Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չպետք է կոտրվեմ, որ ապրեցնեմ իմ որդուն». Սերժ Բեգլարյանն անմահացել է հոկտեմբերի 1-ին «Նռան բաղերում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ նոր էր ծնվել, շատ խելոք էր։ Չէր լացում անգամ ներարկումների ժամանակ։ Տարիքի հետ իր հանգիստ բնավորությունը պահպանեց, դարձավ խելացի երիտասարդ։ Սերժը յուրահատուկ էր բոլորի՝ բարեկամների, ընկերների, հարևանների համար։ Քոլեջում խոհարարական բաժնում է սովորել։ Դեպքից հետո, երբ իր դասընկերները եկան մեր տուն, աղջիկներն ասում էին. «Դասարանի տղաներին Սերժին որպես օրինակ էինք բերում։ Միշտ ասում էինք՝ Սերժն իսկական տղա է թե՛ ջենտլմենությամբ, թե՛ նվիրվածությամբ»։ Շատ սրտաբաց էր, ընկերասեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Սերժի մայրիկը։

Սերժը ծնվել է Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Նոր Խարբերդ գյուղում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ սովորելու հանդեպ որդին մեծ սեր չի ունեցել։ «Տարրական դասարանների իր ուսուցչուհուն՝ ընկեր Վարդանյանին շատ էր սիրում։ Մայրենի լեզուն և մաթեմատիկան էր սիրում և սովորում։ Իր ուսուցչուհու գործոնով էր դա պայմանավորված»։ Դպրոցն ավարտելուց հետո Սերժն ընդունվել է Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի խոհարարական բաժինը։ «Երկրորդ մասնագիտությամբ խոհարար եմ, գուցե դա ևս դեր խաղաց իր մասնագիտական ընտրության հարցում։ Երբ արդեն սովորում էր, իմ աշխատավայր պրակտիկայի էր գալիս։ Մի անգամ անձնակազմի համար բորշ պատրաստեց, բոլորը շատ հավանեցին իր պատրաստածը։ Այնտեղ էլ էին իրեն սիրում: Ուրիշ մտածելակերպ ուներ, հիմա իմ շրջապատում փնտրում եմ իր մտածելակերպով տղաների, բայց չեմ գտնում»։ Չորս ամիս քոլեջում սովորելուց հետո Սերժը 2019 թվականի հունվարի 18-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Հադրութում։ Մայրիկն ասում է՝ երբ զրուցում էին հեռախոսով, որդին ասում էր. «Քոլեջն ավարտելու եմ և շարունակեմ ուսումս խոհարարության գծով։ Ես պետք է մեծ ռեստորան ունենամ, հանրաճանաչ խոհարար լինեմ»։

Ծառայության մասին խոսելիս տիկին Քրիստինեն նշում է՝ որդին ուզում էր բանակ զորակոչվել։ «Իսկ ծառայության ընթացքում ասում էր՝ դիրքերում ինձ ավելի լավ եմ զգում, քան զորամասում։ Երբ հունիսին արձակուրդ եկավ, ընկերներից շատերը չէին մեկնել ծառայության։ Ընկերների մեկի մայրիկին ասել էր. «Լիան քուրիկ, խորհուրդ կտամ Բագրատին բանակ չուղարկես»։ Բայց Սերժն ինձ երբեք չի բողոքել որևէ բանի հետ կապված։ Նույնիսկ պատերազմական օրերին, երբ զրուցում էինք, չեմ իմացել, որ կռվի դաշտում է։ Այնպես էր խոսում, ասես զորամասում նստած էր։ Միշտ ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, ինձ նեղություն չի տվել որևէ հարցում։ Լինում էր, որ ինչ-որ բան էր ուզում ինձանից, կարող էի իրեն ասել երկու օրից կլինի, արձագանքում էր՝ լավ, մամա՛ ջան։ Միշտ մտել է իմ դրության մեջ, քանի որ գիտեր, թե ինչ դժվարությամբ է ամեն ինչ ձեռք բերվում։ Գնահատում էր իմ աշխատանքը»։ Ծառայության ժամանակ Սերժին ցանկացել են սերժանտի կոչում տալ։ Մայրիկն ասում է՝ խորհրդակցեց իր հետ այդ հարցի մասին։ «Ես իրեն ասացի, որ դա պատասխանատու գործ է։ Եվ նա հրաժարվեց»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին դիրքերից իջել էր։ Զանգահարեց, զրուցեցինք։ Ամսի 27-ի առավոտյան, երբ պետք է աշխատանքի գնայի, զանգեց՝ ինչ կա չկա, մա՛մ ջան, ոնց եք։ Ես էլ դեռ տեղյակ չէի, որ պատերազմ է։ Հարց ու փորձ արեց բոլորից, հետո էլ, թե՝ լավ, մա՛մ ջան, լավ մնացեք, կզանգեմ։ Հեռախոսն անջատեցի ու ընկա մտածմունքի մեջ, թե ինչու այդ բառերն ասաց։ Գնացի աշխատանքի, այնտեղ արդեն իմացա, որ պատերազմ է սկսվել։ Անդադար լաց էի լինում, հասկացա, թե ինչու էր Սերժս ասում՝ մամա՛, լավ մնացեք։ Աչքիս ոչինչ չէր գալիս»։

Հաջորդ զանգը սեպտեմբերի 30-ի առավոտյան էր։ «Ինձ զանգահարեց իր հետ եղած տղաներից մեկի հայրիկը։ Խոսեցինք, ասաց՝ Սերժը փոխանցել է, որ ամեն ինչ նորմալ է, մի մտածեք, ռոումինգ է, չի կարողանում զանգահարել։ Զանգն անջատեցի, րոպեների տարբերությամբ Սերժը զանգահարեց։ Ուրախությունից լաց էի լինում։ Իրեն ասում էի՝ գոնե զանգիր, ասա՝ մամ, ու անջատի, կարևորը ձայնդ լսեմ։ Իր եղբայրը Քառօրյայի մասնակից է եղել, հինգ օր իրենից լուր չեմ ունեցել, Սերժն իմ անհանգստությունը տեսել էր։ Ինձ հանգստացրեց, որ ամեն ինչ կարգին է։ Իմ վերջին բառերն էին՝ Սերժո՛, խնդրում եմ, ինձ մենակ չթողնես։ Զանգն անջատեցի, ուրախացած, որ զանգել է տղաս։ Դա իր վերջին զանգն էր»։

Հոկտեմբերի 1-ին ժամը տասնմեկն անց կեսի կողմերը Սերժը զոհվում է՝ իր վիրավոր ընկերներին դուրս բերելիս։ Նա անմահացել է «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի «Նռան բաղեր» հատվածում։ «Շատ լավ հրամանատար են ունեցել։ Տղաներից մեկը՝ Էդգարը, զոհվել է, հրամանատարը վիրավոր վիճակում գնացել է նրան դուրս բերելու, բայց նա էլ է զոհվել։ Եվ տղաները մնացել են միայնակ։ Հրամանատարն իրենց նահանջի հրաման է տված եղել, բայց մեկ այլ հրամանատար ասել է՝ ոչ մի նահանջ, առաջ գնացեք, կյանքի գնով այդ դիրքը պետք է վերցնենք։ Բայց դիրքն արդեն հանձնած են եղել, այն եղել է թշնամու վերահսկողության ներքո։ Տղաները զոհվել են, ողջ մնացածներից մեկը կորցրել է տեսողությունը, կային նաև վիրավորներ»։ Հոկտեմբերի 2-ի առավոտյան Սերժն արդեն Հայաստանում է եղել։ Մայրիկը կարողացել է որդուն հրաժեշտ տալ։

Ապրելու ուժի մասին։ «Շատ կապված էինք իրար հետ, ամեն հարցով կիսվում էր ինձ հետ։ Նա ինձ համար ուրիշ աշխարհ էր։ Երկու որդի ունեմ, Սերժիս մասին անցյալով խոսել չեմ ուզում, և երկու դուստր։ Աղջիկներիցս մեկն ամուսնացած է, չորս բալիկ ունի, մեծ տղաս էլ երկու բալիկ ունի, նրանց ես եմ խնամում։ Սերժից հետո ուժ տվողը մեծ որդուս բալիկները դարձան։ Բացի դա, ուժ տվեց այն, որ ես պետք է առողջ լինեմ, ինձ պինդ պահեմ, չկոտրվեմ և ապրեցնեմ իմ որդուն։ Միշտ մտածում եմ, որ մի օր բացելու է տան դուռն ու ներս մտնի։ Որ օրն իրականությունն ընդունեմ, երևի կխելագարվեմ։ Դա այն դեպքում, երբ իրեն տեսել եմ, ճանապարհել, շատ ծնողներ դրա հնարավորությունն էլ չեն ունեցել։ Ես տեսել եմ ու չեմ հավատում, իսկ ի՞նչ անեն այն ծնողները, որոնք չեն տեսել իրենց երեխաներին, ինչպե՞ս հավատան, որ իրենց որդիներն էլ չկան»։

Հ. Գ. - Սերժ Բեգլարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Հուղարկավորված է Նոր Խարբերդի ընտանեկան գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ»Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»ՔՊ–ում զբաղված են իրար խորտակելով. Թույն են շնչում․«Հրապարակ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Հունանյանի ինքնազգացողությունը վատացել է. ծանր է տանում․ «Հրապարակ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Իսրայելը ձեռնամուխ է եղել պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ-ի գործակալության կենտրոնակայանի քանդման աշխատանքներինԱդրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը Համաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար ԱվետիսյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ուիթքոֆֆը վաղը կհանդիպի Պուտինի հետ 27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել Հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ․ ի՞նչն է պատճառը Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ըԼույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն կտեղաՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը ՈՒՉԼ 7-րդ խաղային շաբաթ | Մխիթարյանի «Ինտերը» պարտվեց «Արսենալին». այլ արդյունքներ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած «Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն 2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Նուտելլա մածուկ «Կարծիք. «ՀՀ ղեկավարությունը ո՛չ սեփական քաղաքականություն ունի, ո՛չ էլ ազգային շահեր»»«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»» Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը. պատմության այս օրը (21 հունվար)Ռուսաստանը ոսկու գնի աճից վաստակել է 216 միլիարդ դոլար՝ փոխարինելով կորցրած ակտիվները Երկար ժամանակ ջուր չի լինիԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցըՎթար՝ ԿոտայքումՏնտեսական վերագործարկման հայտը․ Սամվել Կարապետյանի ծրագրի ներկայացումն ու «Ուժեղ Հայաստանի» ուղերձները ԵՄ–ԵԱՏՄ երկընտրանքի գինը․ Լավրովի կոշտ ազդակներն ու Արման Աբովյանի գնահատականըԱրագածոտնի մարզում հայտնաբերվել է կեղծ օղիների և կոնյակների շշալցման և իրացման դեպք Չեմպիոնների լիգա․ «Սլավիա»-«Բարսելոնա», «Յուվենտուս»-«Բենֆիկա». օրվա հանդիպումները
Ամենադիտված