագետը կասկածի տակ է դրել ՀՀ կառավարության ԵՄ արտահանման աճի վերաբերյալ տվյալները»Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Իսպանիայի Լա Լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» պարտվեց «Բետիսին» Կոտայք գյուղում բшխվել են «Mercedes C»-ն և «Mercedes E»-ն․ կա վիրшվոր Ռուսաստանի ԱԳՆ-ից ԱՄՆ-ին կոչ են արել ուկրաինական հակամարտության կարգավորումը փնտրելիս «հաշվի առնել գետնին եղած իրավիճակը»Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Հայաստանը բարեկամաբար է դուրս մղում ռուսական բիզնեսըՀրշեջ-փրկարարները մարել են Ազատան բնակավայրում բռնկված հրդեհը Բոլորը հասկանում են, որ նա ոչնչացնում է Հայաստանը. «Փաստ»«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»Իրանի բանակը հայտարարել է, որ սպառնալիքի դեպքում կանխարգելիչ հարվածներ կհասցնի Բարեգործության միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 5)Լատվիան և Լիտվան ցանկանում են դադարեցնել Ռուսաստանից հացահատիկի տարանցումը․ Reuters Լեհաստանում ստեղծվել է հակաօդային պաշտպանության լրացուցիչ գունդ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 5-ին «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ»Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ»Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին գազանջատումներ կլինենԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդԱրջը ներխուժել է տուն և հարձակվել անվասայլակով տեղաշարժվող թոշակառուի վրաՀայաստանում առաջին անգամ կանցկացվի UCI Europe Tour պրոֆեսիոնալ հեծանվավազքը ՝ Tour of Armenia-նՀայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՎրաստանում վերջին շաբաթվա ընթացքում վառելիքի գներն աճել ենԶգուշացնում են՝ ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն օրենքով սահմանված խիստ միջոցներովՄոուրինյուն արձագանքել է Ալվարեսի՝ Բարսելոնա չկայացած տեղափոխությանըՄիջադեպ Գեղարքունիքում․ 27-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, կասկածյալը ձերբակալվել էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի Պատրիարքության Արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահինՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՎրաստանում երկրաշարժ է գրանցվելԻնչպիսի՞ եղանակ է սպասվումՈւկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. ՊեսկովԶենքերով ներխուժել են հյուրատուն, առևանգել մեկին ու կրակել մեկ այլ անձի ուղղությամբ․ ՔԿՈրպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել էՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողինԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդԶախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերինՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԻտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի կառավարությունը ռեկորդ է սահմանել իշխանության ղեկին գտնվելու տևողությամբ Վթար՝ Սարալանջի փողոցում․ վնասվել են ավտոմեքենաներ վաճառող ընկերության ցուցադրված մեքենաները Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում
Ամենադիտված