Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ շարունակ բազմաթիվ մասնագետներ բարձրաձայնում են, որ ՀԷՑ-ի ազգայնացման-պետականացման, իսկ ավելի ստույգ՝ խլման պրոցեսը վստահաբար նվազեցնելու է Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված դրական միտումները։

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանն ասում է՝ եթե ներդրումային միջավայրը պայմանական պատկերացնենք որպես շինություն, ապա ՀԷՑ-ի հետ կապված զարգացումները այդ շինությունից հերթական մեխի, առանցքի քանդումն են։ «2018 թվականից սկսած ենք հայտնվել ներդրումային գրավչության համար անկայուն իրավիճակում։ 2018 թվականի քաղաքական իրադարձություններն ինքնին ներդրումային գրավչության համար խնդրահարույց էին, որովհետև ցանկացած ցնցում, հեղափոխություն տնտեսության համար սկզբնական շրջանում միառժամանակ ձևավորում է որոշակի անորոշություն, սպասողական իրավիճակ։ Ներդրողն իր գործունեությունն իրականացնելու համար առնվազն սպասում է հասկանալու, թե ինչ միջավայրի հետ գործ ունի, ինչպիսին կլինեն խաղի կանոնները, կփոխվեն դրանք, թե ոչ, փոխվելու պարագայում ինչպիսին կլինեն և այլն։ Դա գումարվեց մեզ համար առանց այդ էլ խնդրահարույց ներդրումային միջավայրի գործոնին, այսինքն՝ ունենք արտաքին անվտանգային բաղադրիչ. տարիներ ի վեր փորձել են ներդրումային գրավչությունը հնարավորինս բարձրացնել, բայց ունեինք օբյեկտիվ գործոն։ Հիմա արդեն այդ ամենին գումարվելու է եկել ՀԷՑ-ի գործոնը՝ իր բոլոր զարգացումներով և հետևանքներով։ Եթե ընդհանուր, ապա որևէ դրական բան ակնկալել ներդրումային գրավչության համար այս գործընթացներից հնարավոր չէ շատ պարզ պատճառով։ Ներդրումային միջավայրը մի շարք գործոններով ու հանգամանքներով ձևավորվող միջավայր է, այն ունի քաղաքական, տնտեսական գործոններ, վերջինս ավելի լայն՝ հարկային քաղաքականություն, բիզնեսի համար միջավայրի ստեղծում և այլն։ Ներդրումային միջավայրն այն գործոնների ամբողջությունն է, որով պոտենցիալ ներդրողը կատարում է գնահատում՝ արժե՞, որ նա այնտեղ ներդրում կատարի և գործունեություն ծավալի, թե՞ ոչ։ Այդ գործոններից մեկը քաղաքական անկայունությունն է, իսկ տնտեսական քաղաքականությունը և դրա կողմից իրականացվող գործընթացները վերաբերում են մնացած գործընթացներին։ Եթե կրկին վերադառնանք ՀԷՑ-ի օրինակին, ապա ունենք մի քանի երևույթների ամբողջություն։ Մի կողմից՝ սա ակնհայտորեն քաղաքական գործընթաց է, դժվար է հիմնավոր կերպով դա հերքելը։ Մյուս կողմից՝ այս գործընթացի հայտարարվող մասն է խնդրահարույց։ Հայտարարվող մասով ունեցել ենք պնդում՝ իշխանությունների կողմից ազգայնացման նպատակ։ Եթե ազգայնացման քաղաքական գործոնը մի կողմ թողնենք, երբ ուսումնասիրում ենք միջազգային պրակտիկան, անգամ ազգայնացման դրական փորձերի պարագայում երկիրն անկայուն և վտանգավոր գործընթացով է անցնում, և երբ ազգայնացումը հաջողվում է, ենթադրենք, կազմակերպությունը ճգնաժամային իրավիճակում է, երկիրն այդ իրավիճակից դուրս բերելու համար անում է ազգայնացում և լուծում է խնդիրը, դրա չոր մնացորդում պետության ներդրումային գրավչությանը հարված է հասցվում։ Հաջողված դեպքերի պարագայում գուցե այն հասցվում է որոշակի ժամանակահատվածում, բայց հասցվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ամիրխանյանը։

Ընդգծում է՝ մեր պարագայում ազգայնացման տնտեսական հիմնավորումներն էլ հիմնավոր չեն, այսինքն՝ տնտեսապես լիարժեք հիմնավորված չէ ՀԷՑ-ի ազգայնացման գործընթացը։

«Միևնույն ժամանակ նշենք՝ եթե խոսքն ազգայնացման մասին է, որովհետև այդ մասին հայտարարություններ կային, բայց նաև զուգահեռ կան հայտարարություններ, որ հնարավոր է այլ սեփականատեր այն ձեռք բերի։ Ունենք խնդրահարույց իրավիճակ ներդրումային գրավչության մասով, ընդ որում՝ խնդիրների մի փնջի առերեսվելու ենք, եթե ՀԷՑ-ի պարագայում տեղի ունենա այլ մասնավոր կազմակերպության կողմից դրա ձեռքբերում, խնդիրների այլ փնջի առերեսվելու ենք, եթե գործընթացն ազգայնացման ուղիով ընթանա։ Ցանկացած պարագայում այդ խնդիրների հավանականությունը բավական մեծ է։ Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա։ Դրա մասին առնվազն վիճակագրությունն այսօր մտածելու տեղիք է տալիս։ Այս տարվա վեց ամսվա ընթացքում ունենք ընդամենը 5 միլիարդ դրամի ներդրում, որը, երևի թե, հավասարազոր է ներդրում չունենալու, խոսքն օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին է։ Այդ ֆոնի ներքո իրավունք ունե՞նք ենթադրելու, որ գուցե հենց այդ գործողություններն են բերել այսօրվա վիճակագրությանը։ Առնվազն հակառակի հիմնավորումը չկա»,-նշում է մեր զրուցակիցը։

Մյուս կողմից՝ մեր տնտեսության մեջ ունենք ներքին ներդրումներ, քաղաքացիներ, որոնք ցանկանում են բիզնես հիմնել կամ ընդլայնել արդեն գոյություն ունեցողը։ Փորձագետն ասում է՝ այս առումով գուցե որոշակիորեն պարադոքսալ իրավիճակում ենք։ «Ներդրումային գրավչության, նախագծերի հետ տեղի ունեցող բացասական նախադեպը թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողի համար նախադեպ է։ Բայց այս նույն գործընթացների ընթացքում որոշակի ներքին աշխուժություն տեսնում ենք, ու այդ պարադոքսալ վիճակը գուցե նաև պայմանավորված է մեր տնտեսության աճի և բուն տնտեսության պարադոքսալությամբ։ Նախորդ տարիներին հստակ արտաքին ազդեցություններ եղան մեր տնտեսության վրա, դրանք թողեցին իրենց «արդյունքը» տնտեսության վրա՝ վիճակագրությամբ, որոշ ոլորտների աճերով և այլն։ Այդ ազդեցությունների արդյունքում որոշ ուղղություններում ունեցանք աշխուժություն, և այն, իհարկե, ոչ ցանկալի չափով, բայց որոշակիորեն նաև կապիտալիզացվեց, օրինակ՝ բանկային համակարգում, կարծես թե, այդ ամենի կապիտալիզացիայի հետ գործ ունենք, որովհետև մինչ այժմ ֆինանսական բնույթի ծառայությունները, բանկային համակարգի շահութաբերությունը բավական բարձր մակարդակում են գտնվում, չնայած պատճառ հանդիսացող արտաքին գործոնները, կարծես թե, ամբողջովին չեղարկվել են։ Երկրորդ հանգամանքը՝ մեր տնտեսությունն այսօր շինարարության ոլորտի մեծ աճերի ներքո է, և գաղտնիք չէ, որ այդ ոլորտում շատ մեծ ներդրումներ են արվում։ Որոշակի պատճառներով ձևավորվել է միջավայր շինարարության աշխուժության համար՝ եկամտահարկի վերադարձ և այլն, այն շահութաբերություն ապահովող ուղղություն է, թեկուզ ժամանակավոր, բայց այստեղ կա տնտեսական հետաքրքրություն, հետևաբար՝ նաև ներքին աշխուժություն։ Լավ է, որ գոնե այդ մասով ունենք որոշակի աշխուժություն, բայց խնդրահարույց է նրանով, որ ինչքան էլ հստակ լինեն այդ ազդեցությունները, դրանք ունեն ժամանակավոր բնույթ։ Որևէ մեկը չի կարող պնդել, որ առաջիկայում չի լինի որևէ այլ գործոն, որի ազդեցության ներքո նույն ոլորտների աշխուժությունը կպահպանվի։ Գուցե լինեն, գուցե նոր գործոններ ի հայտ գան, սա չի բացառվում, բայց ամեն դեպքում այն հանգամանքը, որ այսօր ունենք այդ ժամանակավոր բնույթի ազդեցությունները, առնվազն տալիս են մտահոգությունների և մտավախությունների տեղիք այդ նույն ոլորտների հետագա աճի հետ կապված։ Ի՞նչ կլինի այդ ոլորտների աշխուժության հետ, եթե հանկարծ այլ գործոններ չլինեն։ Ավելի գլոբալ մակրո մակարդակ գնանք՝ ի՞նչ կլինի տնտեսության աճի, ներքին ներդրումների, բիզնեսի աշխուժության և այլնի հետ։ Այստեղ կա անկայունության բավական մեծ գործոն։ Ի վերջո, ներքին ռեսուրսների ներգրավումը տնտեսության համար՝ լինեն ներդրումներ, թե պետական պարտքի ներքին ռեսուրսներ, որոշակի ժամկետայնության խնդիր ունի։ Դրանք հիմնականում ավելի կարճաժամկետ են և բարձր շահութաբերությամբ։ Սրանք, կարծես թե, ժամանակավոր են, իսկ ավելի երկարաժամկետում ունենք վատ նախադեպեր, որոնք չեն կարող հաշվի չառնվել, այսինքն՝ նման գործընթացների պարագայում դժվար է պատկերացնել ներդրողի, որը երկարաժամկետ նախագծի ներդրում կանի։ Շենքի կառուցման պարագայում միջնաժամկետ հետգնման ակնկալիք կա, բայց այժմ այսպիսի անորոշությամբ և նման նախադեպերով պատկերացնել մի ներդրողի, որը երկարաժամկետ՝ 10, 15 տարվա մեծ նախագծերի ներդրում կանի, դժվար է»,-հավելում է նա։

Շեշտում է՝ փորձագիտական հանրույթը տարիներ շարունակ ասում է՝ վատ չէ, որ կան կարճաժամկետ ազդեցություններ։ «Բայց խնդիրն այն է, որ, կարծես թե, ավելի շատ խարսխվում ենք կարճաժամկետ ազդեցություններից ինչ-որ բան քաղելու, դրանք շահարկելու վրա, քան մտածելու երկարաժամկետ կայուն աճի մասին։ Ունենք 6,2 տոկոսանոց տնտեսական աճ երրորդ եռամսյակի համար։ Մեր տնտեսության համար սա լուրջ թիվ է, բավական լավ ցուցանիշ։ Քննադատը կարող է ասել՝ խոսում եք արտաքին ազդեցությունների չեղարկման մասին, իսկ մենք երրորդ եռամսյակում ապահովում ենք 6,2 տոկոսանոց աճ։ Երբ նայում ենք նախորդ տարվա 3-րդ եռամսյակի համեմատ, այսինքն՝ որ ուղղություններն են աճել և ինչ չափերով, այդ 6,2 տոոկոսը ձևավորվել է շինարարության և ծառայությունների երկնիշ աճերով, բայց դրա կողքին, օրինակ՝ մշակող արդյունաբերության աճը 1,9 տոկոս է։ Ստացվում է, որ այսօր շինարարությունը և ծառայությունն են ապահովում այդ աճերը, բայց մեր առանցքային ուղղությունների աճի տեմպերը, որոնք ենթադրում են երկարաժամկետ կայուն աճի ապահովումը, բավական համեստ են։ Այս երևույթի շարունակականության պարագայում կարող ենք կանգնել տնտեսության ապաինդուստրալացման գործընթացների առաջ, երբ տնտեսությունը դառնում է ոչ թե ստեղծող, այլ սպառող։ Իսկ պետության դեպքում երկարաժամկետ տեսլականն է առավել կարևոր, քան ընթացիկ իրավիճակները։ Կարող ենք խոսել անընդհատ ավելացող պարտքի մասին, երբ ունես երկարաժամկետ աճի հետ կապված մտավախություն, ներգրավող միջոցների սպասարկումը վաղ թե ուշ կանգնելու է խնդրի առաջ։ Այս շղթան շարունակվում է բոլոր հնարավոր ուղղություններով և ոլորտներում»,-եզրափակում է Լիլիա Ամիրխանյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն«Նման գործողությունների պարագայում իշխանությունն ընդհանրապես շանս չունի վերարտադրվելու». «Փաստ»Սեփական գործույթը թողած՝ այլոց խոսույթն են «քննում». «Փաստ»Նախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրը. նախագիծ. «Փաստ»ՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվել. որքան գրավ է վճարվել. «Ժողովուրդ» Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից. «Հրապարակ» Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ. «Փաստ»Ինչու են ՔՊ-ականները հերթով հրաժարական ներկայացնում իրենց պաշտոններից. «Ժողովուրդ» ՔՊ–ում զբաղված են իրար խորտակելով. Թույն են շնչում․«Հրապարակ» Անվավերները խոսում են «անվավերության» մասին. «Փաստ»Երբ դիшկները թափված էին գետնին, նախարարը հրաժարական չտվեց, հիմա արժեքներից է խոսում. «Ժողովուրդ» Հունանյանի ինքնազգացողությունը վատացել է. ծանր է տանում․ «Հրապարակ» Սպասվում է հողերի թանկացում. «Փաստ»Իսրայելը ձեռնամուխ է եղել պաղեստինցի փախստականներին օգնող ՄԱԿ-ի գործակալության կենտրոնակայանի քանդման աշխատանքներինԱդրբեջանի իշխանությունները սկսել են օկուպացված Ստեփանակերտի վերաբնակեցումը Համաշխարհային հացահատիկի պաշարները կկրճատվեն․ կանխատեսում Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունըՄեզ դեռ պարզաբանումներ են պետք, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահը. Պեսկովը՝ Թրամփի գաղտնի զինատեuակի հայտարարության մասինՔիմ Քարդաշյանը ցնցել է սոցիալական ցանցերը՝ բաց լուսանկարների հավաքածուով Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Չեմ կարող բառերով նկարագրել մթնոլորտը, որը տիրում է թե՛ լեռան վրա, թե՛ հենց արձանի մոտ. մինչև հիմա տպավորության տակ եմ. Գոհար ԱվետիսյանԵս չեմ մասնակցի G7-ին, որովհետև Էմանուելը երկար չի մնա և այնտեղ կայունություն չկա. ԹրամփՀարավային Կորեայի նախկին վարչապետ Հան Դոկ Սուն դատապարտվել է 23 տարվա ազատազրկմանՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին Ուիթքոֆֆը վաղը կհանդիպի Պուտինի հետ 27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել Հեղուկ գազի գինը շարունակում է բարձր մնալ․ ի՞նչն է պատճառը Կասեցվել է «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Թրամփի պաշտոնավարման առաջին տարում արտաքսվել է 3 միլիոն միգրանտ Արտակարգ իրավիճակ՝ «Կինոյի տան»-ըԼույս է տեսել Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման մասին ուսումնասիրությունը Թրամփը նոր «ՄԱԿ» է ստեղծում՝ իր կողմը քաշելով Փաշինյանին ու Ալիևին Լավրովն անցել է կոշտ զգուշացումների Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով․ ձյուն կտեղաՀենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 37-ամյակը ՈՒՉԼ 7-րդ խաղային շաբաթ | Մխիթարյանի «Ինտերը» պարտվեց «Արսենալին». այլ արդյունքներ Ադրբեջանն ընդունել է ԱՄՆ նախագահի՝ Գազայի «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ դառնալու հրավերը. ԱԳՆ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր․ Լևոն Ազիզյան ԱՄՆ-ն առգրավել է Ռուսաստանի «ստվերային նավատորմի» հետ կապված տանկեր Լաուրա Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած «Քաղպայմանագիրը» պատժեց սկանդալում հայտնված անկիրթ պատգամավորուհուն 2025 թվականի արդյունքներով Wildberries հարթակում գործող հայ վաճառողների թիվն աճել է 106%-ով, իսկ նրանց վաճառքների ծավալը՝ 122%-ով։ Ծանոթ ու միաժամանակ անհայտ …Նուտելլա մածուկ «Կարծիք. «ՀՀ ղեկավարությունը ո՛չ սեփական քաղաքականություն ունի, ո՛չ էլ ազգային շահեր»»«Փորձագետ. Կովկասում ի՞նչ ապագա է սպասվում «Թրամփի երթուղուն»» Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ջախջախել են Ստեփանակերտում գտնվող ադրբեջանական ՕՄՕՆ-ի հենակետը. պատմության այս օրը (21 հունվար)Ռուսաստանը ոսկու գնի աճից վաստակել է 216 միլիարդ դոլար՝ փոխարինելով կորցրած ակտիվները Երկար ժամանակ ջուր չի լինիԱնկարայի բաց աջակցությունը և Հայաստանի ինքնիշխանության հարցը
Ամենադիտված